Նոր ինտերֆեյս՝ ավելի հարմար առցանց վճարումներ. Evocabank. մանրամասները՝ ABNews.am կայքում
Temu-ում արդեն Իդրամ կա. մանրամասները՝ ABNews.am կայքում
Կոնվերս Բանկը համագործակցում է IFC-ի հետ առևտրի ֆինանսավորման կարողությունների հզորացման նպատակով. մանրամասները՝ ABNews.am կայքում
«Կողք կողքի»․ մեկնարկեց IDBank-ի՝ արցախցիներին ուղղված նոր ծրագիրը. մանրամասները՝ ABNews.am կայքում
Աշխարհահռչակ Shell-ը Հայաստանում նոր հասցե ունի՝ «Զվարթնոց» օդանավակայանի հարևանությամբ. դիտեք ABNews.am կայքում
5 հստակ խորհուրդ և զգուշացում ֆինասների նախարարից հայ բիզնեսմեններին. մանրամասները՝ ABNews.am կայքում
Մայիսին Հայաստան է այցելել 181,436 զբոսաշրջիկ
Այս շաբաթվա ներդրողի օրացույցը. մանրամասները՝ ABNews.am կայքում
Evocabank-ը՝ Newmag Summer Fest 2025-ի գլխավոր հովանավոր. մանրամասները՝ ABNews.am կայքում
Հոլիվուդը դատի է տվել արհեստական ​​ինտելեկտի ընկերությանը՝ առանց լիցենզիայի կերպարներ պատճենելու համար
Իսրայել-Իրան լարվածությունը հասնում է Սյունիք․ ինչ սպասել Հայաստանի տնտեսությունում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Հայաստանում կկառուցվի 500 միլիոն դոլար արժողությամբ AI գործարան
Երևանի որ վարչական շրջաններում են այսօր բնակարաններն ավելի մատչելի. մանրամասները՝ ABNews.am կայքում
Անպտղության մակարդակը Հայաստանում հասել է 18.2%-ի
Հայաստանը 2024 թվականին արտահանել է 7.5 միլիոն լիտր կոնյակի սպիրտ
«Պարզից պարզ». ֆինանսական գրագիտությունն ԱրարատԲանկի հետ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ովքեր են աշխարհի ամենաբարձր վարձատրվող գոլֆիստները 2025-ին. Forbes. մանրամասները՝ ABNews.am կայքում
2025թ.-ի հունվար-ապրիլին հեռահաղորդակցության ոլորտում հասույթը կազմել է 54․5 մլրդ դրամ
Սևանա լիճ է բաց թողնվել շուրջ 74 հազար 800 հատ իշխանի մանրաձուկ
Ինչու է Հայաստանում դոլարը բանկերից «հեռանում». մանրամասները՝ ABNews.am կայքում

Ապրիլի 8-ի կարևոր լուրերը

Լրահոս 0 մեկնաբանություն Ապրիլի 8-ի կարևոր լուրերը գրառման համար

Ինչ է կատարվել այսօր Հայաստանում և արտերկրում՝ դիտեք բոլոր կարեւոր, օգտակար եւ հետաքրքիր լուրերը` նոր մանրամասներով Armenian Business News-ի եթերում, տեսանյութերում եւ www.abnews.am կայքում

Նոր բանկային ծառայությունների փաթեթներ պրեմիում սեգմենտի համար

Լրահոս 0 մեկնաբանություն Նոր բանկային ծառայությունների փաթեթներ պրեմիում սեգմենտի համար գրառման համար

Կոնվերս Բանկն ամբողջականացրել է իր ծառայությունները Premium սեգմենտի հաճախորդների համար՝ վերջիններիս առաջարկելով բարձրակարգ սպասարկում, անհատական մոտեցում և ծառայությունների համալիր ամբողջություն.

Ժամանակակից և առանձնացված սպասարկման սրահ Երևան, Հանրապետության հրապարակ, Կառավարության 2, 3 հասցեում,

Բարձրակարգ անհատական մենեջերի ծառայություն,

Բանկային ծառայությունների համալիր փաթեթներ:

C360 Elite, Signature և Synergy փաթեթները նախագծվել են հաճախորդներին բանկային լավագույն փորձառությամբ ապահովելու նպատակով և ներառում են վերջիններիս ֆինանսական և ոչ ֆինանսական կարիքներին ու պահանջներին առավելագույնս համապատասխանող բանկային պրոդուկտներ և ծառայություններ, ինչպես նաև այլ հավելյալ արտոնություններ ինչպես հաճախորդների, այնպես էլ վերջիններիս ընտանիքի անդամների համար:

Փաթեթներն ունեն ընդհանրություններ և տարբերություններ: Մասնավորապես, բաժանորդագրվելով բանկային ծառայությունների C360 Elite, Signature և Synergy փաթեթներին՝ բոլոր հաճախորդները ստանում են.

