Մեծ Բրիտանիայի աշխատաշուկան թուլանում է, եվրոգոտում գնաճը հասել է 2%-ի
11-ամյա գորշ արջը Հանքավանի հյուրանոցից տեղափոխվել է FPWC-ի փրկարար կենտրոն
Հայաստանի ավանդական կարատե-դո ֆեդերացիայի մարզիկները 18 ոսկե մեդալ են նվաճել
RED Invest Group-ը Toon Expo Moscow-ում ներկայացել է ներդրումային խոշոր ծրագրերով. մանրամասները՝ ABNews.am կայքում
Էլեկտրաէներգիայի ցանցի սակագները հուլիսից ի վեր աճել են 11,6%-ով, իսկ էներգիայի ցանցինը՝ 11,5%-ով
CyberGEN-ի Bug Bounty մրցույթում Ակբա բանկը լավագույնն է. դիտեք ABNews.am կայքում
Կոնվերս Բանկի ներկայացուցիչը որպես խոսնակ է հանդես եկել «Compliance in Practice» թեմայով քննարկմանը. մանրամասները՝ ABNews.am կայքում
Մոսկվայում վերջին 24 ժամվա ընթացքում տեղումների քանակը կազմել է ամսական նորմայի մոտ 20%-ը
Սաուդյան Արաբիայի ինքնիշխան ​​​​հարստության հիմնադրամը հայտնել է 60% շահույթի անկման մասին 2024 թվականին
Իսպանիայում 46 աստիճան ռեկորդային շոգ է գրանցվել
Հունվարի 1-ից մինչև հուլիսի 1-ը Համընդհանուր հայտարարագիր լրացրած 31,838 քաղաքացի հետ է ստացել 2 մլրդ 821 մլն դրամ սոցիալական կրեդիտ
ՀՀ կառավարությունը 239 միլիոն 919 հազար դրամ է հատկացրել Գեղարքունիքի մարզի երեք սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար
Իրանում Իսրայելի հետ հակամարտության հետևանքով զոհերի թիվը հասել է 935-ի
Մուսոնային անձրևները Պակիստանում չորս օրում 45 մարդու կյանք են խլել
ԱՄՆ-ը կարող է 500 տոկոս տուրքեր մտցնել ՌԴ առևտրային գործընկերների դեմ, որոնք չեն օգնում Ուկրաինային
Երեք օրում բացահայտվել է հանցագործության 181 դեպք. գրանցվել է 48 ավտովթար. զոհվել է 3, վիրավորվել՝ 74 մարդ
Օհայոյում փոքր ինքնաթիռի վթարի հետևանքով 6 մարդ է զոհվել
Նոր հետազոտություն․ դեռահասների սիրելի վեյփերը լցված են նեյրոտոքսիկ մետաղներով. մանրամասները՝ ABNews.am կայքում
Առաջին տիկինը պատմում է իր կյանքը՝ AI-ի օգնությամբ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Nike-ի բաժնետոմսերն աճել են 15%-ով մեկ օրվա ընթացքում և 20%-ով՝ հինգ օրվա ընթացքում

Հունիսի 30-ի կարևոր լուրերի նոր մանրամասները

Լրահոս 0 մեկնաբանություն Հունիսի 30-ի կարևոր լուրերի նոր մանրամասները գրառման համար

Ինչ է կատարվել այսօր Հայաստանում և արտերկրում՝ դիտեք բոլոր կարեւոր, օգտակար եւ հետաքրքիր լուրերը` նոր մանրամասներով Armenian Business News-ի եթերում, տեսանյութերում եւ www.abnews.am կայքում

ՀԷՑ-ի շուրջ զարգացումները կարող են Հայաստանին արժենալ միլիոններ. Sputnik

Լրահոս 0 մեկնաբանություն ՀԷՑ-ի շուրջ զարգացումները կարող են Հայաստանին արժենալ միլիոններ. Sputnik գրառման համար

ՀՀ–ում օտարերկրյա ներդրումները ազգայնացման ենթակա չեն. Sputnik Արմենիայի հետ զրույցում այս հայտարարություն արեց ՀՀ ֆինանսների նախկին նախարար, հանրային ֆինանսների կառավարման միջազգային խորհրդատու Վարդան Արամյանը` անդրադառնալով ՀԷՑ–ի շուրջ ծավալված իրադարձություններին։

