2025թ․-ի հունվար-ապրիլին Հայաստանում ցեմենտի արտադրությունը նվազել է 23․2%-ով
22025թ․-ի հունվար-ապրիլին Հայաստանում հանքային ջրերի արտադրությունը նվազել է 8.2%-ով
Ինչու այս եռամսյակում ԶՊՄԿ-ն այլևս խոշոր հարկատու չէ. ՊԵԿ-ը պարզաբանում է. մանրամասները՝ ABNews.am կայքում
Այս շաբաթվա ներդրողի օրացույցը. մանրամասները՝ ABNews.am կայքում
Հայաստանում անցկացվում է տարածաշրջանի ամենամեծ գինու փառատոնը. Ակբա բանկ. դիտեք ABNews.am կայքում
2025թ․-ի հունվար-մարտին Հայաստանում ծխախոտի արտադրությունն աճել է 59․9%-ով
Արձակուրդը մոտ է․ պլանավորեք այնպես, ինչպես պրոֆեսիոնալները. մանրամասները՝ ABNews.am կայքում
Որ ապրանքներն են թանկացել Հայաստանում ամենից շատ 2025-ի սկզբին. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ռոնալդուի նոր պատմական ռեկորդը ազգային հավաքականում. մանրամասները՝ ABNews.am կայքում
2025թ. հունվար-ապրիլին Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն աճել է 4,9%-ով
Ինչու 2024-ին նախագահի աշխատակազմը չծախսեց պլանավորված ամբողջ բյուջեն. մանրամասները՝ ABNews.am կայքում
Նախորդ տարի Հայաստանի քաղաքացիություն է շնորհվել 20 հազար 770 անձի
Իլոն Մասկի կարողությունը մեկ օրում նվազել է 34 միլիարդ դոլարով
ԵՄ-ն միլիարդներ է ուղարկում Հայաստան. որն է նպատակը. մանրամասները՝ ABNews.am կայքում
2025թ. հունվար-ապրիլին Հայաստանում կոնյակի արտադրությունը կրճատվել է 32.3%-ով
2024 թվականին Հայաստանը Եվրամիությունից ստացել է 42 մլրդ դրամի վարկային միջոցներ. Վահե Հովհաննիսյան
Սևանա լճից 2025-ի ոռոգման ջրառը սահմանվել է 131.8 մլն խորանարդ մետր
«Մայր Հայաստան» ռազմական թանգարանը կդառնա պատմության թանգարանի մասնաճյուղ
Արդյոք գույքահարկը կավելանա․ ինչ է փոխվել գնահատման համակարգում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Մի դրամի ուժն ամփոփում է 4090 հիմնադրամի հետ հերթական ծրագիրը. Idram&IDBank. մանրամասները՝ ABNews.am կայքում

Հայաստանում անցկացվում է տարածաշրջանի ամենամեծ գինու փառատոնը

Հնս 8, 2025 15:28
16

Արդեն հինգերորդ անգամ Ակբա բանկի աջակցությամբ Երևանում մեկնարկել է հունիսի առաջին շաբաթվա ամենասպասված իրադարձությունը՝ «Երևանի գինու օրեր» փառատոնը, որն ամբողջ աշխարհին պատմում է հայկական գինեգործության եզակի ու հազարամյակների պատմություն ունեցող ավանդույթների մասին: 

Փառատոնի շրջանակում մինչև հունիսի 8-ը ներառյալ Երևանի Սարյան, Թումանյան և Մոսկովյան փողոցները կվերածվեն հայկական գինու բույրով ու մշակույթով լցված տոնական միջավայրի՝ պատրաստ հյուրընկալելու տասնյակ հազարավոր այցելուների և զբոսաշրջիկների։

Ակբա բանկի հետ «Երևանի գինու օրեր» փառատոնի հովանավորը Visa միջազգային վճարահաշվարկային համակարգն է: Գինեսեր այցելուները Ակբա բանկի տաղավարում (Սարյան և Թումանյան փողոցների խաչմերուկ) պատվիրելով անվճար Visa թվային քարտ՝ հնարավորություն են ստանում մասնակցել յուրօրինակ խաղի և ստանալ տարատեսակ նվերներ:

