Ավելի քան 450 չվերթ հետաձգվել է ԱՄՆ Ատլանտայի օդանավակայանում՝ թռիչքուղու հետ կապված խնդրի պատճառով. AP
Այս շաբաթվա ներդրողի օրացույցը. մանրամասները՝ ABNews.am կայքում
2025թ.-ի հունվար-մարտին Հայաստանում մսի արտադրությունն աճել է 10%-ով
Լուրեր ներդրողների համար. Limitless Asset Management. մանրամասները՝ ABNews.am կայքում
Թուրքիայում սոցցանցի ավելի քան 27.000 հաշիվ է արգելափակվել
Ինչպե՞ս գտնել բիզնես գաղափար, որը իսկապես կաշխատի քեզ համար. մանրամասները՝ ABNews.am կայքում
Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Վատիկանում Կարդինալների կոնկլավը ընտրեց Հռոմի նոր պապին՝ կարդինալ Ռոբերտ Ֆրենսիս Պրևոյին ԱՄՆ-ից
Հայաստանում ապրում է Հայրենական մեծ պատերազմի մասնակից շուրջ 30 վետերան
2025թ․-ի հունվար-մարտին Հայաստանում հացի արտադրությունը նվազել է 0․4%-ով
Պետական բյուջեից տարածքների վարձակալության համար հատկացվող միջոցները կրճատվել են շուրջ 123 մլն դրամով
2025-ի հունվար-մարտին Հայաստանում գինու արտադրությունը նվազել է 36․3%-ով
2025-ի հունվար-մարտին Հայաստանում հանքային ջրերի արտադրությունը նվազել է 2,6%-ով
2018-2024 թթ. պետությանն է վերադարձվել 536 մլն ԱՄՆ դոլարի գույք և դրամական միջոց. ՀՀ գլխավոր դատախազ
2025թ-ի հունվար-մարտին Հայաստանում ծխախոտի արտադրությունն աճել է 66,2%-ով
Women In Business. Կոնվերս Բանկի նոր առաջարկը կանանց. մանրամասները՝ ABNews.am կայքում
2025-ի հունվար-մարտին Հայաստանում ցեմենտի արտադրությունը նվազել է 18․5%-ով
2025-ի հունվար-մարտին Հայաստանում պղնձի խտանյութի արտադրությունը նվազել է 23․7%-ով
Թրամփը մայիսի 8-ը ԱՄՆ-ում պաշտոնապես հռչակել է Հաղթանակի օր
Ինչպես կփոխհատուցվեն սոցիալական ծախսերը նոր կարգով. պարզաբանում է ՊԵԿ-ը. մանրամասները՝ ABNews.am կայքում

McDonald’s-ը կփակի Ռուսաստանում իր բոլոր ռեստորանները

Մրտ 11, 2022 00:42
66

McDonald’s-ը հայտարարել է, որ Ուկրաինայում ռազմական գործողության պատճառով ժամանակավորապես կփակի Ռուսաստանում գործող բոլոր 850 արագ սննդի ռեստորանները։

Միաժամանակ, ցանցի 62 հազար աշխատակից կշարունակի աշխատավարձ ստանալ։ «Կոմերսանտ»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ընկերության մամուլի ծառայությունը՝ հրապարակելով McDonald’s-ի ղեկավար Քրիս Կեմպչինսկու պաշտոնական հայտարարությունը։

«Մենք հասկանում ենք՝ ինչ ազդեցություն կունենա այս որոշումը մեր ռուսաստանցի աշխատակիցների եւ գործընկերների վրա, ուստի պատրաստ ենք աջակցել նրանց նույնքան, որքան ուկրաինացի գործընկերներին: Այդ թվում նաեւ կշարունակենք վճարել Ռուսաստանում McDonald’s-ի բոլոր աշխատակիցների աշխատավարձը»,- ասված է ընկերության հայտարարության մեջ:

Նաեւ ընկերությունը համագործակցում է «հարյուրավոր տեղական մատակարարների եւ գործընկերների» հետ, ովքեր արտադրանք են արտադրում ցանցի համար:

McDonald’s-ում չգիտեն՝ երբ կկարողանան վերաբացել ռուսաստանյան ռեստորանները։ «Մենք խափանումներ ենք ունեցել մեր մատակարարման շղթայում, ինչպես նաեւ կրել ենք այլ գործառնական ազդեցություններ: Մենք ուշադիր հետեւելու ենք նաեւ հումանիտար ոլորտում տիրող իրավիճակին»,- հավելել են ընկերությունում։