Ֆինանսների նախկին նախարարը համոզված է, որ ՀԷՑ–ի այսօրինակ «ազգայնացման» գործարքը միջազգային արբիտրաժային դատարանում բողոքարկելու դեպքում ընկերության սեփականատերերը լիարժեք հնարավորություն ունեն արդարության հասնելու և ՀՀ–ից հսկայական փոխհատուցում պահանջելու։

Ինչպես հայտնի է, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 18–ին` գործարար, ՀԷՑ–ի սեփականատեր Սամվել Կարապետյանի կալանավորումից ժամեր առաջ, հայտարարեց` հասունացել է պահը, երբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն պետք է ազգայնացվի (պետականացվի)։ Փաշինյանը նաև սպառնաց ազատել ՀԷՑ-ի՝ պետության հետ չհամագործակցող աշխատակիցներին։ Հունիսի 24-ին նա հայտարարեց, որ ՀԷՑ–ի պետականացման պլանը պատրաստ է։

«Երբ պետական այրերը կիրառում են «ազգայնացում» տերմինը, ինձ մոտ տարակուսանք է առաջանում, քանի որ 1994թ–ին ընդունված «Օտարերկրյա ներդրումների պաշտպանության մասին» օրենքի 8-րդ հոդվածում սևով սպիտակի վրա գրված է, որ օտարերկրյա ներդրումները ՀՀ–ում ազգայնացման ենթակա չեն։ Նույն հոդվածի համաձայն` պետական մարմինները չեն կարող նաև բռնագրավել օտարերկրյա ներդրումները։ Իսկ առգրավումը միայն բացառիկ դեպքերում կարող է լինել, ընդ որում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով` արտակարգ դրության պայմաններում, դատարանի որոշմամբ և լրիվ փոխհատուցմամբ»,– արձանագրում է Արամյանը։

Նա հիշեցնում է, որ ՀԷՑ–ի մասնավորեցումը տեղի է ունեցել օտարերկրյա ներդրումներով, քանի որ ընկերության սեփականատերերը ոչ ռեզիդենտ մասնավոր անձինք են. 70 տոկոսը ռուսական ընկերություն է, 30-ը` կիպրական։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ՝ arm.sputniknews.ru

*հոդվածը պատրաստելիս օգտագործվել է նաեւ ԱԲ

Բաժանորդագրվեք մեր Տելեգրամյան ալիքին՝ բիզնես ոլորտի ամենաթարմ և կարևոր նորություններին առաջինը ծանոթանալու համար: 

ԱրարատԲանկը դարձել է BAFT ասոցիացիայի անդամ

Լրահոս 0 մեկնաբանություն ԱրարատԲանկը դարձել է BAFT ասոցիացիայի անդամ գրառման համար

ԱրարատԲանկը, ընդլայնելով միջազգային համագործակցությունը, դարձել է Ֆինանսավորման և առևտրի հարցերով բանկիրների ասոցիացիայի անդամ (Bankers Association for Finance and Trade)։ Ասոցիացիայի անդամները համագործակցում և փոխանակվում են ոլորտում նոր և առկա լուծումների ներդրման լավագույն փորձով՝ ապահովելով նորարարություն, արդյունավետություն և ֆինանսական աճ։

«Աշխարհի տարբեր երկրներում առաջատար ֆինանսական կառույցներին միավորող ասոցիացիայի անդամների հետ համագործակցությունը ԱրարատԲանկի համար միջազգային փորձի փոխանակման, վերլուծությունների և նորարար լուծումների հնարավորություն է։ Վստահ եմ՝ ԱրարատԲանկն արդյունավետ կօգտագործի միջազգային գործընկերության կողմից ընձեռվող հնարավորությունները»,- նշել է ԱրարատԲանկի վարչության նախագահ և գործադիր տնօրեն Մհեր Անանյանը։

«Ուրախությամբ ողջունում ենք ԱրարատԲանկին` որպես ասոցիացիայի երրորդ հայաստանյան մասնակից բանկ և անհամբեր սպասում ենք տարբեր նախաձեռնություններին բանկի ակտիվ մասնակցությանը և համագործակցությանը BAFT-ի մյուս անդամների հետ», — նշել է BAFT-ի նախագահ և գործադիր տնօրեն Թոդ Բըրվելը։

Ասոցիացիային անդամակցում են 270-ից ավելի հաստատություններ Հյուսիսային և Հարավային Ամերիկայի, Ասիայի, Աֆրիկայի, Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի ավելի քան 60 երկրներից։

