Հայաստանի ամենախոշոր IT ընկերություններից մեկը՝ IUnetworks-ը, շահել է Զիմբաբվեի` նոր ու թվային հարկային համակարգ մշակելու համար հայտարարված պետական մրցույթը։ Այն առաջին հաջողությունը չէ․ նման ծառայություններ մատուցող կառույցներ քիչ կան աշխարհում։ IUnetworks-ի գործադիր տնօրենի խոսքով 13 տարի առաջ են Հայաստանում սկսել ներդրման աշխատանքները և շարունակ բարելավել են իրենց դիրքերը ՏՏ շուկայում։ IUnetworks-ի ստեղծած ծրագրով ու ձեռագրով աշխատում է նաև Տաջիկստանի հարկային համակարգը, կատարվել են աշխատանքներ նաև Բութանի հարկային ոլորտը թվայնացնելու ուղղությամբ․ ակտիվ ընթացքի մեջ են նաև Կոսովոյի նույն գերատեսչության համակարգի մշակման և ներդրման աշխատանքները։
Ո՞ր ամենամեծ IT ընկերությունը պահանջարկ ունի Աֆրիկայում
Հլս 8, 2022 12:12
138