ՌԴ Եկատերինբուրգ քաղաքում մեկնարկած «ԻՆՆՈՊՐՈՄ’22» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի շրջանակներում հուլիսի 4-ին կայացել է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) արդյունաբերական քաղաքականության խորհրդի չորրորդ նիստը, որի ժամանակ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հանդես է եկել ելույթով։
«ԵԱՏՄ բոլոր երկրների գործարար միավորումների հետ քննարկումների արդյունքում նախապատրաստվել է Միության մակարդակով կոոպերացիայի աջակցության և ԵԱՏՄ ապրանքների նկատմամբ պահանջարկի խթանման առաջնհերթ մեխանիզմների ցանկ»,- նշել է Քերոբյանը՝ հավելելով, որ «այստեղ կարևոր կետերից է ԵԱՏՄ ձեռնարկությունների կոոպերացիոն նախագծերի արտոնյալ վարկավորումը»։
JavaScript seems to be disabled in your browser. You must have JavaScript enabled in your browser to utilize the functionality of this website.