Միջազգային գործընկերների լայն շրջանակ ունեցող ԱրարատԲանկը, BAFT-ի մասնակից դառնալով, կշարունակի ֆինանսական շուկայում ամրապնդել իր դիրքը` բարելավելով միջազգային գործառնությունների ոլորտում հաճախորդներին առաջարկվող ծառայությունների որակը։

BAFT-ի մասին

BAFT-ը 1921 թվականին հիմնադրված միջազգային բանկային գործառնությունների ոլորտում առաջատար համաշխարհային ասոցիացիա է, որը նպաստում է ֆինանսական հաստատությունների, ծառայություններ մատուցող ընկերությունների և կարգավորող մարմինների միջև արդյունավետ լուծումների ներդրմանը` ուղղված առողջ ֆինանսական գործելակերպի խթանմանը ու նորարարության, արդյունավետության և ֆինանսական աճի ապահովմանը: BAFT-ը կարգավորում է բանկային գործառնությունների ոլորտի ծառայությունների լայն շրջանակներ` ներառյալ առևտրի ֆինանսավորումը, վճարումները և համապատասխանության ապահովումը: Ասոցիացիայի կայքն է՝ www.baft.org:

ԱրարատԲանկի մասին

ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ շուրջ 35 տարի առաջարկում է ֆինանսաբանկային ծառայություններ՝ մատուցելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ ֆիզիկական և իրավաբանական անձանց: Բանկի գործունեությունն ուղղված է լավագույն միջազգային և նորագույն տեխնոլոգիաների օգտագործմամբ ՓՄՁ վարկավորման, առևտրի ֆինանսավորման, ներդրումային և թվային բանկինգի  ուղղություններով առաջատար դիրքեր գրավելուն: 2024-ին ԱրարատԲանկը արժանացել է «The Global Banking and Finance Review» հեղինակավոր ֆինանսական ամսագրի «2024թ.-ի Հայաստանի լավագույն բանկը ներդրողների հետ հարաբերություններում» մրցանակին։

Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից

 

*գովազդ

 

Բաժանորդագրվեք մեր Տելեգրամյան ալիքին՝ բիզնես ոլորտի ամենաթարմ և կարևոր նորություններին առաջինը ծանոթանալու համար: 

Հունիսի 30-ի կրիպտոարժույթների փոխարժեքները

Լրահոս 0 մեկնաբանություն Հունիսի 30-ի կրիպտոարժույթների փոխարժեքները գրառման համար

Աշխարհի խոշորագույն թվային արժույթների (կրիպտոարժույթ) փոխարժեքները հունիսի 30-ի ժամը 10:30-ի դրությամբ.

Bitcoin-ի (BTC) փոխարժեքը դրամի նկատմամբ աճել է 0.70%-ով և կազմել 41,588,420.16 դրամ, ԱՄՆ դոլարի նկատմամբ Bitcoin-ի փոխարժեքն աճել է 0.70%-ով և կազմել 108,213.00 դոլար:

Ethereum-ի (ETH) փոխարժեքն աճել է 2.96%-ով և կազմել 2,499.49 դոլար, ETH/BTC փոխարժեքը՝ 0.023097864 (+2.24%):

Bitcoin Cash-ի (BCH) փոխարժեքն աճել է 0.04%-ով և կազմել 498.91 դոլար, BCH/BTC փոխարժեքը՝ 0.004610459 (-0.66%):

Fasttoken-ի (FTN) փոխարժեքն աճել է 0.10%-ով և կազմել 4.421068 դոլար, FTN/BTC փոխարժեքը՝ 0.000040855 (-0.59%):

Ripple-ի (XRP) փոխարժեքը նվազել է 0.01%-ով և կազմել 2.190626 դոլար, XRP/BTC փոխարժեքը՝ 0.000020244 (-0.71%):

Litecoin-ի (LTC) փոխարժեքն աճել է 1.53%-ով և կազմել 86.76 դոլար, LTC/BTC փոխարժեքը՝ 0.000801775 (+0.83%):

Binance Coin-ի (BNB) փոխարժեքն աճել է 1.31%-ով և կազմել 655.34 դոլար, BNB/BTC փոխարժեքը՝ 0.006056064 (+0.61%):

Dogecoin-ի (DOGE) փոխարժեքն աճել է 2.70%-ով և կազմել 0.167080 դոլար, DOGE/BTC փոխարժեքը՝ 0.000001544 (+1.98%):

 

