Չինաստանը հակադեմպինգային մաքսատուրքեր է սահմանել եվրոպական կոնյակի վրա
Թրամփը կարող է այս տարի Չինաստան մեկնել. Bloomberg
2025-ի մայիսին ՀՀ աշխատատեղերը հասել են 790 հազարի՝ 2018-ի համեմատ աճելով 198.6 հազ․ կամ 33.9%-ով
Հունիսին Հայաստանում գները նվազել են մայիսի համեմատ. տարեկան գնաճը կազմել է 3.9%
Ինչի համար ենք բոլորս վճարում մեր գրպանից. Հայաստանը սուբսիդավորում է օդը. վերլուծությունը abnews.am-ում
Ուջանի մոտից երթևեկությունը տեղափոխվում է Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ
Մեկ օրում բացահայտվել է 108 հանցագործություն, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված
Մոսկվայում հայտնաբերվել է «Տրանսնեֆտ»-ի փոխնախագահի դին
Հունիսին գները նվազել են 1.3%, տարեկան գնաճը՝ 3.9%, բանջարեղենը՝ -23.6%, դրամը՝ 384.2 դրամ
2025-ի մարտի դրությամբ Վրաստանի արտաքին պարտքը կազմել է 25.5 միլիարդ դոլար
Տրանսպորտի վճարման թղթային QR կոդով տարբերակն օգոստոսի 1-ից դուրս կգա շրջանառությունից
Թրամփի հարկային օրինագծի ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա. կարդացեք abnews.am կայքում
2023-2025 թթ. պետությանն է վերադարձվել ապօրինի ծագում ունեցող 26 անշարժ գույք
Վերականգնվել է պետությանը պատճառված ավելի քանի 305 մլն դրամի վնաս
YouTube Shorts-ը գերազանցել է TikTok-ը դիտումների քանակով
Amazon-ը ներկայացրել է իր միլիոներորդ ռոբոտը
ԵՄ-ն ցանկանում է մինչև 2040 թվականը CO2 արտանետումները կրճատել 90%-ով
Telegram-ը 2025 թվականի սկզբից ի վեր արգելափակել է ավելի քան 16 միլիոն համայնք
Dow-ն աճել է ավելի քան 300 միավորով, S&P 500-ը սահմանել է նոր ռեկորդ՝ հունիսյան աշխատաշուկայի զեկույցից հետո
Nissan-ը ԱՄՆ-ում և Կանադայում հետ է կանչում ավելի քան 480,000 մեքենա շարժիչի խափանման վտանգի պատճառով

ԱՄՆ դեսպանությունը տոնում է Ամերիկայի Անկախության օրը

Հլս 3, 2025 14:41
15

ք Երևան, Հայաստանի Հանրապետություն – Հուլիսի 2-ին ԱՄՆ Անկախության 249-րդ տարեդարձի առիթով ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հյուրընկալել էր հայաստանյան գործընկերներին ու բարեկամներին։ Այս տարի տոնակատարությունը նվիրված էր Ամերիկայի գլխավոր կամ մայր ճանապարհ համարվող «66-րդ ավտոմայրուղուն», որը ձգվում էր Չիկագոյից (Իլինոյս) մինչև Սանտա Մոնիկա (Կալիֆորնիա) և խորհրդանշում ազատությունը, հնարավորություններն ու ամերիկյան երազանքը:

Միջոցառմանը ներկայացված էին «66-րդ ավտոմայրուղու» թեմատիկ դեկորացիաներ և ամերիկյան մշակույթի տարրեր, այդ թվում՝ ժամանակակից ճանապարհային խորհրդանիշ տիեզերական կովբոյ Բաք Ատոմը։ Բացի այդ, ցուցադրված էին դասական վինտաժ ավտոմեքենաներ, իսկ հյուրերին սպասում էր համեղ հյուրասիրություն։ 

Դիմելով ներկաներին՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը և պատվավոր հյուր՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդգծեցին Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև ամուր և կայուն գործընկերությունը։

«Հայաստանի և Միացյալ Նահանգների գործընկերությունն առավել քան երբևէ ամուր է։ Ես անհամբերությամբ սպասում եմ այն նոր ձեռքբերումներին, որ կունենան մեր երկու երկրները մեր ժողովուրդների համար կայուն ու բարեկեցիկ ապագա կերտելու ջանքերի արդյունքում։ Մեր ամուր բարեկամության, մեր ընդհանուր նպատակների ու ընդլայնվող տնտեսական կապերի շնորհիվ նոր ձեքբերումների ճանապարհին չկա որևէ սահմանափակում», — ասաց դեսպան Քրիստինա Քվինը։

Հյուրերը ճաշակեցին հայկական և ամերիկյան խոհանոցի յուրահատուկ համադրությունը և վայելեցին կենդանի երաժշտություն՝ Երևանի «Հարդ ռոք կաֆե» -ի «Նես» բենդի կատարմամբ։ Միացյալ Նահանգների և Հայաստանի ազգային օրհներգերը կատարեց հայտնի հայ երգչուհի Սրբուկը (Սրբուհի Սարգսյան)։

Դեսպանությունը շնորհակալություն է հայտնում այս տարվա Անկախության տոնի բոլոր հովանավորներին «Հովնանյան ինթերնեյշընըլ», «Բոստոնջին», «Վիզա», «ՎիաՍֆիեր տեխնոպարկ» «Զեպպելին Արմենիա», «Յունիկոմպ», «Առաջին հիփոթեքային»,  «ՖԻՆՔԱ», «Ամերիաբանկ», «Յումակս»/«ԴիԷյչԷլ», «Ինթելքորս», «Գլոբալ Անդերսոն», «Նեյշնլ Ինսթրումենթս», «Էլդորադո», «Գաֆէսճեան թանգարան», «Լիդիան», «Քրիսպ», «Գրիդ Դայնեմիքս», «Սոֆթքոնսթրաքթ», «Սիմենս», «ԷյԷմԴի», «Կոկա-կոլա»,  «Սինոփսիս», «Վան Արդի», «Թուֆենքյան հոթել», «Կոնտուր գլոբալ», «Դաբլթրի բայ Հիլթոն», «Կոնվերսբանկ»,  «Հոլիդեյ ին – Հանրապետության հրապարակ», «ՔԱՐԴ», «Ալեքսանդրեա վայնըրի», «ԱրմԱս վայնըրի»,  «Մենիչաթ/Օկտոհաբ», «ԷՊԱՄ», «ՄքՔանն Հայաստան»,  «Վայնվորքս», «Կուլտ գինիներ», «ՖեդԷքս», «Դը Գուրուս»։  

Անկախության տոնը նվիրված է ամերիկյան պատմության ամենաուշագրավ դրվագներից մեկի՝ ԱՄՆ անկախության հռչակագրի ընդունմանը 1776թ  հուլիսի 4-ին։  

Մանրամասների համար հետևեք մեզ սոցիալական հարթակներում՝  Facebook, Instagram կամ Twitter։

 

Բաժանորդագրվեք մեր Տելեգրամյան ալիքին՝ բիզնես ոլորտի ամենաթարմ և կարևոր նորություններին առաջինը ծանոթանալու համար: