Ինչպե՞ս գտնել բիզնես գաղափար, որը իսկապես կաշխատի քեզ համար. մանրամասները՝ ABNews.am կայքում
Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Վատիկանում Կարդինալների կոնկլավը ընտրեց Հռոմի նոր պապին՝ կարդինալ Ռոբերտ Ֆրենսիս Պրևոյին ԱՄՆ-ից
Հայաստանում ապրում է Հայրենական մեծ պատերազմի մասնակից շուրջ 30 վետերան
2025թ․-ի հունվար-մարտին Հայաստանում հացի արտադրությունը նվազել է 0․4%-ով
Պետական բյուջեից տարածքների վարձակալության համար հատկացվող միջոցները կրճատվել են շուրջ 123 մլն դրամով
2025-ի հունվար-մարտին Հայաստանում գինու արտադրությունը նվազել է 36․3%-ով
2025-ի հունվար-մարտին Հայաստանում հանքային ջրերի արտադրությունը նվազել է 2,6%-ով
2018-2024 թթ. պետությանն է վերադարձվել 536 մլն ԱՄՆ դոլարի գույք և դրամական միջոց. ՀՀ գլխավոր դատախազ
2025թ-ի հունվար-մարտին Հայաստանում ծխախոտի արտադրությունն աճել է 66,2%-ով
Women In Business. Կոնվերս Բանկի նոր առաջարկը կանանց. մանրամասները՝ ABNews.am կայքում
2025-ի հունվար-մարտին Հայաստանում ցեմենտի արտադրությունը նվազել է 18․5%-ով
2025-ի հունվար-մարտին Հայաստանում պղնձի խտանյութի արտադրությունը նվազել է 23․7%-ով
Թրամփը մայիսի 8-ը ԱՄՆ-ում պաշտոնապես հռչակել է Հաղթանակի օր
Ինչպես կփոխհատուցվեն սոցիալական ծախսերը նոր կարգով. պարզաբանում է ՊԵԿ-ը. մանրամասները՝ ABNews.am կայքում
Գերմանիան այժմ պաշտոնապես ունի նոր կանցլեր. ով է նա. մանրամասները՝ ABNews.am կայքում
Հայորդի ճամբարը՝ Մի դրամի ուժի մայիս ամսվա շահառու. մանրամասները՝ ABNews.am կայքում
2025-ի հունվար-ապրիլին Հայաստանում սպառողական գների ինդեքսն աճել է 2.7%-ով. մանրամասները՝ ABNews.am կայքում
2025թ. հունվար-մարտին Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն աճել է 6.5%-ով
2025-ի ապրիլին Վրաստանում գնաճի մակարդակը կազմել է 0.2%

ԱՄՆ-ն թույլ չի տա Չինաստանին փոխհատուցել Ռուսաստանի կորուստները

Մրտ 14, 2022 15:40
57

ԱՄՆ-ն տեղեկացրել է Չինաստանին, որ թույլ չի տա փոխհատուցել այն կորուստները, որոնք Ռուսաստանը կրում է պատժամիջոցների պատճառով։

Այս մասին այսօր CNN-ի եթերում հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը։

 

«Մենք Պեկինին փոխանցել ենք, որ չենք հանդուրժի, որ որեւէ երկիր Ռուսաստանին փոխհատուցի պատժամիջոցների պատճառով կրած կորուստները»,- ասել է նա։

Միաժամանակ, Սալիվանը միանշանակ պատասխան չի տվել՝ արդյոք դա նշանակում է Պեկինի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հնարավորություն։

«Ես հրապարակայնորեն սպառնալիքներ չեմ հնչեցնի, բայց կասեմ, որ մենք ուղղակիորեն ոչ հրապարակային կապուղիներով ասում ենք Չինաստանին, որ անկասկած կլինեն հետեւանքներ, եթե փորձեն օգնել Ռուսաստանին խուսափել պատժամիջոցներից կամ փոխհատուցել դրանք» — Սպիտակ տան ներկայացուցչի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ գործակալությունը։

 

Այսօր ավելի վաղ ՌԴ ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովն ասել էր, որ «ճնշում է գործադրվում՝ սահմանափակելու հասանելիությունը դեպի այն պահուստները, որոնք տեղաբաշխված են յուանով»:

«Կարծում եմ, Չինաստանի հետ մեր գործընկերային հարաբերությունները մեզ, այնուամենայնիվ, թույլ կտան պահպանել այն համագործակցությունը, որին մենք հասել ենք, եւ ոչ միայն պահպանել, այլեւ ավելացնել այն պայմաններում, երբ արեւմտյան շուկաները փակվում են»,- ասել էր Սիլուանովը։