Fitch Group-ը որոշում է կայացրել դադարեցնել առեւտրային գործունեությունը Ռուսաստանում, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով գործակալության հաղորդակցությունը։
Կասեցումը վերաբերում է վարկային վարկանիշներին եւ Fitch Group-ի կողմից իր ստորաբաժանումների՝ Fitch Ratings-ի ու Fitch Solutions-ի միջոցով մատուցվող այլ ծառայություններին: Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։ Գործակալությունում նշել են, որ հանձնառու են աջակցել Ռուսաստանում իրենց աշխատակիցներին։
Ավելի վաղ նմանատիպ հայտարարությամբ հանդես էր եկել Moody’s միջազգային վարկանիշային գործակալությունը։ «Moody’s-ը կշարունակի աջակցել Ռուսաստանում իր աշխատակիցներին: Կասեցումը վերաբերում է ինչպես Moody’s Investors Service-ի (MIS), այնպես էլ Moody’s Analytics-ի (MA) գործունեությանը»,- ասված էր գործակալության հաղորդագրության մեջ:
Չնայած ռուսաստանյան մասնաճյուղի փակմանը, Moody’s-ը կշարունակի լուսաբանել գործող վարկանիշները Ռուսաստանի սահմաններից դուրս, պարզաբանել էին գործակալությունում։
JavaScript seems to be disabled in your browser. You must have JavaScript enabled in your browser to utilize the functionality of this website.
Մեկնաբանություն