Բելառուսը հետաքրքրված է Ծաղկաձորի մարզաբազայով: Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հետ հանդիպմանն ասել է, Բելառուսի սպորտի և զբոսաշրջության նախարար Սերգեյ Կովալչուկի գլխավորած պատվիրակությունը: Հանդիպման ընթացքում Վահան Քերոբյանը նշել է, որ Հայաստանում ակտիվորեն զարգանում է լեռնադահուկային զբոսաշրջությունը` այս համատեքստում ներկայացնելով Մայլեռ մաունթայն ռեզորթ լեռնադահուկային համալիրի կառուցման ներդրումային խոշոր ծրագիրը: Նախարարն անդրադարձել է նաև Հայաստանում մեկ այլ լեռնադահուկային հանգստավայր հանդիսացող Ջերմուկ քաղաքին: Կողմերը պայմանավորվել են ավելի հանգամանորեն ուսումնասիրել զբոսաշրջության ոլորտում երկու երկրների ներուժը:
Բելառուսական կողմը հետաքրքրված է Ծաղկաձորի մարզաբազայով
Հկտ 7, 2022 16:42
137