Իրանում նախագահական ընտրությունները նշանակվել են հունիսի 28-ին
Ամերիաբանկի առևտրի ֆինանսավորման մրցանակների ցանկը համալրվեց ՎԶԵԲ-ի և ՄՖԿ-ի 4 հեղինակավոր մրցանակով
«Կալաբոկ» հացի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
750 մլն դրամ տուգանք շահումով խաղերի խոշոր տնտեսավարողների նկատմամբ՝ հովանոցային գովազդի համար
Քննարկվել են Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի ճանապարհի վերակառուցման ծրագրի ֆինանսավորմանն առնչվող հարցեր
Դոլարը, ռուբլին և ոսկու գինը աճել են. ՀՀ ԿԲ, 20.05.24
Իրանում 50 օր անց տեղի կունենան արտահերթ ընտրություններ
Որտեղից գումար գտնել Հայաստանում բիզնեսը զարգացնելու համար. 7 տարբերակ. հոդվածը կարդացեք ABnews.am կայքում
ՆԳՆ-ն չի վերահսկում, թե ովքեր են կայանում տաքսիների կայանատեղերում. Իրազեկ քաղաքացիների միավորում
Կայացել է BSides Yerevan 2024 կիբերանվտանգության համաժողովը
Մայիսի 20-ին տեղի է ունեցել պետական պարտատոմսերի աճուրդ. մանրամասները ABnews.am կայքում
ChatGPT-ն սովորել է ներբեռնել ֆայլեր ուղիղ Google Drive-ից և Microsoft OneDrive-ից
Twitter-ը պաշտոնապես տեղափոխվել է X.com տիրույթ
Ոսկու արժեքը նյույորքյան Comex բիրժայում պատմական ռեկորդ է սահմանել՝ հասնելով 2450 ԱՄՆ դոլարի՝ ունցիայի դիմաց
Team Solutions-ը ներկայացրել է «Զանգեզոր» ծրագիրը 4Future Banking միջազգային համաժողովին
Կիրանց-Աճարկուտ ճանապարհը հիմնանորոգվում է
Հայաստանը կմասնակցի տնտեսագիտական միջազգային օլիմպիադա 2024-ին
Ճապոնիան մտադիր է մինչև 2030 թվականը զբաղեցնել նոր սերնդի ավտոմեքենաների համաշխարհային շուկայի մեկ երրորդը
ՊԵԿ. Բացահայտվել է 4 կգ «մարիխուանա»-ի ապօրինի տեղափոխման դեպք
Իրանում 5 օրյա սուգ է

Ադրբեջանից բռնագաղթած և մարզերում բնակվող բնակարանի կարիք ունեցող անձինք կստանան գնման վկայականներ

Մրտ 11, 2022 00:57
44
ADS

Գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել 1988-1992 թթ. Ադրբեջանից բռնագաղթած և բնակարանի առաջնահերթ կարիք ունեցող անձանց համար բնակարանների գնման վկայագրերի (ԲԳՎ) տրամադրման կարգում: ԲԳՎ-ների տրամադրման ծրագիրը 2020-2021 թթ. ընթացքում իրականացվել է Երևան քաղաքում, և այժմ նախատեսվում է այն իրականացնել ՀՀ մարզերում: Տվյալ գործընթացը մարզերում ունի որոշակի առանձնահատկություններ, որոնց կարգավորումը հնարավոր է սահմանված ընթացակարգերը լրամշակելու, իսկ առանձին դեպքերում նաև հստակեցնելու միջոցով: Մասնավորապես՝ Երևան քաղաքում բնակվող շահառուները կարող էին ձեռք բերել բնակարան ՀՀ ցանկացած բնակավայրում: Ծրագիրը մարզերում իրականացնելու պարագայում, ելնելով ՀՀ կառավարության որդեգրած քաղաքականությունից՝ մարզերի համաչափ զարգացումն ապահովելու նպատակով, անհրաժեշտ է կարգում մեջ ներառել դրույթ այն մասին, որ մարզերի շահառուները կարող են բնակարան ձեռք բերել միայն այն մարզի համայնքներից մեկում, որտեղ հաշվառված են որպես շահառու: Ծրագրի շարունակության այս փուլում մարզերում հաշվառված շահառուների կողմից ԲԳՎ-ների միջոցով բնակարան ձեռք բերելու գործընթացն իրականացվելու է մարզպետարանների մասնակցությամբ:

Ըստ այդմ՝ անհրաժեշտություն է առաջացել հստակեցնել և մանրամասն ներկայացնել ծրագրի շրջանակում մարզպետներին և մարզպետարաններին վերապահված գործառույթները, այդ թվում՝ վերջիններիս կողմից որոշմամբ սահմանված փաստաթղթերը Միգրացիոն ծառայությանը ներկայացնելու կարգն ու ժամկետները: 2022թ. ծրագիրի իրականացման համար պետբյուջեից նախատեսված է 1,4 մրդ դրամ, շահառուների թիվը 254 ընտանիք է:

Նիկոլ Փաշինյանը, կարևորել է ընդունված որոշումը և նշել, որ Երևան քաղաքում բնակարանների գնման վկայագիր է ստացել 270 ընտանիք:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը տեղեկացրել է, որ Երևանում 270 ընտանիքի համար ծրագրի իրականացման նպատակով նախատեսված է եղել 3,7 մլրդ դրամ:

Վարչապետն անդրադարձել է նաև կառավարության նախկինում ընդունած որոշումներից մեկին, որով աջակցություն կստանան 44-օրյա պատերազմի հետևանքով բնակարանից զրկված քաղաքացիները: «Այդ ծրագրով նախատեսվում էր, որ մենք դրամական աջակցություն ենք ցույց տալիս բնակարաններ ձեռք բերելու համար: Ընդ որում, մենք հնարավորություն ենք տալիս բնակարան ձեռք բերել ինչպես Հայաստանի Հանրապետությունում, այնպես էլ Արցախի Հանրապետությունում: Խոսքը հիմնականում վերաբերվում է այս որոշման համատեքստում վերաբնակեցված քաղաքացիներին: Ես հույս ունեմ, որ այդ փաթեթով նույնպես մենք կլուծենք մեր այն հայրենակիցների խնդիրները, ովքեր 44-օրյա պատերազմի հետևանքով կորցրել են իրենց բնակարանները»,-ասել է կառավարության ղեկավարը:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն էլ հայտնել է, գործընթացն արդեն սկսված է և բնականոն հունով ընթանում է:

Աղբյուրը՝ www.1lurer.am

Մեկնաբանություն