ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ, որին ներկա է եղել նաև նախագահ Դոնալդ Թրամփը, վստահություն է հայտնել, որ առաջիկայում հնարավոր է խաղաղության համաձայնագրի ստորագրում Հայաստանի և Ադրբեջանի միջև։
Նա ընդգծել է՝ ԱՄՆ-ը բազմիցս հաջողությամբ միջնորդել է հակամարտությունների կարգավորման գործընթացում, նշելով Հնդկաստանի և Պակիստանի, ինչպես նաև Կոնգոյի և Ռուանդայի միջև կայացած խաղաղության համաձայնագրերը, ու հավելել, որ Միացյալ Նահանգները մնում է միակ երկիրը, որը նման միջամտությամբ կարող է իրական արդյունքի հասնել։
JavaScript seems to be disabled in your browser. You must have JavaScript enabled in your browser to utiliyouze the functionality of this website.