NVIDIA-ն բացարձակ համաշխարհային ռեկորդ է սահմանել՝ ընդամենը մեկ օրում թանկանալով $230 մլրդ-ով
Եվրոպայում գազի գինը հազար խորանարդ մետրի դիմաց իջել է 250 դոլարից
Evocabank-ն առաջարկում է արդյունավետ ներդրումներ՝ ԱՄՆ T-Bill պարտատոմսերում
Ջո Բայդենը հայտարարել է ՌԴ-ի դեմ ավելի քան 500 պատժամիջոցի կիրառման մասին
2023-ին Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվն աճել է 39 տոկոսով՝ հասնելով ավելի քան 2.3 մլն-ի
Հայաստանից Վրաստան փորձել են տեղափոխել 58 միլիոն դրամ արժողությամբ չհայտարարագրված ոսկե ձուլակտորներ. ՊԵԿ
ԱՄԷ-ն չի բացառում ԵԱՏՄ-ի հետ ազատ առեւտրի համաձայնագրի կնքումը 2024թ.-ին
Ֆերմերները տրակտորներով հասել են Փարիզի կենտրոն՝ օժանդակություն պահանջելով իշխանություններից
Ղազախստանի Ազգային բանկը նվազեցրել է հիմնական տոկոսադրույքը
Անձը 50 քաղաքացու տվյալներին հասանելիություն ստանալով և վարկեր ձևակերպելով՝ կատարել է շուրջ 40 մլն դրամի հափշտակություն
Արտյոմ Սմբատյանն ազատվել է ՊԵԿ նախագահի առաջին տեղակալի պաշտոնից
Եզրահանգել ենք, որ առնվազն որոշակի ժամանակով կարող ենք չհարկել արտագնա աշխատանքի մեկնողներին․ՊԵԿ նախագահ
IDBank. Արտոնյալ պայմաններ՝ Business Prime փաթեթի հետ
Գլոբալ նորարարական ինդեքսով Հայաստանը զբաղեցնում է 72-րդ տեղը
Վաճառքի ծավալներով Apple-ը առաջ է անցել Samsung-ից
Չեխիայում սկսվել են ֆերմերների բողոքները ԵՄ ագրարային քաղաքականության դեմ
Պենտագոնը 2025-ի ֆինանսական տարում 10 մլրդ դոլարով կկրճատի վերազինման ծախսերը. Politico
Պետդեպը 1 մլն դոլար է խոստանում ռուս օլիգարխի մասին տեղեկության համար
«Գոյ» թատրոնը դիմում է ՄԻՊ-ին
Փետրվարին Սուեզի ջրանցքով բեռնափոխադրումները նվազել են 55%-ով․ Արժույթի միջազգային հիմնադրամ

Samsung-ի նոր խելացի ժամացույցի, Apple-ի անլար ականջակալների, WhatsApp-ի նորության մասին և ոչ միայն

Օգս 18, 2022 23:20
221
ADS

 Մրցակցություն

Disney-ն առաջ է անցել Netflix-ից սթրիմինգային նոր բաժանորդների քանակով

Disney-ին հաջողվել է առաջ անցնել Netflix-ից սթրիմինգային ծառայությունների բաժանորդների քանակով, այսինքն հասել է 221,1 միլիոնի: Disney-ին են պատկանում Disney+-ը, Hulu-ն եւ ESPN+-ը: Ընկերությունը կանխատեսում է, որ մինչեւ 2024 թվականի վերջ ամբողջ աշխարհում 215-ից մինչեւ 230 միլիոն մարդ կգործածի Disney+-ը Ընկերության ղեկավարությունը մտադիր է Դեկտեմբերին ներակայացնել ավելի ցածր գնով գովազդային հոսքային պլան, որը կարժենա ամսական 7,99 դոլար: Առանց գովազդի տարբերակի արժեքը կավելացվի մինչեւ 10,99 դոլար:

Bloomberg Apple-ը նոր iPhone-ը կներկայացնի սեպտեմբերի 7-ին

Bloomberg-ի ինսայդեր և խմբագիր Մարկ Գուրմանը հայտնել է, որ Apple-ը նախատեսում է իր արտադրանքից որոշների շնորհանդեսը կազմակերպել սեպտեմբերի սկզբին£ Ընկերությունը կցուցադրի iPhone 14-ը և Apple Watch Series 8-ը£ Գուրմանը կարծում է, որ սեպտեմբերի 7-ին ընկերությունը կցուցադրի iPhone 14 և Apple Watch Series 8 խելացի ժամացույցները: Ակնկալվում է, որ iPhone 14 շարքը կներառի 4 մոդել, իսկ խելացի ժամացույցների հետ, Apple-ը կցուցադրի շոկային տարբերակª դիմացկուն պատյանով: Նշվում է, որ նորույթը կարող է հետաքրքրել էքստրեմալ սպորտի սիրահարներին£ Բացի այդ, Գուրմանը հայտնել է նաև, որ Apple-ը երկրորդ շնորհանդեսը կանցկացնի հոկտեմբերին£

