Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան պարտավորեցրել է ՊՍԺ-ին Մբապեին վճարել 55 մլն եվրո
«Ոսկե հավիկ պլյուս» արտադրամասի գործունեությունը կասեցվել է
Վրաստանը 143,5 մլն դոլար է վաստակել հանքային և գազավորված ջրի արտահանումից
Արհեստական ինտելեկտով տեսահոլովակներ ստեղծելն արդեն հասանելի է YouTube-ում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Եվրոպան օրական ավելի քան 500 մլն խմ գազ է դուրս բերում ստորգետնյա գազապահեստարաններից
Microsoft-ը ներկայացրել է Windows 365 Link՝ նոր սերնդի ամպային համակարգիչ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Կենսական նշանակության ծրագրերի իրականացման համար ՀՀ կառավարության Գեղարքունիքի մարզին հատկացվել է 831 մլն 9 հազար դրամ
Բրազիլացիների 47%-ն օգտագործում է թվային դրամապանակ վճարումների համար
Apple-ը զարգացնում է Siri-ն՝ կիրառելով մեծ լեզվային մոդելներ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 109 դեպք. գրանցվել է 10 ավտովթար, վիրավորվել է 11 մարդ
Վրաստանի անշարժ գույքի շուկայի եկամտաբերությունը 10.5% է
2025-ի փետրվարի 4-ից ապրիլի 18-ը պահեստազորայինների վարժական հավաքներ կանցկացվեն
Բիթքոինի փոխարժեքը գերազանցել է 99,000 դոլարը. ի՞նչ է սա նշանակում ներդրողների համար. մանրամասները՝ ABNews.am կայքում
Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
Ռուսաստանը 71 միլիարդ դոլարի բնապահպանական վնաս է հասցրել Ուկրաինային
35 ցենտով գնված բանանը Sotheby’s-ի աճուրդում վաճառվել է 6,2 մլն դոլարով
Հարավային Կորեան 20% հարկ կսահմանի կրիպտոարժույթների վրա
Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 74, 1 դոլար
Չինաստանում մոտ 83 միլիարդ դոլար արժողությամբ ոսկու գերխոշոր հանքավայր է հայտնաբերվել
Երազանքներն իրականանում են. տեղի է ունեցել «Նոր տարվա կինո» ֆիլմի պրեմիերան. դիտեք ABNews.am կայքում

Իլոն Մասկը հրաժարվում է գնել Twitter-ը

Հլս 9, 2022 12:37
114
ADS

Իլոն Մասկի փաստաբանները տեղեկացրել են ԱՄՆ Արժեթղթերի և բորսաների հանձնաժողովին, որ Tesla-ի և SpaceX-ի գործադիր տնօրենը պատրաստվում է խզել Twitter-ի գնման գործարքը և մեղադրել են սոցիալական մեդիայի ընկերությանը միաձուլման պայմանագրի «էականորեն խախտելու մի քանի դրույթներ»: Twitter-ի բաժնետոմսերը լուրից հետո ընկել են մոտ 6%-ով, մինչդեռ Tesla-ի բաժնետոմսերը թանկացել են մոտ 4%-ով,- գրում է Business Insider-ը։

Twitter-ի խորհուրդը հայտարարության մեջ նշել է, որ «մտադիր է փակել գործարքը համաձայնեցված գնով և համաձայնեցված պայմաններով», և որ կդիմի իրավական միջոցների ՝ գործարքն իրականացնելու համար:

«Մենք վստահ ենք, որ կհաղթենք դատարանում», — ասվում է խորհրդի հայտարարության մեջ: Այս քայլը տեղի է ունեցել երեք ամիս տևած շահարկումներից հետո, որոնք սկսվել են այն ժամանակ, երբ Մասկը բացահայտեց, որ իրեն է պատկանում Twitter-ի 9,2% բաժնետոմսերը: Այս ամբողջ ընթացքում կասկածի առարկա է դարձել սոցցանցում բոտերի ու սպամ հաշիվների քանակը։Աղբյուրները երեկ The Washington Post-ին հայտնել են, որ գործարքը «լուրջ սպառնալիքի» տակ է գտնվում հարթակում սպամի և բոտային հաշիվների պատճառով: