Ապրիլի 25-ի դրությամբ ՀՀ և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն
Threads-ն ունի ամսական 150 միլիոն օգտատեր․ Meta-ի հաշվետվությունը
2024թ․ հունվար-մարտը 2023թ․ հունվար-մարտի համեմատությամբ ներմուծման ծավալն աճել է 75.8%–ով
2024թ․ հունվար-մարտը 2023թ․ հունվար-մարտի համեմատությամբ արտահանման ծավալն աճել է 170.0%–ով
2024թ․ հունվար-մարտը 2023թ․ հունվար-մարտի համեմատությամբ շինարարության ծավալն աճել է 11․7%–ով
2024թ․ հունվար-մարտը 2023թ․ հունվար-մարտի համեմատությամբ առևտրի շրջանառությունն աճել է 26.5%–ով
2024թ․ հունվար-մարտը 2023թ․ հունվար-մարտի համեմատությամբ ծառայությունների ծավալն աճել է 5.0%–ով
2024թ․ հունվար-մարտը 2023թ․ հունվար-մարտի համեմատությամբ գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալն աճել է 3․7%-ով
2024թ․ հունվար-մարտը 2023թ․ հունվար-մարտի համեմատությամբ արդյունաբերության թողարկման ծավալն աճել է 30․4%–ով
Երևանում մայիսի 14-ից 16-ը կանցկացվի ՎԶԵԲ–ի տարեկան հանդիպումը
Երևանում և Նոյեմբերյանում բողոքի ակցիայի 29 մասնակից է բերման ենթարկվել
Հունգարիան կպահպանի Ուկրաինայից գյուղատնտեսական ապրանքների ներմուծման արգելքը՝ հակառակ Եվրախորհրդարանի որոշմանը
Թուրքիայի ԿԲ-ն տոկոսադրույքը պահպանել է 50% մակարդակի վրա
BHP-ն կվերաձևավորի պղնձի շուկան Anglo-ի առաջարկով
Հուսիներն Ադենի ծոցում հարձակվել են ամերիկյան էսկադրային ականակրի և 2 առևտրային նավի վրա
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի» մանրամասները
24 թվականի I եռամսյակում 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված գումարները կազմել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Կրիպտոարժույթների շրջանառությունը ՀՀ–ում կդառնա անկանխիկ
Հայկական CodeSignal-ն ընդգրկվել է TIME-ի վարկանիշում
Գերմանիան բարելավել է ընթացիկ տարվա ՀՆԱ-ի աճի կանխատեսումը

McDonald’s-ը բարձրացրել է չիզբուրգերի գինը և կորցրել է 1,2 մլրդ դոլար

Հլս 28, 2022 17:11
148
ADS

Tesla-ն մտադիր է ավելացնել արտադրությունը

Էլեկտրական մեքենաներ արտադրող Tesla-ն 1 միլիարդ դոլարով ավելացրել է կապիտալ ծախսի պլանը: Պաշտոնական հայտարարության մեջ նշված է, որ ընկերությունն այժմ նախատեսում է ծախսել 6-8 միլիարդ դոլար այս տարի եւ հաջորդ յուրաքանչյուր երկու տարում, նախկին 5-7 միլիարդ դոլարի ծախսային ծրագրի համեմատ, քանի որ մտադիր է ավելացնել արտադրությունը Տեխասի եւ Բեռլինի իր նոր ձեռնարկություններում: Ընկերությունը հայտարարել է, որ կգործակցի պետական մարմինների հետ:

McDonald’s-ը բարձրացրել է չիզբուրգերի գինը

McDonald’s-ը 14 տարվա մեջ առաջին անգամ Մեծ Բրիտանիայում բարձրացրել է չիզբուրգերի գինը` ինֆլյացիոն ճնշման պատճառով: Արագ սննդի ցանցը հաստատել է, որ խորհրդանշական բուրգերն այն մի քանի մթերքներից մեկն է, որոնց գինը բարձրացել է Մեծ Բրիտանիայի ռեստորանների ցանցում: Չիզբուրգերի արժեքը բարձրացել է 20 տոկոսով` 99 փենսից հասնելով 1,19 ֆունտ ստեռլինգի: Վերջին անգամ McDonald’s-ը Մեծ Բրիտանիայում չիզբուրգերի գինը բարձրացրել էր 2008 թվականի համաշխարհային ֆինանսական ճգնաժամից: McDonald’s-ի մենյուի մյուս ապրանքները, այդ թվում McNugget-ը, թանկացել են 10-20 փենսով: Հաճախորդներին ուղղված հայտարարության մեջ Մեծ Բրիտանիայում եւ Իռլանդիայում McDonald’s-ի գործադիր տնօրենն ասել է, որ աճող ինֆլյացիոն ճնշումներն են ստիպել ընկերությանը ՙկոշտ ընտրություն՚ կատարել:

