Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) տարածքում բջջային ռոումինգի վերացումը նախատեսվում է 2028 թվականի հունվարի 1-ից։
Այս մասին հայտնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (ԵՏՀ)՝ ընդգծելով, որ որոշումը կայացվել է օպերատորների ֆինանսական կորուստների հավասարեցման հարցի լրացուցիչ ուսումնասիրության անհրաժեշտությամբ։
2025 թվականի հուլիսի 8-ին ԵՏՀ խորհրդի նիստում հաստատվել է հավասար սակագների ներդրման նոր վերջնաժամկետը՝ 2027 թ․ չորրորդ եռամսյակը։ Այնուհետև ռոումինգը պաշտոնապես կվերացվի։ Նախնական պլանը նախատեսում էր չեղարկել ռոումինգը 2025-ին, սակայն ժամկետը հետաձգվել է ֆինանսական հավասարակշռության ապահովման նկատառումներով։
Նախաձեռնությունը ստացել է ԵԱՏՄ բոլոր երկրների աջակցությունը։
JavaScript seems to be disabled in your browser. You must have JavaScript enabled in your browser to utiliyouze the functionality of this website.