Փառատոնի գլխավոր նպատակն աշխարհին հայ գինեգործների աշխատանքի ներկայացումն է, ինչպես նաև արտահանման խթանումն ու միջազգային հարթակներում տեղական արտադրանքի ներկայացումը, տուրիզմի զարգացումը:

          «Ակբա բանկն իր թվային, նորարար և անվտանգ լուծումերով ամբողջ Հայաստանում սպասարկում է հարյուր հազարավոր հաճախորդների: Բանկն այս տարի ևս Visa միջազգային վճարահաշվարկային համակարգի հետ հովանավորում է «Երևանի գինու օրեր» փառատոնը, և վստահ ենք, որ նման միջոցառումները նպաստում են մեր երկրում տուրիզմի, գյուղատնտեսության և խաղողագործության զարգացմանը, և միևնույն ժամանակ՝ միջազգային հարթակներում  դռներ է բացում մեր երկրի ճանաչելիությունն էլ ավելի բարձրացնելու համար: Ակբա բանկը և Visa միջազգային վճարահաշվարկային համակարգը փառատոնի այցելուներին առաջարկում են թվային ու նորարար լուծումներ, որոնք նրանց նոր փորձառություն կբերեն»,– նշել է Ակբա բանկի մասնաճյուղերի կառավարման վարչության ղեկավար Սուրեն Հովհաննիսյանը:

 «Երևանի գինու օրերը» յուրահատուկ հարթակ են դարձել, որտեղ միանում են գինեգործները, գինեսերները և հայկական գինեգործական բազմամյա մշակույթը: Փառատոնը յուրահատուկ տոն է դարձել ոչ միայն Հայաստանի բնակիչների համար, այլև ամբողջ աշխարհի գինեսեր տուրիստների համար, քանի որ նրանք գիտեն, որ հունիսի առաջին շաբաթվա ընթացքում Հայաստանում անցկացվելու են տարածաշրջանում ամենամեծ գինու օրերը: Մենք համոզված ենք, որ տուրիստներն այցելում են ոչ միայն հայկական գինին համտեսելու, այլև շղթայական էֆեկտ ենք ունենում և Հայաստանում տուրիզմն է զարգանում ի հաշիվ այս փառատոնի:

Նմանօրինակ միջոցառումներն ազդում են Հայաստանի տնտեսության զարգացման վրա և նպաստում են տուրիստական նոր  ուղիների, գինու նոր տեսակների արտադրության ու արտահանման վրա: Այս մասով Ակբա բանկը չէր կարող անմասն մնալ: Ակբա բանկը մշտապես Հայաստանի տնտեսության և, առհասարակ, Հայաստանի համար կարևոր նախաձեռնությունների կիզակետում է, նախաձեռնողն է ու ակտիվ մասնակիցը:»,– նշել է Ակբա բանկի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Նարեկ Ասատրյանը:

«Ակբայի հետ համագործակցությունը հոբելյանական է, որովհետև 5-րդ տարին է, որ վերջինիս աջակցությամբ իրականացվում է «Երևանի գինու օրեր» փառատոնը: Մենք արդեն 9-րդ տարին ենք իրականացնում փառատոնը, ինչը նշանակում է, որ կեսից ավելի անգամ մենք Ակբայի հետ ենք, Ակբան էլ՝ մեզ հետ: Այս համագործակցությունը մեզ համար շատ մեծ նշանակություն ունի, որովհետև մենք դեռ 3 տարեկան էինք, որ Ակբան հավատաց մեզ, որ սա այն փառատոնն է, որ Հայաստանի տնտեսության, գյուղատնտեսության, գինեգործության, զբոսաշրջության վրա շատ դրական ու կարևոր ազդեցություն կարող է ունենալ:  Առանց այս համագործակցության «Երևանի գինու օրերը» չէին լինի այն, ինչ այսօր կան», – նշել է «ԷվենտՏուրա» ընկերության համահիմնադիր, տնօրեն  Մերի Բադալյանը: 

Մանրամասն՝ տեսանյութում:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: