Գազպրոմ ընկերությունը ներկայացրել է յոթ ու կես ամսվա հաշվետվությունը£ ԱՊՀ անդամ չհանդիսացող երկրներ արտահանումը կազմել է 78,5 մլրդ խմ` նվազելով 36.2%-ով: Միաժամանակ, Չինաստան արտահանումը շարունակում է աճել: Ընկերության համեստ գնահատականներով` ձմռանը Եվրոպայում գազի գինը կգերազանցի 1000 խմ-ի համար 4000 դոլարը: Օգոստոսի 15-ին, Եվրոպայում գազի գինը 1000 խմ-ի համար թանկացել է մինչև 2500 դոլար` հասնելով ռեկորդի և գերազանցելով մարտի սկզբի արժեքը: Գազը թանկանում է շոգի և երաշտի պայմաններում, ինչը դժվարացնում է գետերով ածուխ մատակարարելը£ Բացի այդ, Նորվեգիայից գազի մատակարարումը նվազել է արտադրական ակտիվների պլանային նորոգման պատճառով:
Գազպրոմը կանխատեսում է, որ ձմռանը Եվրոպայում գազի գինը կգերազանցի 4000 դոլարը
Օգս 17, 2022 16:58
66