ՆԱՍԱ-ն iPad կուղարկի Լուսին

Ծրագրվում է Orion տիեզերանավը զինել Apple պլանշետով:

Տիեզերական տարածքի հետազոտման եւ աերոնավտիկայի ԱՄՆ ազգային վարչությունը, նույն ինքը ՆԱՍԱ-ն մտադիր է iPad ուղարկել տիեզերք: Լրատվամիջոցները հայտնում են, որ նախագծի հիմնական նպատակն այն է, որպեսզի ցույց տա, որ նոր հրթիռը եւ տիեզերանավը կարող են աստղագնացներ ուղարկել Լուսին ապագա առաքելությունների համարԼ ՆԱՍԱ-ն նաեւ ծրագրել է Orion տիեզերանավը զինել Apple պլանշետով: Amazon Alexa-ի ձայնային օգնականի թեստավորմանն օգնելու համար: Գործակալությունը նշել է, որ պատրաստվում են ցուցադրել, թե ինչպես կարող են ձայնային ասիստենտները բարելավել աստղագնացների կյանքը եւ աշխատանքը տիեզերքում։ Մասնագետների խոսքով՝ առաքելության մասնակիցները Alexa ձայնային օգնականին հարցեր կտան խցիկով եւ միկրոֆոնով կոնսոլի օգնությամբ:

AirPods Pro

Վերլուծաբանը ներկայացրել է Apple-ի անլար ականջակալների նոր մոդելների մասին մանրամասներ

Հեղինակավոր ինսայդեր Մինգ-Չի Կոն ներկայացրել է Apple-ի անլար ականջակալների նոր մոդելները: Վերլուծաբանի խոսքով ամերիկյան ընկերությունը նախապատրաստել է սարքերի սեփական Lightning միակցիչից USB-C ունիվերսալ պորտին անցնելու պլան: Առաջինների թվում նոր ինտերֆեյս կստանան AirPods ականջակալները: Ընկերությունը 2022 թվականի երկրորդ կեսին արդեն նախատեսել է երկրորդ սերնդի AirPods Pro-ի թողարկումը: Սակայն աղմուկը ճնշող ականջակալի նոր տարբերակը կմնա Lightning պորտով: Apple-ը ֆիրմային Lightning միակցիչն գործածում է 2012 թվականից:

Samsung-ն Unpacked 2022 Ներկայացվել է նոր խելացի ժամացույց ու ականջակալներ

Samsung-ն Unpacked 2022-ի շնորհանդեսի ընթացքում ներկայացրել է ավելի դիմացկուն Galaxy Watch: Այսպես Watch 5-ն ունի մարմնի ջերմաստիճանի սենսոր: Մարտկոցի հզորությունը բարելավվել է. ութ րոպե լիցքավորումից հետո ժամացույցն արդեն կկարողանա հետեւել 8 ժամ քնի: Watch 5 Pro-ն աշխատում է 80 ժամ մեկ լիցքավորման դեպքում: Սարքն ունի ավելի դիմացկուն կորպուս, հարմար է էքստրեմալ սպորտի համար£ Ու նաև ընկերությունը ներկայացրել է Galaxy Buds 2 Pro-ն: Ականջակալները ճնշում են աղմուկը ձեր շուրջը, բայց կարող են հայտնաբերել, երբ ինչ-որ մեկը խոսում է ձեզ հետ եւ նվազեցնել ձայնը: Մոդելը կթողարկվի երեք գույնիª սպիտակ, սեւ եւ մանուշակագույն£ Դրանք արժեն 230 դոլար։

Ֆիննական եւ չինական կորպորացիաների վեճը

Եվրոպայում արգելվել է OnePlus եւ Oppo սմարթֆոնների վաճառքը

Oppo եւ OnePlus բրենդների սմարթֆոնների վաճառքը լիովին դադարեցվել է Գերմանիայում: Պատճառը Nokia ընկերության դժգոհությունն է: Nokia-ի փաստաբանները հավաստիացրել են, որ Oppo եւ OnePlus սմարթֆոններում գործածվում են 5G տեխնոլոգիաներ, որոնք պատկանում են ֆիննական հսկային: Ընդ որում՝ «չինացիները չեն վճարում Nokia-ին, նշանակում է խախտում են օրենքը: Առայժմ հայտնի չէ, թե ինչով կավարտվի ֆիննական եւ չինական կորպորացիաների վեճը, բայց Nokia-ի բողոքը միայն Գերմանիայով չի սահմանափակվում. հավանաբար, Opp-ի եւ OnePlus-ի վաճառքը շուտով կարգելվի նաեւ եվրոպական այլ երկրներում:

