
Moody’s վարկանիշային գործակալությունը ԱՄՆ-ի պետական վարկանիշը նվազեցրել է մինչև «Aa1»՝ պայմանավորված 36 տրիլիոն դոլարի հասնող պետական պարտքով։ Moody’s-ը երեք խոշոր վարկանիշային կազմակերպություններից վերջինն է, որ նվազեցնում է ԱՄՆ-ի վարկանիշը 1919 թվականին շնորհված ամենաբարձր «Aaa» վարկանիշից։
ԱՄՆ-ում գործազրկության նպաստի առաջնային դիմումների թիվը մայիսի 10-ին ավարտվող շաբաթվա ընթացքում անփոփոխ է մնացել՝ 229,000, սակայն աշխատանք փնտրողների համար հնարավորությունները կրճատվել են, քանի որ տնտեսական անորոշության ֆոնին ընկերությունները խուսափում են նոր ախատակիցներ ընդունել։
ԱՄՆ-ի պետական բյուջերի ավելցուկն ապրիլին կազմել է 258 միլիարդ դոլար՝ նախորդ տարվա ապրիլի համեմատ աճելով 23%-ով, ինչը պայմանավորված է հարկերի և ներմուծման սակագների աճով։
Հարկային տարվա առաջին 7 ամիսների ընթացքում (հոկտեմբեր — ապրիլ) բյուջեի պակասուրդը գերազանցել է 1 տրիլիոն դոլարը՝ 23% աճ գրանցելով նախորդ տարվա համեմատ։
ԱՄՆ արտադրական գների ինդեքսն (PPI) ամսական կտրվածքով անսպասելիորեն նվազել է 0.5%-ով, ինչը պայմանավորված է ծառայությունների արժեքի՝ 2009թ.-ից ի վեր գրանցված ամենամեծ անկմամբ։ Տարեկան կտրվածքով PPI-ն աճել է 2.4%-ով։
JP Morgan-ի տնտեսագետներն այժմ ԱՄՆ-ում տնտեսական անկման հավանականությունը գնահատում են 50 տոկոսից ցածր, իսկ Barclays-ի տնտեսագետներն այլևս ռեցեսիա չեն կանխատեսում։ Երկու ընկերություններն էլ նախկինում կանխատեսում էին, որ բարձր մաքսատուրքերը լուրջ հարված կհասցնեն տնտեսությանը։