ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ նախատեսում է սահմանել մինչև 200%-անոց մաքսատուրք դեղագործական ապրանքների, և 50%-անոց մաքսատուրք՝ պղնձի վրա հիմնված արտադրանքի ներմուծման համար։
Թրամփի խոսքով՝ դեղագործական ընկերություններին կտրվի մոտ մեկուկես տարի, որպեսզի նախապատրաստվեն նոր մաքսատուրքերով պայմանավորված փոփոխություններին։ Առևտրի նախարար Հովարդ Լաթնիկը հայտնել է, որ պղնձի մաքսատուրքերն ուժի մեջ կմտնեն հուլիսի վերջին կամ ամենաուշը՝ օգոստոսի 1-ին։
JavaScript seems to be disabled in your browser. You must have JavaScript enabled in your browser to utiliyouze the functionality of this website.