
ԱՄՆ ֆոնդային շուկաները երեքշաբթի փակվել են փոքր անկումով, քանի որ ներդրողները սպասում են նախագահ Դոնալդ Թրամփի մաքսային նոր սպառնալիքների հստակեցմանը։
S&P 500 ինդեքսը նվազել է 0.07%-ով և կազմել 6,225.52 կետ, իսկ Dow Jones-ը կորցրել է 0.37%։ Միևնույն ժամանակ, աճ է գրանցել միայն էներգետիկ հատվածը՝ ավելանալով 2.72%, մինչդեռ պաշտպանողական ոլորտները՝ սպառողական ապրանքներն ու կոմունալ ծառայությունները, անկում են ապրել ավելի քան 1%-ով։
Թրամփը հայտարարել է, որ նախատեսում է 50% մաքսատուրք սահմանել պղինձի ներկման վրա, իսկ բարձր տուրքեր կարող են կիրառվել նաև չիպերի և դեղագործական արտադրանքի համար։ Չնայած շուկաների որոշ անկմանը, վերլուծաբանները նշում են, որ ներդրողները դեռ պահպանում են համեմատաբար հանգիստ տրամադրվածություն՝ սպասելով ԵՄ-ի և Չինաստանի հետ բանակցությունների արդյունքներին։
Tesla-ի բաժնետոմսերը աճել են 1.3%-ով նախորդ օրվա անկումից հետո, իսկ պղինձ արդյունահանող Freeport-McMoRan-ի արժեթղթերը բարձրացել են 2.5%-ով։
Աղբյուրը՝ Reuters