Շվեյցարական Լուգանո քաղաքի McDonald’s ռեստորանը սկսել է ուտելիք վաճառել կրիպտոարժույթով։ Ռեստորանում պատվիրի համար կարելի է վճարել բիթքոյնով կամ Tether կրիպտոարժույթով: Նշվում է, որ McDonald’s-ը դարձել է քաղաքի առաջին առեւտրային ձեռնարկություններից մեկը, որը սկսել է վճարման համար կրիպտոարժույթ ընդունել այն բանից հետո, երբ Լուգանոյի քաղաքապետարանը բիթքոյններն ու Tether-ը ճանաչեց որպես վճարման օրինական միջոց։ Հնարավոր է, որ Լուգանոյի փորձը շուտով կտարածվի Շվեյցարիայի այլ քաղաքներում:
JavaScript seems to be disabled in your browser. You must have JavaScript enabled in your browser to utilize the functionality of this website.