
2025թ. հունիսին 2024թ. հունիսի համեմատ հանրապետությունում գրանցվել է հացի՝ 3.9%, ալյուրի՝ 7.1%, մակարոնեղենի՝ 5.3%, իսկ 2025թ. մայիսի համեմատ՝ համապատասխանաբար 0.2%, 0.8%, 1.3% գնաճ:
Տավարի մսի գինը 2025թ. հունիսին 2024թ. հունիսի համեմատ աճել է 1.2%-ով, գառան և խոզի մսերինը՝ 3.9% և 4.5%-ով, իսկ 2025թ. մայիսի համեմատ՝ 0.2%, 2.2% և 3.3%-ով:
2025թ. հունիսին 2024թ. հունիսի համեմատ պանրի գինը նվազել է 1.6%-ով, իսկ 2025թ. մայիսի համեմատ արձանագրվել է 0.2% գնաճ:
Մարգարինի և կարագի գները 2025թ. հունիսին 2024թ. հունիսի համեմատ աճել են 1.1% և 14.0%-ով, իսկ 2025թ. մայիսի համեմատ՝ 0.6% և 0.7%-ով:
2025թ. հունիսին 2024թ. հունիսի համեմատ արևածաղկի բուսական յուղի գինն աճել է 17.5%-ով, իսկ 2025թ. մայիսի համեմատ՝ 1.4%-ով:
Շաքարի և շաքարավազի ապրանքախմբում 2025թ. հունիսին 2024թ. հունիսի համեմատ գները նվազել են 2.8%-ով, իսկ 2025թ. մայիսի համեմատ արձանագրվել է 0.8% գնաճ:
2025թ. հունիսին 2024թ. հունիսի համեմատ պաղպաղակի գինն աճել է 5.2%-ով, սուրճինը՝ 14.3%-ով, շոկոլադինը՝ 14.8%-ով, կակաոյինը՝ 20.4%-ով, իսկ 2025թ. մայիսի համեմատ՝ համապատասխանաբար 1.1%, 0.6%, 2.6% և 0.4%-ով:
Ալկոհոլային խմիչքի և ծխախոտային արտադրատեսակների գները 2025թ. հունիսին 2024թ. հունիսի համեմատ աճել են 4.5% և 7.4%-ով, իսկ 2025թ. մայիսի համեմատ՝ համապատասխանաբար 0.3% և 0.7%-ով:
Աղբյուրը` armstat.am