Բաժանորդագրվեք մեր Տելեգրամյան ալիքին՝ բիզնես ոլորտի ամենաթարմ և կարևոր նորություններին առաջինը ծանոթանալու համար: 

Այս շաբաթվա ներդրողի օրացույցը

Լրահոս 0 մեկնաբանություն Այս շաբաթվա ներդրողի օրացույցը գրառման համար

2025-06-30

Էվոկաբանկ | Արժեկտրոն | USD | 15,000,000 | 5.00%
Էվոկաբանկ | Արժեկտրոն | AMD | 3,000,000,000 | 10.00%
ՀՀ ֆին. նախ. | Մարում | AMD | 13,035,139,000 | 0.00%

2025-07-02

Յունիբանկ | Արժեկտրոն | AMD | 1,000,000,000 | 10.75%

2025-07-03

Արդշինբանկ | Մարում | AMD | 2,000,000,000 | 9.75%

ԸՆԹԱՑԻԿ ՏԵՂԱԲԱՇԽՈՒՄՆԵՐ

Պարտատոմսեր

Ամերիաբանկ | AMD | 5,000,000,000 | 36 ամիս | 9.25%
Ամերիաբանկ | USD | 10,000,000 | 48 ամիս | 5.00%
Արմսվիսբանկ | AMD | 7,000,000,000 | 48 ամիս | 10.25%
Արմսվիսբանկ | AMD | 7,000,000,000 | 60 ամիս | 10.50%
Ֆասթ Բանկ | AMD | 3,000,000,000 | 36 ամիս | 10.75%
Ֆասթ Բանկ | USD | 9,000,000 | 36 ամիս | 6.25%
Ֆասթ Բանկ | EUR | 3,000,000 | 36 ամիս | 5.25%
Ինեկոբանկ | AMD | 5,000,000,000 | 36 ամիս | 10.50%
Ինեկոբանկ | USD | 5,000,000 | 27 ամիս | 5.25%
Ինեկոբանկ | USD | 5,000,000 | 36 ամիս | 5.50%

Ավելին կայքում` finarm.am

*Ցուցակված պարտատոմսերից ստացվող եկամուտներն ազատված են եկամտային հարկից։

 

Բաժանորդագրվեք մեր Տելեգրամյան ալիքին՝ բիզնես ոլորտի ամենաթարմ և կարևոր նորություններին առաջինը ծանոթանալու համար: 

Հունիսի 29-ի կարևոր լուրերը

Լրահոս 0 մեկնաբանություն Հունիսի 29-ի կարևոր լուրերը գրառման համար

Ինչ է կատարվել Հայաստանում և արտերկրում՝ դիտեք բոլոր կարեւոր, օգտակար եւ հետաքրքիր լուրերը` նոր մանրամասներով Armenian Business News-ի եթերում, տեսանյութերում եւ www.abnews.am կայքում

Հետազոտողները սկանավորել են ChatGPT օգտատերերի ուղեղները և հայտնաբերել շատ մտահոգիչ մի բան

Լրահոս 0 մեկնաբանություն Հետազոտողները սկանավորել են ChatGPT օգտատերերի ուղեղները և հայտնաբերել շատ մտահոգիչ մի բան գրառման համար

Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի (MIT) գիտնականները հրապարակել են մի հետազոտություն, որը կարող է արմատապես փոխել մեր պատկերացումները արհեստական բանականության՝ մասնավորապես ChatGPT-ի՝ մարդկային մտածողության վրա ազդելու ձևի մասին։ Ընդամենը մի քանի տարի առաջ այդ գործիքը ընկալվում էր որպես ստեղծարարության, արագության և նորարարության շարժիչ։ Սակայն նոր տվյալները վկայում են՝ սա միայն սառցաբեկորի գագաթն է։

Ուղեղի ակտիվության շոկային փոփոխությունները

MIT-ի մեդիա լաբորատորիայի գիտնականները 4 ամսվա ընթացքում վերլուծել են 54 երիտասարդ մեծահասակների ուղեղի ակտիվությունը, որոնք իրենց էսսեների համար օգտագործել են ChatGPT, Google կամ ընդհանրապես չեն օգտագործել տեխնոլոգիական հարթակներ։ Էսսեների գրման ժամանակ փորձի մասնակիցները միացված են եղել EEG սարքերին, որոնք չափել են ուղեղի ալիքների ակտիվությունը։

Վերլուծության արդյունքները լրջագույն մտահոգություն են առաջացնում։ ChatGPT-ի օգտագործող խմբի ուղեղում գրանցվել են նվազեցված նյարդային կապակցվածություն, թուլացած ալֆա և բետա ցանցերի ներգրավվածություն և՝ ամենակարևորը, զգալի «ծուլություն» մտածողության մակարդակում՝ յուրաքանչյուր հաջորդ էսսեի ժամանակ։ Ուշագրավ է, որ Google օգտագործած խմբում այս էֆեկտը միջին էր, իսկ առանց տեխնոլոգիական օգնության ստեղծագործած մասնակիցները ցուցաբերել են ամենաբարձր ուղեղային ակտիվություն։

Կախվածություն, թուլացող մտածողություն, փոխվող ինքնազգացողություն

MIT-ի մեկ այլ հետազոտություն ցույց էր տվել, որ ChatGPT-ի ակտիվ օգտատերերը սկսում են կախվածություն ունենալ բոտից, իսկ նրա հասանելիությունը դադարեցնելու դեպքում արտահայտում են դուրսբերման (withdrawal) բնորոշ ախտանիշներ։ Carnegie Mellon համալսարանը և Microsoft-ն էլ, իրենց համատեղ ուսումնասիրության մեջ, արձանագրել էին, որ AI-ի ակտիվ օգտագործումը հաճախ հանգեցնում է քննադատական մտածողության ատրոֆիայի։

Նման մտահոգիչ եզրահանգումների շարքն այսքանով չի ավարտվում։ Futurism լրատվական կայքի լրագրողական հետաքննությունը պարզել է, որ որոշ օգտատերեր սկսում են ընկղմվել ChatGPT-ի հետ շփման մեջ՝ զարգացնելով անգամ հետապնդման մոլուցքներ կամ դադարեցնելով դեղորայքի ընդունումը՝ բոտի խորհրդով։

OpenAI-ն արձագանքել է այս հրապարակումներին՝ նշելով, որ իրենք շարունակում են ներդնել մեխանիզմներ, որոնք նվազեցնում են հոգեբանական ռիսկերն ու փորձում են պատշաճ արձագանքել զգայուն իրավիճակներին։

Արդյոք մենք չենք ստեղծում տեխնոլոգիա, որն ի վերջո ոչնչացնում է մտածողությունը

Այս հարցն արդեն սուր հնչում է ոչ միայն գիտական շրջանակներում, այլ նաև բիզնես աշխարհում։ Արդյո՞ք ChatGPT-ն և նման բոտերը իրականում օգնում են մեզ, թե՞ աստիճանաբար խլում են ամենաթանկ ռեսուրսը՝ մտածողությունը։ Եթե ուղեղի ակտիվության մակարդակը նվազում է անգամ մի քանի ամիս օգտագործումից հետո, ապա ինչ կլինի 5 տարի անց։

Բիզնես միջավայրում սա կարևոր ազդանշան է։ Քանի դեռ ընկերությունները ներառում են AI-ն գրեթե բոլոր գործառույթներում՝ սկսած հաճախորդների սպասարկումից մինչև բովանդակության ստեղծում, կարիք կա գնահատել ոչ միայն արդյունավետությունը, այլև մարդու մտավոր, հոգեբանական և նույնիսկ բարոյական կայունությունը։

Բիզնեսների առաջիկա մարտահրավերը՝ տեխնոլոգիայի մարսողությունն առանց ինքնաոչնչացման

Բիզնեսները պետք է մտածեն ոչ միայն արագացման, այլև ճշգրիտ ներառման մասին։ Ինչպես դեղամիջոցը կարող է բուժել միայն ճիշտ դեղաչափով, այնպես էլ արհեստական բանականությունը կարող է օգտակար լինել միայն ճիշտ կիրառման դեպքում։

Եվ հենց սա է հաջորդ սերնդի բիզնես առաջնորդների խնդիրը՝ կառուցել համակարգեր, որտեղ տեխնոլոգիան օգնում է զարգացնել մտածողությունը, այլ ոչ թե փոխարինում է նրան։ Որովհետև երբ մտածողությունը լռում է, բիզնեսը մնում է անլույս եւ խճճված ճանապարհների վրա։ 

Աղբյուր՝ Futurism

 

*հոդվածը պատրաստելիս օգտագործվել է նաեւ ԱԲ

 

Բաժանորդագրվեք մեր Տելեգրամյան ալիքին՝ բիզնես ոլորտի ամենաթարմ և կարևոր նորություններին առաջինը ծանոթանալու համար:  