Գերմանական որոշ ընկերություններ կրճատում են արտադրությունը

Գերմանիայի մի քանի արդյունաբերական ընկերություն կրճատում է արտադրությունը էներգիայի գնաճի հետեւանքով: 3500 ընկերության շրջանում անցկացված հարցումը ցույց է տվել, որ 16 տոկոսը կրճատում է արտադրությունը կամ մասամբ դադարեցնում է գործունեությունը: Գերմանիան մեծապես կախված է ռուսական գազից թե արտադրության, թե ջեռուցման հարցում: Սակայն երկիրը պատրաստվում է Ռուսաստանից գազի մատակարարման հնարավոր ամբողջական դադարեցմանը:

Vengeance ամենագնաց Rezvani-ն շուկա կհանի նոր ագրեսիվ մեքենա

Ամերիկյան Rezvani ընկերությունը, որը հայտնի է իր Տանկով եւ 1318 ձիաուժ հզորությամբ Հերկուլեսով, պատրաստվում է շուկա հանել նոր շրջանակային ամենագնաց՝ Vengeance անունով: Յոթ նստատեղով մեքենան կունենա ընկերության անկյունային դիզայնը, շքեղ սրահ, նաեւ լուրջ արտաճանապարհային լուծումներ: Մեքենայի պաշտոնական պրեմիերան կկայանա մոտ ժամանակներս:

Ferrari F300-ը Շումախերի լեգենդար բոլիդը, որով նա հաղթել է չորս մրցարշավներից չորսում, հանվել է աճուրդի

Ferrari F300-ը, որն գործածել է Ֆորմուլա 1-ի լեգենդար ավտոարշավորդ Միխայել Շումախերը 1998 թվականին, աճուրդի է հանվել: Աշխարհի յոթակի չեմպիոնն այս բոլիդով հաղթել է չորս մրցարշավներից չորսում: Աճուրդային ընկերությունը կանխատեսում է, որ մեքենան կարող է վաճառվել 5-6,5 միլիոն ֆունտ ստեռլինգով: Նշվում է, որ Մեքենան Շումախերը սիրում էր երեխայի պես:

Չինական Envision-ը Իսպանիայում կկառուցի էլեկտրամոբիլների մարտկոցների գործարան

Չինական Envision-ը Իսպանիայում էլեկտրամոբիլների մարտկոցների գործարան կկառուցի 3,8 միլիարդ եվրո ընդհանուր ներդրումով, որը մասամբ ֆինանսավորվում է Եվրամիության աջակցությամբ: Սա կլինի էլեկտրական մեքենաների մարտկոցների արտադրության երկրորդ նախագիծը Իսպանիայում: Գերմանական Volkswagen AG ավտոարտադրողն էլ հայտարարել է, որ իր գործընկերների հետ 10 միլիարդ եվրո է ներդնում Իսպանիայում էլեկտրամոբիլների եւ մարտկոցների արտադրության մեջ:

John Deere-ը մշակել է մեխից չվնասվող առանց խողովակի անվադող

John Deere ապրանքանիշի արտադրած նորարարական Tweel անվադողը չունի օդի խցիկ, պատրաստված է պոլիմերային խեժից, արտաքին եզրը ռելիեֆային նախշով: Խոչընդոտի միջով շարժվելիս Tweel անիվը դեֆորմացվում է ապա վերադառնում իր սկզբնական ձեւին: Այդպիսի անիվը չի վախենում ծակվելուց, կտրվելուց. այն կարելի է քշել ցանկացած աղբի վրայով: անվադողի թերությունն այն է, որ նեղ արտաքին եզրը կարող է վնասել թույլ կանաչ տարածքները: Միեւնույն ժամանակ, Tweel անիվի գինը հասնում է 590 դոլարի, սակայն, միեւնույն ժամանակ, դրա սպասարկման ժամկետը երեք անգամ ավելի է: Ընկերությունը նշում է, որ այդ անիվները շատ հեշտ են նորոգվում եւ արդիականացվում:

Toyota-ն ստեղծել է վիճակախաղի համար հատուկ սպորտային մեքենա

A90 սերնդի Toyota Supra սպորտային մեքենան, որը համաշխարհային շուկա է մտել Gazoo Racing բրենդային ենթաբրենդի ներքո, արագորեն հայտնի է դարձել: Մեքենայի պահանջարկը մեծացրել է մեխանիկական փոխանցման տուփով տարբերակի թողարկումը, նաեւ հատուկ մոդիֆիկացիաների բազմազանությունը, որոնցից շատերը թողարկվել են սահմանափակ քանակությամբ: Մեքենայի առանձնահատկությունը թափքի Matte Avalanche White Metallic-ի ձյունաճերմակ երանգն է, որի տոնով ինտերիերում կան հատուկ տարբերակի կարբոն լոգոները, նաեւ նստատեղերի բաց բեժ կաշվով զարդարված սրահը եւ դռները: GR Supra Matte White Edition-ը կարտադրվի 50 օրինակով: Մեքենաները կես միլիոն իենով ավելի կլինեն, քան սովորական RZ կուպեն, որի վրա հիմնված է այն, սակայն այն կկարողանան գնել միայն այն ճապոնացիները, որոնք հատուկ վիճակախաղով կշահեն հատուկ սպորտային մեքենա գնելու իրավունք:

 Apple Watch ՙPro՚-ն կունենա ամենամեծ էկրանը

Apple Watch Series 8-երը կունենան ամենամեծ էկրանը, որը Apple-ը երբեւէ տեղադրել է խելացի ժամացույցների վրա: Ընկերությունը չի փոխել ժամացույցի դիզայնը 2018-ից ի վեր. երբ ներկայացրել էր Series 4-ը: Նոր մոդելը «մի փոքր ավելի մեծ կլինի Apple Series 7-ի ներկա մոդելներից, որպեսզի տեղավորի յոթ տոկոսով ավելի մեծ էկրանը: Apple Watch Pro-ն կարող է մի քանի օր աշխատել առանց վերալիցքավորման: Դրանք կունենան նաեւ մարմնի ջերմաստիճանի ներկառուցված ցուցիչ, որը Apple-ը պատրաստում է Series 8-ի ամբողջ շարքի համար:

 Շվեյցարական UBS բանկը հրաժարվել է Ռուսաստանում նոր բիզնես նախագծերից

Շվեյցարական UBS բանկը հրաժարվել է Ռուսաստանում նոր բիզնես նախագծերից եւ որեւէ նոր բիզնես չի վարում ռուսաստանցի հաճախորդների հետ: Բանկը նաեւ կրճատել է իր ներկայությունը երկրում: Ավելին, բանկի` Ռուսաստանին առնչվող ակտիվները 2021 թվականի դեկտեմբերից մինչեւ 2022 թվականի հունիսը կրճատվել են երկու անգամ` $600 միլիոնից հասնելով 300 միլիոնի: Բանկը նշել է, որ կախվածությունը ռուսաստանյան, նաեւ ուկրաինական եւ բելառուսական ակտիվներից մեծ չէ:

ԱՄՆ-ում Hyundai-ին վճարել պարտավորեցրել են 19,2 մլն դոլար

ԱՄՆ կարգավորիչը Hyundai-ի Motor դուստր-ընկերությանը պարտավորեցրել է 19,2 միլիոն դոլար վճարել «վարկային հաշվետվություններ տրամադրող ընկերություններին բազմիցս կեղծ տեղեկություններ տրամադրելու համար: ԱՄՆ Սպառողների ֆինանսական պաշտպանության բյուրոն հայտնել է, որ Hyundai Capital America-ն կվճարի 6 միլիոն դոլարի քաղաքացիական տույժեր եւ 13,2 միլիոն դոլարի փոխհատուցում:

Ռուսաստանից դուրս գալու պատճառով McDonald’s-ի վնասը կազմել է 1,2 մլրդ դոլար

Ամերիկյան McDonald’s ընկերությունը Ռուսաստանից դուրս գալու պատճառով կորցրել է 1,2 մլրդ դոլար: Ռուսաստանում բիզնեսի վաճառքի հետ կապված նախահարկային ծախսերը եռամսյակում կազմել են 1,2 մլրդ դոլար, իսկ վեց ամսվա ընթացքում` 1,3 մլրդ դոլար: Ընկերության ընդհանուր շահույթը երկրորդ եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ նվազել է 3%-ով և կազմել 5,72 մլրդ դոլար: Մարտին McDonald’s-ի գործադիր տնօրեն Քրիս Քեմփչինսկին հայտարարել էր, որ կորպորացիան ժամանակավորապես կփակի Ռուսաստանում իր բոլոր 850 արագ սննդի կետեր։

Մեկնաբանություն