ՀՀ դրամով և արտարժույթով հաշիվներ, այդ թվում՝ մինչև 4,25% եկամտաբերությամբ կուտակային հաշիվ ընթացիկ խնայողությունների և միջոցների արդյունավետ կառավարման համար,

ՀՀ դրամով և արտարժույթով պրեմիում դասի քարտեր, այդ թվում՝ ընտանիքի անդամներին կից քարտ տրամադրելու հնարավորությամբ,

Մինչև 10 մլն ՀՀ դրամի չափով վարկային սահմանաչափի հնարավորություն. վարկառուն կարող է օգտվել մինչև 50 օր արտոնյալ ժամանակահատվածից,

Ճամփորդական մի շարք արտոնություններ,

Ճամփորդական ապահովագրություն,

Fast Track ծառայություն,

Օդանավակայանների բարձրակարգ սպասարկման սրահներից օգտվելու հնարավորություն,

Concierge ծառայություն,

Հայաստանի բոլոր բանկոմատներում անվճար կանխիկացման հնարավորություն ամսական մինչև 7 մլն ՀՀ դրամ սահմանաչափով,

Անվճար sms ծառայություն քարտային գործարքների վերաբերյալ,

Անվճար տեղեկանքներ, քաղվածքներ և գրություններ,

Մինչև 20% զեղչ անհատական պահատուփի վարձակալությունից օգտվող հաճախորդների համար,

Վճարահաշվարկային համակարգերի կողմից Premium քարտերին հասանելի բազմաթիվ զեղչեր, հավելյալ արտոնություններ և շատ ավելին։

Արդյունքում, յուրաքանչյուր հաճախորդ կարող է ընտրել իր պահանջմունքներին և կենսակերպին առավելագույնս համապատասխանող C360 Premium փաթեթը, իսկ հաշիվներին 2 մլն ՀՀ դրամ և ավելի միջին օրական մնացորդ ապահովելու դեպքում օգտվել ծառայությունից անվճար:

C360 Premium փաթեթները հասանելի են նաև Converse Mobile հավելվածով, որտեղ հաճախորդները 24/7 հասանելիություն ունեն անհատական մենեջերին։

Այլ մանրամասներ՝ 010 511-211

Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

 

Բաժանորդագրվեք մեր Տելեգրամյան ալիքին՝ բիզնես ոլորտի ամենաթարմ և կարևոր նորություններին առաջինը ծանոթանալու համար:  

ԱՄՆ ռեցեսիայի հավանականությունը մեծանում է. ինչու են բանկերն ահազանգում

Լրահոս 0 մեկնաբանություն ԱՄՆ ռեցեսիայի հավանականությունը մեծանում է. ինչու են բանկերն ահազանգում գրառման համար

Աշխարհի խոշորագույն բանկերն ու վերլուծական կենտրոնները զգուշացնում են Միացյալ Նահանգներում ռեցեսիայի (տնտեսական անկման) հավանականության կտրուկ աճի մասին։ Այս կանխատեսումները կապված են նոր ներմուծման մաքսատուրքերի ներդրման հետ, որը հայտարարվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ապրիլի 2-ին։

Մաքսատուրքերի ազդեցությունը բանկային կանխատեսումների վրա

Reuters-ի հաղորդմամբ, յոթ առաջատար ներդրումային բանկեր անմիջապես փոփոխել են իրենց կանխատեսումները։ J.P. Morgan-ը ԱՄՆ-ում ռեցեսիայի հավանականությունը 40%-ից բարձրացրել է 60%-ի։ Goldman Sachs-ը սկզբում բարձրացրել է կանխատեսումը 20%-ից 35%, իսկ հետո՝ մինչև 45%։ S&P Global-ը (Standard & Poor’s վարկանիշային գործակալությունը) բարձրացրել է կանխատեսումը 25%-ից 30-35%-ի։ Բրիտանական HSBC բանկը մաքսատուրքերի պատճառով ԱՄՆ-ում ռեցեսիայի հավանականությունը գնահատել է 40%։