Նոր գործառույթներ

WhatsApp-ում կհայտնվի խմբակային չաթերից լուռ հեռանալու հնարավորություն

WhatsApp մեսենջերը կունենա միանգամից մի քանի նոր գործառույթ, օգտատերերի գաղտնիությունը բարելավելու համար: Նախ օգտատերը կկարողանա թաքցնել իր առցանց կարգավիճակը: Պարզապես պետք է ընտրել անցանկալի կոնտակտները եւ արգելել ցուցադրել նրանց այդ տեղեկությունը: Մյուս նոր ֆունկցիան թույլ կտա լուռ հեռանալ այն խմբերից, որոնք օգտատիրոջը այլեւս պետք չեն: Մինչդեռ հիմա WhatsApp-ը ծանուցում է չաթի բոլոր մասնակիցներին, որ կոնկրետ մասնակիցը լքել է չաթը: Նորամուծության նպատակն է օգտատիրոջն ազատել հանրային խմբից դուրս գալու համար անհարմարության զգացումից: Բացի այդ, WhatsApp-ը նախապատրաստում է մի գործառույթ , որն օգտատիրոջն արգելում է սքրինշոթանել այսպես կոչված մեկանգամյա հաղորդագրություններից, որոնք անհետանում են զրուցակցի կողմից դրանք մեկ անգամ դիտելուց հետո: Սակայն առայժմ այն գտնվում է փորձարկման փուլում:

Մեքենաների դեֆիցիտ

Ճապոնիայում գործածված Toyota մեքենաները նորերից թանկ արժեն

Ճապոնիայում հուլիսին գործածված Toyota մեքենաներն ավելի թանկ են դարձել, քան նորերը: Nikkei պարբերականը գրում է, որ հունիսին 2022 մոդելային տարվա գործածված Toyota Land Cruiser ZX-ի միջին գինը 17,05 մլն իեն էր, ինչը երկու անգամ ավելին է, քան նոր մեքենայի արժեքը: Պարբերականի տվյալով Toyota-ի գործածված մեքենաների թանկացումը կապված է նոր մեքենաների դեֆիցիտի հետ: Հաճախորդը պատրաստ է ավելի վճարել, որպեսզի ունենա թեթեւակի գործածված մեքենա արդեն այսօր, քան մի քանի տարի սպասել նոր մեքենայի: Այժմ Ճապոնիայում Toyota-ի չկատարված պատվերների ծավալը կազմում է մոտ 1 մլն ավտոմեքենա: Եթեհաճախորդը այժմ դիլերին պատվիրի նոր Toyota Land Cruiser, ապա այն կստանա չորս տարի հետո: Բրենդի մյուս քրոսովերներին պետք է սպասել մոտ մեկ տարի:

Toyota Yaris Ativ

Toyota-ն ներկայացրել է նոր սերնդի Yaris Ativ սեդանը

Մեքենաների դեֆիցիտը սակայն Toyota ընկերությանը չի ստիպում կանգ առնել: Ընկերությունը ներկայացրել է նոր սերնդի Yaris Ativ կոմպակտ սեդանը: Սեդանի երկարությունը 4425 մմ է, լայնությունըª 1740 մմ, բարձրությունըª 1480 մմ: Ի տարբերություն նախորդ սերնդի մոդելի նորույթն ավելի սոլիդ տեսք ունի, ինչի պատճառով այն կարելի է շփոթել Toyota Corolla-ի հետ: Սրահն ունի 64 գույնի ուրվագծային LED լուսավորություն, 7 դյույմանոց գործիքների վահանակ եւ 9 դյույմանոց մեդիա համակարգ, որն աջակցում է սմարթֆոնների անլար կապին: շարժիչը դեռ մեկն է: Մոդելը հասանելի կլինի 1.2 լիտրանոց 94 ձիաուժ հզորությամբ պտտվող շարժիչով եւ անաստիճանային վարիատորով: Նոր սերնդի Toyota Yaris Ativ սեդանի վաճառքը Թաիլանդում արդեն սկսվել է: Բազային կոմպլեկտավորմամբ ավտոմեքենայի արժեքը 539 հազար բաթ է:

Մեկնաբանություն