Առանձնակի ուշադրության են արժանի Չինաստանի ղեկավարի ստորագրած հրահանգները, որոնք թույլ են տալիս բանակը կիրառել ոչ ռազմական գործողությունների ժամանակ՝ այդ թվում նաև երկրի ինքնիշխանությունը պաշտպանելու համար: Կան տեսակետներ, որ սա ընդունվել է Չինաստանին Թայվանի վերամիավորման ուժային գործողություն իրականացնելու համար:
Նշենք, որ Չինաստանում չեն բացառում Թայվանի խնդրի՝ այդ թվում նաև ռազմական ճանապարհով լուծման հնարավորություն: Սակայն պետք է նկատել, որ Թայվան ներխուժումը և ուժային լուծումը Չինաստանում դիտում են որպես ծայրահեղ քայլ:
Կողմերից ոչ մեկի համար իրավիճակի ծայրահեղ սրում ձեռնտու չէ, այդ թվում նաև տնտեսական առումով: Պատերազմը Թայվանում շատ ավելի լուրջ տնտեսական հետևանքներ կարող է ունենալ ամբողջ աշխարհի համար, քան ճգնաժամն Ուկրաինայում:
JavaScript seems to be disabled in your browser. You must have JavaScript enabled in your browser to utilize the functionality of this website.