Ռեցեսիայի ռիսկի մասին զգուշացումներ են հնչեցրել նաև այլ խոշոր բանկեր, այդ թվում՝ Bank of America-ն, Royal Bank of Canada-ն, բրիտանական Barclays-ը, գերմանական Deutsche Bank-ը և շվեյցարական UBS-ը։

Ներմուծման մաքսատուրքերի մանրամասներ

Ապրիլի 2-ին Թրամփը հայտարարեց 185 երկրներից ԱՄՆ ներմուծվող ապրանքների նկատմամբ մաքսատուրքեր սահմանելու մասին։ Բազային դրույքաչափը կազմում է 10%, սակայն շատ երկրների համար այն զգալիորեն բարձր է։ Օրինակ՝ Չինաստանից ներմուծման համար մաքսատուրքը 34% է, ԵՄ երկրներից՝ 20%, Շվեյցարիայից՝ 31%, Իսրայելից՝ 17%, Ղազախստանից՝ 27%։ Բացառություններ են արվել մի շարք երկրների համար՝ Ռուսաստանի, Հյուսիսային Կորեայի, Կուբայի և Բելառուսի։ Բացի այդ, 25% հարկ է սահմանվել ԱՄՆ ներմուծվող ավտոմեքենաների և պահեստամասերի վրա։

Շուկայի արձագանքը

Մաքսատուրքերի ներդրումը բացասաբար է ազդել համաշխարհային ֆինանսական և ապրանքային շուկաների վրա։ Նյու Յորքում ապրիլի 4-ին Dow Jones-ի ինդեքսը հասել է 2024 թվականի կեսերից ի վեր ամենացածր մակարդակին՝ շաբաթվա կորուստները գերազանցելով 8%-ը։ Սա Dow Jones-ի համար վերջին տարիների ամենամեծ անկումն է։

Ասիական շուկաները նույնպես զգացել են մաքսատուրքերի ազդեցությունը։ Ճապոնական Nikkei ինդեքսը ապրիլի 7-ին նվազել է ավելի քան 8%-ով, իսկ Չինաստանի, Հոնկոնգի և Ավստրալիայի բորսաներում գրանցվել են զգալի կորուստներ։ Գերմանական DAX ֆոնդային ինդեքսը նույնպես նվազել է գրեթե 10%-ով։

Ներմուծման մաքսատուրքերի կտրուկ ավելացումը առաջացրել է ռեցեսիայի հավանականության աճ և բացասական ազդեցություն համաշխարհային շուկաների վրա։ Բանկերը և վերլուծական կենտրոնները զգուշացնում են, որ առաջիկա ամիսներին հնարավոր է շարունակվի տնտեսական անկման ռիսկի աճը՝ կապված առևտրային սահմանափակումների հետ։

Բաժանորդագրվեք մեր Տելեգրամյան ալիքին՝ բիզնես ոլորտի ամենաթարմ և կարևոր նորություններին առաջինը ծանոթանալու համար:  

Էլեկտրամեքենաների բանալիները հանձնվել են Կոնվերս Բանկի արշավի հաղթողներին

Լրահոս 0 մեկնաբանություն Էլեկտրամեքենաների բանալիները հանձնվել են Կոնվերս Բանկի արշավի հաղթողներին գրառման համար

Կոնվերս Բանկն ամփոփել է C360 Mastercard քարտապանների համար արշավի արդյունքները: Ամփոփիչ միջոցառման ժամանակ գլխավոր մրցանակների՝ 4 էլեկտրական մեքենաների բանալիները հանձնվել են պատահականության սկզբունքով ընտրված մասնակիցներին:

«Շնորհակալ եմ, չԷի հավատում հաջողությանը, ինձ թվում էր՝ ինչ-որ խաղ է», — մրցանակների հանձնման արարողության ժամանակ ասել է հաղթողներից Գագիկ Թովմասյանը:

«Հայաստանը շատ լավ երկիր է օտարերկրացիների համար։ Ես ապագա բժիշկ եմ ու այստեղ նաև բիզնեսով եմ զբաղվում։ Ինձ համար անակնկալ էր այս շահումը, բայց շահումից հետո որոշել եմ, որ իմ բիզնեսի և իմ բոլոր հաշիվները տեղափոխել Կոնվերս Բանկ», — հավելել է մեկ այլ հաղթող՝ Բժշկական համալսարանի ուսանող Ադոմահ Սամուելը Գանայից:

Արշավի շրջանակում, բացի էլեկտրական մեքենաները, նախատեսված է եղել նաև մինչև 15%-ի չափով քեշբեք, որից օգտվել են մրցույթի պայմաններին բավարարած բոլոր մասնակիցները:

Արշավի ամփոփմանը մասնակցել են նաև հյուրեր Mastercard-ից: Փոխնախագահ, Հայաստանում և Վրաստանում տարածաշրջանային մենեջեր Դավիդ Զգուդաձեն, իր հերթին, ողջունել է միջոցառման մասնակիցներին և շեշտել Կոնվերս Բանկի հետ երկարամյա արդյունավետ համագործակցությունն ու դրա արդյունքում հաճախորդների համար նոր հնարավորությունների ստեղծումը:

«Շատ ուրախ եմ, որ մեր գործընկեր Կոնվերս Բանկի հետ նման արշավ ենք իրականցրել։ Հայաստանում ֆինանսական ծառայություններն արագ թվայնացվում են, այս հարցում Կոնվերս Բանկն առաջատարներից է: Նման   միջոցառումները հնարավորություն են տալիս, որ հաճախորդները զգան, թե որքան կարևոր ու լավ է թվայնացումը, և որքան հարմարավետ են թվային ծառայությունները»,- ասել է նա:

Կոնվերս Բանկի գործառնական դեպարտամենտի տնօրեն Արթուր Մխիթարյանը նշել է, որ Mastercard-ը Կոնվերս Բանկի ռազմավարական գործընկերներից է, և հավելել՝ Mastercard-ի հետ համագործակցությունը ընդգրկուն է և ներառում է գործունեության մի քանի ոլորտ:

«Ներկայում Mastercard-ի հետ համագործակցում ենք ոչ միայն քարտային,  այլև տեխնոլոգիական ոլորտներում, թողարկում ենք դասական և թվային Mastercard վճարային քարտեր, միասին զարգացնում քարտային գործառնությունների հնարավորությունները, իրականացնում համատեղ արշավներ: Վստահ եմ՝ համագործակցությունը ավելի կխորանա, ինչի արդյունքում կներկայանանք նոր առաջարկներով», — ասել է նա:

Հիշեցնենք, որ արշավն անցկացվել է 2024թ. դեկտեմբերի 23-ից մինչև 2025թ. փետրվարի 28-ը: Հաշվի են առնվել ինչպես ՀՀ վաճառակետերում, այնպես էլ արտասահմանյան վաճառակետերում կատարված անկանխիկ գնումները:

Մանրամասն՝ տեսանյութում։

Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

 

Բաժանորդագրվեք մեր Տելեգրամյան ալիքին՝ բիզնես ոլորտի ամենաթարմ և կարևոր նորություններին առաջինը ծանոթանալու համար:  

Ապրիլի 8-ի կարևոր լուրերի նոր մանրամասները

Լրահոս 0 մեկնաբանություն Ապրիլի 8-ի կարևոր լուրերի նոր մանրամասները գրառման համար

Ինչ է կատարվել այսօր Հայաստանում և արտերկրում՝ դիտեք բոլոր կարեւոր, օգտակար եւ հետաքրքիր լուրերը` նոր մանրամասներով Armenian Business News-ի եթերում, տեսանյութերում եւ www.abnews.am կայքում

Երեխա ունեցող ընտանիքների համար բնակարանային աջակցությունը շարունակվում է․ ովքեր կարող են դիմել

Լրահոս 0 մեկնաբանություն Երեխա ունեցող ընտանիքների համար բնակարանային աջակցությունը շարունակվում է․ ովքեր կարող են դիմել գրառման համար

Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրի շրջանակում շարունակվում է դիմումների ընդունման գործընթացը։ Այս ծրագրի նպատակն է աջակցել ընտանիքներին բնակարանային հարցերում՝ տրամադրելով միանվագ դրամական աջակցություն։

Աջակցության հիմնական ցուցանիշներ

2025 թ․ արդեն իսկ աջակցություն է ստացել 861 շահառու՝ ընդհանուր տրամադրվել է շուրջ 680 մլն դրամ։ Ծրագրի մեկնարկից ի վեր աջակցություն է ստացել 12 982 ընտանիք, իսկ հատկացված բյուջեն կազմել է շուրջ 9,3 մլրդ դրամ։

Աջակցության ծրագիրը ներառում է երկու հիմնական բաղադրիչ՝

Առաջին բաղադրիչ՝ մարզային բնակավայրերում բնակարան ձեռք բերելու կամ տուն կառուցելու դեպքում

