Ռուսաստանում թղթի ու թանաքի պակասի պատճառով ցանկանում են փոխել ապրանքների պիտակների ստանդարտները: Համապատասխան առաջարկով գերատեսչություններին է դիմել ՌԴ փոխվարչապետ Վիկտորյա Աբրամչենկոն: Նշվում է, որ առաջարկները ստացվել են գործարար ոլորտից, դրանց նպատակն է նվազեցնել վարչական խոչընդոտները և հասնել փաթեթավորման նյութերի սահմանափակման: Արտադրողները կարծում են, որ թղթի և թանաքի պակասի խնդիրը լուծելու համար անհրաժեշտ է ապրանքի մասին ավելի քիչ տեղեկություն տալ փաթեթավորման վրա: Ավելի վաղ հաղորդվել էր, որ թղթե փաթեթավորման Եվրոպայի խոշորագույն արտադրողը հեռանում է Ռուսաստանից:
Ռուսաստանում կա թղթի ու թանաքի պակաս
Հլս 14, 2022 14:36
133