Moody’s միջազգային վարկանիշային գործակալությունը որպես դեֆոլտ է որակել Բելառուսի արտաքին պարտքի գծով եվրապարտատոմսերով արժեկտրոնային վճարումները բելառուսական ռուբլով կատարելը։ Forbes ամսագրի ռուսաստանյան հանդեսը գրում է, որ Moody’s-ի զեկույցում նշվում է, որ Բելառուսի ֆինանսների նախարարությունը Belarus-27 եվրաբոնդերով արժեկտրոնային վճարումը կատարել է բելառուսական ռուբլով, պարտատոմսերի սեփականատերերը չեն կարողացել ստանալ դրանք։ Բելառուսը պետք է վճարեր $22,9 միլիոն, արտոնյալ ժամկետի ավարտից հետո դրանց չվճարումը Moody’s-ը գնահատել է որպես դեֆոլտ։ Հունիսի վերջին Բելառուսի Նախարարների խորհուրդը եւ Ազգային բանկը ընդունել էին որոշում, որ երկիրը եվրապարտատոմսերով իր պարտքային պարտավորությունները կկատարի ազգային արժույթով։
JavaScript seems to be disabled in your browser. You must have JavaScript enabled in your browser to utilize the functionality of this website.
Մեկնաբանություն