Այս բաղադրիչից կարող են օգտվել այն անձինք՝

  • Ովքեր ունեն ՀՀ քաղաքացիություն

  • Ովքեր ունեն առնվազն 2 անչափահաս երեխա

  • Ովքեր ունեն հիփոթեքային վարկ, տրամադրված 2024 թվականի հունվարի 1-ից հետո

  • Ում տան արժեքը չի գերազանցում 35 մլն դրամը

  • Ում ընտանիքը չունի այլ բնակելի անշարժ գույք

Ինչպես դիմել՝
Աջակցության համար անհրաժեշտ է դիմել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համագործակցող բանկերից կամ վարկային կազմակերպություններից որևէ մեկին։ Ծրագրին մասնակցող բանկերի ցանկը կարող եք գտնել հետևյալ հղմամբ՝ mlsa.am/banks։

Երկրորդ բաղադրիչ՝ հիփոթեքային վարկ մարող ընտանիքում երեխա ծնվելու դեպքում

Այս բաղադրիչից կարող են օգտվել այն անձինք՝

  • Ովքեր ունեն ՀՀ քաղաքացիություն և հանդիսանում են վարկառու

  • Ովքեր ունեն առնվազն 12 ամիս գործող հիփոթեքային վարկ՝ առանց 30 օրից ավելի ուշացումների

  • Ում տան արժեքը չի գերազանցում 35 մլն դրամը

  • Ում ընտանիքը չունի այլ բնակելի անշարժ գույք

Ինչպես դիմել՝
Աջակցության համար անհրաժեշտ է դիմել վարկ տրամադրած բանկ կամ վարկային կազմակերպություն՝ մինչև երեխայի 1 տարին լրանալը։

Սահմանամերձ բնակավայրերում և գյուղական շրջաններում աջակցության ավելացում

Երկու բաղադրիչի դեպքում, եթե քաղաքացին բնակելի անշարժ գույքը ձեռք է բերել կամ անհատական բնակելի տունը կառուցում է սահմանամերձ բնակավայրում կամ այն գյուղական բնակավայրում, որտեղ կառուցվում են դպրոցներ կամ մանկապարտեզներ, աջակցության չափն ավելանում է 50 տոկոսով։

Ծրագրի կարևորությունը

Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցությունը կարևոր քայլ է մարզային բնակավայրերում ընտանիքների կյանքի պայմանների բարելավման ուղղությամբ։ Այն ոչ միայն աջակցում է բնակարանային հարցերի լուծմանը, այլև խթանում է բնակության և բնակարանաշինության զարգացումը սահմանամերձ և գյուղական շրջաններում։

Ծրագրի վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պաշտոնական կայքում։

Բաժանորդագրվեք մեր Տելեգրամյան ալիքին՝ բիզնես ոլորտի ամենաթարմ և կարևոր նորություններին առաջինը ծանոթանալու համար:  

Կրթության զարգացման նոր ռազմավարություն. ինչ ծրագրեր են նախատեսվում մինչև 2028 թվականը

Լրահոս 0 մեկնաբանություն Կրթության զարգացման նոր ռազմավարություն. ինչ ծրագրեր են նախատեսվում մինչև 2028 թվականը գրառման համար

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկել է հանրակրթության, նախադպրոցական և միջին մասնագիտական կրթության ոլորտների 2026-2028 թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրերի հայտի նախագիծը։ Հանդիպմանը ներկա են եղել ոլորտային ստորաբաժանումների և կառույցների ներկայացուցիչներ։

Մեծ ծավալի ծրագրեր՝ կրթության հասանելիության ապահովման նպատակով

Նախարարի տեղակալը ներկայացրել է միջնաժամկետ ծախսային ծրագրերի հիմնական ուղղությունները, որոնք կապակցված են կրթության ռազմավարությանը՝ ՀՀ կառավարության 2021-2026 թթ. ծրագրով։ Առաջին հերթին ուշադրության կենտրոնում են կրթության մատչելիության ապահովմանն ուղղված ծրագրերը։

Առանձնահատուկ տեղ է հատկացված ենթակառուցվածքների բարելավմանը։ Նախատեսվում է 500 մանկապարտեզի հիմնանորոգում, վերակառուցում և կառուցում՝ նոր գույքով համալրման ներառմամբ։ Արդեն իսկ 2026 թվականին նախատեսվում է ապահովել 3-5 տարեկան երեխաների 85 տոկոսի ներգրավում նախադպրոցական համակարգում։

Դպրոցական համակարգի բարեփոխումներ

Հանրակրթական դպրոցներում ևս շարունակվում է ենթակառուցվածքների բարելավման գործընթացը։ 300 դպրոցների նորոգման և կառուցման պետական ծրագրի շրջանակներում նախատեսվում է ապահովել բնագիտամաթեմատիկական և ճարտարագիտական (ԲՏՃՄ) լաբորատորիաներ։ Մինչև 2026 թվականի ավարտը բոլոր դպրոցները կունենան ԲՏՃՄ լաբորատորիաներ, ինչը նպաստելու է գիտատեխնիկական կրթության զարգացմանը։

Կրթության կառավարման և որակի բարելավման նոր մոտեցումներ

Կրթության որակի բարելավման նպատակով արդեն ներդրվել է հանրակրթության պետական նոր չափորոշիչը՝ 12 դասարաններից 7-ում։ Հաջորդ ուսումնական տարում այս ցուցանիշը կընդլայնվի՝ ներառելով ևս 4 դասարան։ Նոր չափորոշիչների ներդրումը նպատակ ունի խթանել կրթության արդյունավետությունն ու արդիականությունը։

Մասնագիտական կարողությունների զարգացման ուղղություններ

Մասնագիտական կրթության ոլորտում շարունակվում է կարողությունների զարգացման գործընթացը։ Առավել ուշադրություն է դարձվում կամավոր ատեստավորման գործընթացին, որը զգալի ակտիվություն է գրանցել։ Նախորդ տարվա տվյալներով՝ մասնակիցների 56 տոկոսը կամավոր ատեստավորման մասնակցել է առաջին անգամ, ինչը վկայում է համակարգի վստահելիության բարձրացման մասին։

ՄԿՈՒ ոլորտում ևս կատարվում են մասնագիտական զարգացման ծրագրեր՝ ընդգրկելով ոսկերչություն, գյուղատնտեսություն, ՏՏ և խոհարարություն։ Վերապատրաստումից հետո 85 տոկոս մասնակիցները հաղթահարել են ատեստավորման շեմը՝ ստանալով հավելավճարների իրավունք։

Արտադպրոցական կրթության զարգացում

Արտադպրոցական կրթության ոլորտում ևս թիրախավորված է 25 տոկոս երեխաների ներգրավվածությունը՝ շեշտադրված լինելով ֆորմալ կրթության հետ կապը։ Այս համակարգում մասնագետների կարողությունների զարգացմանն ուղղված աշխատանքներ ևս իրականացվում են՝ խրախուսելով կամավոր ատեստավորումը։

Ուսուցիչների խրախուսման մեխանիզմներ

Ուսուցիչների խրախուսման համար նախատեսված է տարակարգի տրամադրումը։ Ներկայումս 4-րդ կարգի տարակարգ ստացած ուսուցիչների թիվն անցել է 50-ը՝ ստանալով 50 տոկոս հավելավճար։ ՄԿՈՒ ոլորտում խրախուսման նոր մեխանիզմներ են մշակվում՝ ընդլայնելով մասնագիտական զարգացման հնարավորությունները։

Արտադպրոցական կրթության ներառական ծրագրեր

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ներառականության ապահովման, կամավոր ատեստավորման գործընթացի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսանողների վարձավճարների փոխհատուցման հարցերը։

ՀՀ կրթության համակարգում իրականացվող բարեփոխումներն ուղղված են կրթության հասանելիության, որակի և կառավարման բարձրացմանը։ 300 դպրոցների և 500 մանկապարտեզի ծրագրերը կարևոր քայլ են կրթական ենթակառուցվածքների արդիականացման ճանապարհին։ Մասնագիտական կարողությունների զարգացման ուղղությամբ իրականացվող ծրագրերը հնարավորություն են ընձեռում ուսուցիչներին և մանկավարժներին բարձրացնել իրենց մասնագիտական հմտությունները։

Բաժանորդագրվեք մեր Տելեգրամյան ալիքին՝ բիզնես ոլորտի ամենաթարմ և կարևոր նորություններին առաջինը ծանոթանալու համար:  

Թրամփի մաքսատուրքերը հարվածել են Մասկին. ինչ է կատարվում Tesla-ի բաժնետոմսերի հետ

Լրահոս 0 մեկնաբանություն Թրամփի մաքսատուրքերը հարվածել են Մասկին. ինչ է կատարվում Tesla-ի բաժնետոմսերի հետ գրառման համար

Bloomberg-ի տվյալներով՝ Իլոն Մասկի կարողությունը նոյեմբերից ի վեր առաջին անգամ նվազել է 300 միլիարդ դոլարից: Պատճառներից մեկը Tesla-ի բաժնետոմսերի շարունակական անկումն է, ինչպես նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մաքսատուրքերի ազդեցությունը Մասկի մերձավոր շրջապատի վրա:

Մասկի կարողության նվազման մանրամասներ

Երկուշաբթի Մասկը կորցրել է 4,4 միլիարդ դոլար՝ Tesla-ի բաժնետոմսերի անկման հետևանքով, որի արդյունքում նրա կարողությունը նվազել է մինչև 297,8 միլիարդ դոլար: Այս անկումը հաջորդել է նախորդ շաբաթվա հինգշաբթի և ուրբաթ օրերին գրանցված 31 միլիարդի կորուստին: Ըստ Bloomberg Billionaires Index-ի՝ Մասկը արդեն կորցրել է 134,7 միլիարդ դոլար՝ 2025 թվականից ի վեր:

Tesla-ի բաժնետոմսերի անկման պատճառները

Tesla-ի բաժնետոմսերի անկման հիմնական պատճառներից մեկն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մաքսատուրքերի ազդեցությունն է: Թրամփի ընտրվելուց հետո Tesla-ի բաժնետոմսերը կտրուկ աճել էին, ինչը Մասկի կարողությունը հասցրել էր ռեկորդային բարձունքների: Սակայն ժամանակի ընթացքում Մասկի քաղաքական դիրքորոշումն ու որպես խորհրդական հանդես գալը փոխեցին Tesla-ի հանդեպ վերաբերմունքը:

Մասկի գործունեության ազդեցությունը բրենդի վրա

Bloomberg-ը նշում է, որ Մասկի բևեռացնող պահվածքը և սոցիալական մեդիայի ակտիվությունը կարող են օտարել պոտենցիալ գնորդներին, ինչպես նաև ստիպել Tesla-ի սեփականատերերին հեռանալ ընկերության քաղաքականությունից և աղտոտված ապրանքանիշից:

Քիմբալ Մասկը քննադատել է Թրամփի մաքսային քաղաքականությունը

Tesla-ի տնօրենների խորհրդի անդամ Քիմբալ Մասկը քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ նշելով, որ նրա մաքսային քաղաքականությունը սպառողներին մշտական հարկ է սահմանում: Նա ընդգծել է, որ նույնիսկ աշխատատեղերի ավելացման դեպքում գները բարձր կմնան, քանի որ ԱՄՆ-ն չի կարող ամեն ինչ արտադրել:

Մասկը նշել է, որ սպառման հարկը կհանգեցնի նվազած սպառման և աշխատատեղերի կրճատման: NBC-ն հաղորդում է, որ Քիմբալ Մասկը դեմոկրատ է՝ ի տարբերություն իր եղբոր Իլոն Մասկի, ով աջակցում է Թրամփին:

Բաժանորդագրվեք մեր Տելեգրամյան ալիքին՝ բիզնես ոլորտի ամենաթարմ և կարևոր նորություններին առաջինը ծանոթանալու համար:  

Թրամփի պահանջը Չինաստանին. մաքսատուրքերի չեղարկման վերջնաժամկետը մոտենում է

Լրահոս 0 մեկնաբանություն Թրամփի պահանջը Չինաստանին. մաքսատուրքերի չեղարկման վերջնաժամկետը մոտենում է գրառման համար

Վերջին իրադարձությունները ամերիկա-չինական առևտրային հարաբերություններում նոր շրջադարձ են ստացել։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սոցիալական ցանցի միջոցով հայտարարել է Չինաստանի դեմ լրացուցիչ մաքսատուրքեր սահմանելու մտադրության մասին, եթե վերջինս չվերացնի իր կողմից սահմանված 34%-ի հավելյալ մաքսատուրքերը։

Մաքսատուրքերի նոր շրջադարձ

Չինաստանը, չնայած ԱՄՆ նախազգուշացումներին, որոշում է կայացրել ավելացնել ամերիկյան ապրանքների մաքսատուրքերը ևս 34%-ով՝ իր արդեն իսկ ռեկորդային մաքսատուրքերի մակարդակին հավելելով նոր շերտ։ Այս քայլը դարձել է հակազդեցության առիթ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից, ով անմիջապես հանդես է եկել պատասխան հայտարարությամբ։

Թրամփի կոշտ դիրքորոշումը

Դոնալդ Թրամփը նշել է, որ եթե Չինաստանը ապրիլի 8-ը չեղյալ չհայտարարի իր լրացուցիչ մաքսատուրքերը, ապա ԱՄՆ-ն ապրիլի 9-ից սկսած Չինաստանի վրա 50 տոկոսով լրացուցիչ մաքսատուրքեր կսահմանի։ Բացի դրանից, ԱՄՆ-ն դադարեցնելու է բանակցությունները Չինաստանի հետ՝ նախապատվությունը տալով այն երկրներին, որոնք պատրաստակամություն են հայտնել հանդիպումների։

Հնարավոր ազդեցությունները

Եթե լրացուցիչ մաքսատուրքերը իրականում սահմանվեն, դա կարող է էական ազդեցություն ունենալ ինչպես չինական, այնպես էլ ամերիկյան տնտեսությունների վրա։ Առևտրային լարվածության աճը կարող է բերել միջազգային շուկաների անկայունության՝ հատկապես այն պայմաններում, երբ երկու երկրներն էլ հանդիսանում են համաշխարհային տնտեսության խոշոր խաղացողներ։

Փորձագետների կարծիք

Տնտեսագետները նշում են, որ Թրամփի նման կոշտ դիրքորոշումները կարող են բերել առևտրային հարաբերությունների խաթարմանը, իսկ Չինաստանի հակաքայլերը կարող են էլ ավելի բարդացնել իրավիճակը։ Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ում որոշ բիզնեսներ կարող են զգալի ֆինանսական կորուստներ կրել՝ բարձր մաքսատուրքերի պատճառով։

***

Թրամփի հայտարարությունը ցույց է տալիս, որ ԱՄՆ-ն պատրաստ է ավելի կոշտ քայլերի՝ չինական մաքսատուրքային սահմանափակումներին դիմակայելու համար։ Առևտրային պատերազմը երկու երկրների միջև դեռևս շարունակվում է՝ անորոշություն առաջացնելով համաշխարհային տնտեսության համար։

Բաժանորդագրվեք մեր Տելեգրամյան ալիքին՝ բիզնես ոլորտի ամենաթարմ և կարևոր նորություններին առաջինը ծանոթանալու համար: 

Ապրիլի 8-ի միջազգային առևտրի վիճակագրական ամփոփումը

Լրահոս 0 մեկնաբանություն Ապրիլի 8-ի միջազգային առևտրի վիճակագրական ամփոփումը գրառման համար

Նավթի գներն աճել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում ապրիլի 7-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինն աճել է 3.29%-ով և կազմել 61.53 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինն աճել է 3.11%-ով և կազմել 65.05 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գներ

Նյու-Յորքի NYMEX բորսայում ապրիլի 7-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինը նվազել է 1.16%-ով և կազմել 3008.70 դոլար, արծաթի ֆյուչերսների գինն աճել է 0.81%-ով և կազմել 30.04 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինն աճել է 0.47%-ով և կազմել 917.40 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) ապրիլի 7-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինը նվազել է 0.34%-ով և կազմել 2370.50 դոլար, պղնձի գինը նվազել է 0.55%-ով և կազմել 8732.00 դոլար, կապարի գինը նվազել է 1.89%-ով և կազմել 1870.00 դոլար, նիկելի գինը նվազել է 2.67%-ով և կազմել 14364.00 դոլար, անագի գինը նվազել է 4.10%-ով և կազմել 33929.00 դոլար, ցինկի գինը նվազել է 1.60%-ով և կազմել 2614.50 դոլար, մոլիբդենի գինը չի փոխվել և կրկին կազմել է 44114.45 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 33700.00 դոլար:

Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսներ

ԱՄՆ ֆոնդային բորսաներում ապրիլի 7-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսը նվազել է 0.91%-ով և կազմել 37965.60 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը նվազել է 0.23%-ով և կազմել 5062.25 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 0.10%-ով և կազմել 15603.26 կետ:

Եվրոպական ինդեքսներ

Եվրոպական ֆոնդային բորսաներում ապրիլի 7-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Գերմանական DAX ինդեքսը նվազել է 4.13%-ով և կազմել 19789.62 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 4.78%-ով և կազմել 6927.12 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 4.38%-ով և կազմել 7702.08 կետ:

Աղբյուր՝ B24

 

Բաժանորդագրվեք մեր Տելեգրամյան ալիքին՝ բիզնես ոլորտի ամենաթարմ և կարևոր նորություններին առաջինը ծանոթանալու համար: