ԿԳՄՍՆ-ն դեմ չէ, որ «Գոյ»-ը դառնա մասնավոր թատրոն
Ֆիննական HMD-ը 25 տարի անց կվերաթողարկի Nokia 3210-ի նորացված մոդելը
Anonymous-ը կիբերհարձակումներ է իրականացնում Վրաստանի պետական ​​կառույցների կայքերի վրա՝ հաջակցություն ցուցարարների
e-work.am. աշխատանք գտնելու եւ առաջարկելու առաջին պետական հարթակը
Պոլիտեխնիկական համալսարանը կհայտարարի ընդունելություն «Տվյալագիտություն» մասնագիտական կրթական ծրագրով
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում՝ Նոր Արեշ թաղամասում
Ահազանգեր են ստացվել շենք-շինություններում ջրալցումների, փլուզումների, ջրի մեջ արգելափակված տրանսպորտային միջոցների մասին. ՆԳՆ ՓԾ
Kartes Analytica-ին շնորհվել է Տիեզերական գործունեության լիցենզիա
Ոսկյա իրերի վաճառքի գործարքների՝ ԱԱՀ-ով հարկման բազան կվերանայվի. Փաստ
ԵԱՏՄ երկրները կատարելագործում են տարանցման համակարգը
Ռուսաստանը շաքարի արտահանման արգելք է սահմանել. Հայաստան թույլատրվում է արտահանել 28 հազար տոննա
Թուրքիայում տարեկան գնաճը հասել է 70%-ի
Թուրքիայում 2024թ. սպասվում է միջինում 55․5% գնաճ
ՄԱԿ-ում հայտարարել են Գազայում սովի մասին
Երուսաղեմում՝ Տիրոջ գերեզմանի տաճարում վառվեց Սրբազան կրակը
Հնդկաստանը Հայաստանի համար արդիականացնում է ATAGS հրետանային համակարգը
Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան
Bitcoin-ի փոխարժեքն աճել է. 05/05/24
Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի միջև փոխշահավետ գործընկերություն է հաստատվել․ Կոլոմինա
Վրաստանը կարող է բաց թողնել եվրաինտեգրման շանսը. Շառլ Միշել

 KFC-ն հեռանում է, iPhone-ը՝ թանկանում, Hummer-ի համար հերթեր են, իսկ նոր միլիոնները Ռոնալդուինն են․․․ Ի՞նչ է կատարվում

Հլս 8, 2022 13:51
445
ADS

Թանկացում

Նոր iPhone-ի մոդելները 100 դոլարով կթանկանան. աղբյուր

iPhone 14 Pro-ի գինը կսկսվի 1099 դոլարից: Հայտնում է TheGalox_ մականունով հայտնի քաջատեղյակ աղբյուրը, որի արտահոսքերը սովորաբար համընկնում են իրականությանը: 128 ԳԲ ծավալով կուտակիչով iPhone 14 Pro Max-ի մեկնարկային գինը 1199 դոլար:Այսպիսով, ներկա սերնդի սմարթֆոնների համեմատ նոր սարքը կթանկանա 100 դոլարով: Եթե Apple-ն իսկապես բարձրացնի գինը, ապա շարքի ամենաթանկ ֆլագմանի գինը կլինի 1699 դոլար: TheGalox-ը նշում է, որ երկու հեռախոսն էլ կստանան նոր Apple A16 Bionic պրոցեսոր, 8 գիգաբայթ օպերատիվ հիշողություն և 128 գիգաբայթից մինչև 1 տերաբայթ ներքին հիշողություն, հիմնական տեսախցիկ երեք ոսպնյակներով: iPhone 14 Pro-ն կունենա 3200 միլիամպ/ժամ մարտկոց, իսկ iPhone 14 Pro Max-ը 3232 միլիամպ/ժամ:

 Գովազդ սմարթֆոնի կողպէկրանին

Նոր գովազդային հարթակի ներդրումը կարող է փոխել սմարթֆոնների շուկան

Իսկ Ձեր սմարթֆոնի կողպէկրանին ավելի շատ գովազդ կհայտնվի Glance ստարտափի շնորհիվ, գրում է TechCrunch-ը։ Glance ստարտափը գործակցում է ԱՄՆ օպերատորների հետª հեռախոսի էկրանին գովազդ ցուցադրելու հարթակ գործարկելու համար: Իր հերթին Glance-ը պատկանում է գովազդային հսկա InMobi Group-ին, որի կարողությունը գնահատվում է 2 միլիարդ դոլար: Հեղինակները կարծում են, որ նոր գովազդային հարթակի ներդրումը կարող է փոխել սմարթֆոնների շուկան£ Ծառայությունն արդեն առկա է ասիական շուկայում՝ մոտավորապես 400 միլիոն սարքի վրա: Ըստ աղբյուրների՝ ծառայությունը համապատասխան գովազդ կցուցադրի Android հեռախոսների էկրաններին։ Հեղինակները նշում են, որ նախագծի մեկնարկը կարող է տեղի ունենալ երկու ամիս անց£ Ըստ TechCrunch-ի, ապագայում նմանատիպ գովազդներ կարող են հայտնվել Apple սմարթֆոններում։ Կողպէկրանը ի՞նչ է։

Հերթ նոր Hummer-ի համար

Համերի արժեքը տատանվում է 85 հազարից մինչեւ 100 հազար դոլարի սահմաններում£

Նոր Hummer EV ձեռք բերել ցանկացողները պետք է զինվեն համբերությամբ. նոր ամենագնացի եւ պիկապի հերթը հասել է 17 տարվա£ The Wall Street Journal-ը հայտնում է, որ General Motors կոնցեռնն այդքան ժամանակ կծախսի պատվիրված բոլոր նմուշները հավաքելու համար, եթե չարագացնի արտադրման տեմպը։Այժմ կոմպլեկտավորող մասերի անբավարարության եւ լոգիստիկայի հետ կապված բարդությունների պատճառով GM-ը արտադրում է օրական մոտ տասներկու Համեր, իսկ էլեկտրաքարի հերթն արդեն հասել է 77 հազար մարդու£ General Motors նորացված գործարանում աշխատում է մոտ 700 մարդ£ Hummer-ի արտադրման արագությունն այսօրվա դրությամբ անսովոր ցածր էª հատկապես հաշվի առնելով , որ էլեկտրաքարը հոսքագիծ է հանվել ավելի քան կես տարի առաջ։ 2022թ. երկրորդ կեսին արտադրությունը կարագանա, խոստացել են կոնցեռնի ներկայացուցիչները£ Համերի արժեքը կախված տեսակից ու թափքից, տատանվում է 85 հազարից մինչեւ 100 հազար դոլարի սահմաններում£

Անվարորդ մեքենա

Հրապարակվել են Xiaomi ընկերության անվարորդ մեքենայի առաջին լուսանկարները

Չինական լրատվամիջոցները հրապարակել են Xiaomi ընկերության անվարորդ մեքենայի առաջին լուսանկարները: Մի քանի լուսանկարներում երեւում է BYD ընկերության արտադրած Han էլեկտրաքարը՝ արտասովոր տարրերով: Լուսանկարներից մեկում երեւում է տանիքին տեղադրված լիդարը՝սարք համակարգչային տեսողության համար: Մյուս լուսանկարում արդեն երեւում է բեռնախցիկի տարողությունը՝ լարերով, տարբեր սարքերով եւ հաշվիչ մոդուլներով: Ներկա պահին հայտնի չէ, թե արդյոք Xiaomi-ն սերիական արտադրություն կսկսի BYD-ի հիմքի վրա, եւ ինքնուրույնության ինչ մակարդակ կունենա նոր մեքենան: Xiaomi-ն առաջին անգամ սեփական մեքենայի արտադրության մասին հայտարարել է 2021թ.: Այս տարի . միայն առաջին եռամսյակում Xiaomi-ն այս ուղղությամբ ծախսել է 425 մլն յուան: Xiaomi-ի հայտարարությամբ՝ ընկերությունն առաջին մեքենան հույս ունի ներկայացնել արդեն 2024թ.:

 Որոշման փոփոխություն

Volvo-ն հայտարարել է, որ չի հեռանում Ռուսաստանից

Իսկ Volvo Group-ը ռուսական շուկան լքելու որոշում չի կայացրել, սակայն մեկ տարվա ընթացքում կկրճատի անձնակազմի մի մասը£ Գրուպը որոշում է կայացրել հարմարեցնել իր գործունեությունը Ռուսաստանում շուկայական փոփոխվող պայմաններին ի պատասխան: Դեռ Փետրվարի 28-ին The Wall Street Journal-ը հայտնել է, որ շվեդական ավտոարտադրող Volvo-ն դադարեցրել է ավտոմեքենաների արտադրությունն ու վաճառքը Ռուսաստանում: Ընկերության ռուսական գրասենյակը ծանուցել է աշխատատեղերի պահպանման և աշխատակիցներին աշխատավարձի վճարման, նաև մեքենաների երաշխիքային սպասարկման պարտավորությունների կատարման մասին։

KFC հեռանում է

Սեփականատերը կվաճառի բիզնեսը Ռուսաստանում եւ կհեռանա երկրից Ամերիկյան Yum!

Brands կորպորացիան, որին պատկանում են KFC եւ Pizza Hut բրենդները, հայտարարել է, որ բանակցություն է վարում ռուսաստանյան KFC ռեստորանները տեղական օպերատորին վաճառելու առնչությամբ: Դրանից հետո Yum! Brands-ն ամբողջությամբ կհեռանա Ռուսաստանից։ Կոմերսանտը հաղորդում է, որ ընդհանուր առմամբ, Ռուսաստանում գործել են մոտ 50 Pizza Hut ռեստորան եւ ավելի քան 1,1 հազար KFC-ի կետ£ Yum! Brands-ը հայտարարել էր ռուսաստանյան շուկան լքելու մտադրության մասին մարտի 9-ին՝ կապված Ուկրաինայում ՌԴ ռազմական գործողության հետ։ Դրանից մեկ օր առաջ ընկերությունը հայտարարել էր, որ դադարեցնում է բոլոր ներդրումները։ Այդ ժամանակ ընկերությունը տեղեկացրել էր, որ մտադիր է ռուսաստանյան շուկայից ստացվածամբ ողջ եկամուտն ուղղել ուկրաինացի փախստականներին օգնելու համար:

Նոր գործակցություն Կրիշտիանու Ռոնալդուն կթողարկի NFT-ներ.

Կրիպտո Bybit-ի հետ Կրիշտիանու Ռոնալդուն կթողարկի NFT-ներ:

Նա բազմամյա գործակցություն է կքնել Binance կրիպտոարժույթի բորսայի հետ: Փորձագետները կարծում են, որ գործարքը նախադեպ կհանդիսանա այլ սպորտային աստղերի համար միանալու բանդային: NFT-ներին արդեն իսկ իրենց աջակցությունն են հայտնել հանրային դեմքեր՝ ինչպիսիք են Փերիս Հիլթոնը, Սնուփ Դոգը և Թոնի Հոքը: Acryptoverse ընկերության գլխավոր խորհրդականի խոսքով այս նոր գործակցությամբ Ռոնալդուն կվաստակի ավելի քան 5 միլիոն դոլար: NFT-ները արագորեն տարածում են գտնում ամբողջ աշխարհում, քանի որ բազմաթիվ հայտնի մարդիկ հավանություն են տալիս թվային թոքեններին կամ սեփական հավաքածուներ արտադրելով, կամ դրանք բարձր գնով գնելով:

Մեկնաբանություն