Հունիսի 29-ի կարևոր լուրերի նոր մանրամասները

Լրահոս 0 մեկնաբանություն Հունիսի 29-ի կարևոր լուրերի նոր մանրամասները գրառման համար

Ինչ է կատարվել Հայաստանում և արտերկրում՝ դիտեք բոլոր կարեւոր, օգտակար եւ հետաքրքիր լուրերը` նոր մանրամասներով Armenian Business News-ի եթերում, տեսանյութերում եւ www.abnews.am կայքում

Ինչպես է արհեստական բանականությունը վերաձևում ԱՄՆ–Չինաստան մրցակցությունը՝ առաջիկա հինգ տարիներին

Լրահոս 0 մեկնաբանություն Ինչպես է արհեստական բանականությունը վերաձևում ԱՄՆ–Չինաստան մրցակցությունը՝ առաջիկա հինգ տարիներին գրառման համար

Բրուկինգս ինստիտուտի «Ինչպե՞ս արհեստական բանականությունը կազդի ԱՄՆ-Չինաստան հարաբերությունների վրա առաջիկա 5 տարիներին» հոդվածը վերլուծում է, թե ինչպես է արհեստական բանականության (ԱԲ) զարգացումը ձևավորում երկու գերտերությունների միջև հարաբերությունները՝ ընդգծելով մրցակցության և համագործակցության հնարավորությունները:

Հիմնական թեմաները հետևյալն են.

  1. ԱԲ-ն որպես ռիսկերի նվազեցման միջոց: Հոդվածում նշվում է, որ չնայած ԱԲ-ի վերաբերյալ կեղծ պատկերացումներն ու վախերը կարող են վտանգավոր լինել, ԱՄՆ-ի և Չինաստանի նախագահները համատեղ հայտարարություն են արել՝ հավաստիացնելով, որ միջուկային զենքի կիրառման որոշումները կմնան մարդկային վերահսկողության ներքո, ինչը կարևոր քայլ է միջազգային անվտանգության համար : 
  2. Տեխնոլոգիական մրցակցություն և համագործակցություն: Չինաստանը ձգտում է դառնալ ԱԲ-ի համաշխարհային առաջատար՝ ներդրումներ կատարելով և խթանելով տեխնոլոգիական առաջընթացը, մինչդեռ ԱՄՆ-ը փորձում է սահմանափակել Չինաստանի հասանելիությունը առաջադեմ չիպերին և տեխնոլոգիաներին՝ իր ազգային անվտանգությունը պաշտպանելու նպատակով:(en.wikipedia.org
  3. Համագործակցության հնարավորություններ: Չնայած մրցակցությանը, հոդվածում նշվում է, որ ԱԲ-ի ոլորտում կան համագործակցության հնարավորություններ, հատկապես ռիսկերի կառավարման, կրթության և ապատեղեկատվության դեմ պայքարի ոլորտներում : 

Եզրակացություն: ԱԲ-ի զարգացումը առաջիկա տարիներին կշարունակի ազդել ԱՄՆ-Չինաստան հարաբերությունների վրա՝ ստեղծելով ինչպես մարտահրավերներ, այնպես էլ համագործակցության հնարավորություններ: Հոդվածում ընդգծվում է, որ անհրաժեշտ է շարունակել երկխոսությունը և համագործակցությունը՝ գլոբալ անվտանգության և կայունության ապահովման համար:

Լրացուցիչ ընթերցանության համար:

Եթե ցանկանում եք ավելի մանրամասն տեղեկություններ կամ քննարկում այս թեմայի վերաբերյալ, խնդրեմ տեղեկացրեք:

 

*հոդվածը պատրաստելիս օգտագործվել է նաեւ ԱԲ

 

Բաժանորդագրվեք մեր Տելեգրամյան ալիքին՝ բիզնես ոլորտի ամենաթարմ և կարևոր նորություններին առաջինը ծանոթանալու համար:  

Հունիսի 27-ի կարևոր լուրերը

Լրահոս 0 մեկնաբանություն Հունիսի 27-ի կարևոր լուրերը գրառման համար

Ինչ է կատարվել Հայաստանում և արտերկրում՝ դիտեք բոլոր կարեւոր, օգտակար եւ հետաքրքիր լուրերը` նոր մանրամասներով Armenian Business News-ի եթերում, տեսանյութերում եւ www.abnews.am կայքում