Հունգարիան և Սլովակիան կարգելափակեն Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 18-րդ փաթեթը
Կատարում ԱՄՆ ռազմաբազայի վրա Իրանի հարձակումից հետո նավթի համաշխարհային գները 5%-ով անկում են ապրել
Արաբական Միացյալ Էմիրությունների օդային տարածքը ներկա պահին փակ է
Թրամփի վարկանիշը նվազել է՝ հասնելով 41%-ի
Սուդանում հիվանդանոցի վրա հարձակման հետևանքով զոհվել է ավելի քան 40 մարդ, ներառյալ երեխաներ. ԱՀԿ
Մոտ 250 ամերիկացի լքել է Իսրայելը ԱՄՆ Պետդեպարտամենտի օգնությամբ
Հանրապետության տարածքում հունիսի 24-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ
Հայաստանի տնտեսության խոցելի կողմերը. ինչն է կանգնած տնտեսական ակտիվության աճի ետևում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Rexus Premium Club. վստահելի և որակյալ կապեր` անկաշկանդ մթնոլորտում․ դիտեք ABNews.am կայքում
LikeNet․ հուսալիությունն անուն ունի. դիտեք ABNews.am կայքում
Հայաստանի տնտեսական ակտիվությունն ապրիլին աճել է 5.4%-ով
Թմրանյութեր օգտագործելու համար 10 ոստիկան է ազատվել աշխատանքից․ Հետք
Մեկ շաբաթում գրանցվել է 674 դեպք, որոնցից 286-ը՝ արտակարգ. եղել է 2 փլուզում, 14 ինքնասպանության փորձ և 207 հրդեհ
Ապրիլին տնտեսական աճն ավելացել է՝ կազմելով 5.4 տոկոս. Համաշխարհային բանկի ամփոփագիրը
Նոր Զելանդիան 9,5 մլն դոլար կհատկացնի՝ որպես Ուկրաինային օգնության հերթական փաթեթ
Մեկ շաբաթում գրանցվել է 674 դեպք, որից 286-ը՝ արտակարգ. 2 փլուզում, 14 ինքնասպանության փորձ, 207 հրդեհ
ԶՊՄԿ-ն հովանավորում է «Դասավանդիր Հայաստան»-ի ծրագրերը Սյունիքում. մանրամասները` ABNews.am կայքում
2025 թվականի ապրիլի 1-ի դրությամբ Ռուսաստանում միջին կենսաթոշակը կազմել է 23,448 ռուբլի՝ մոտ 98,000 դրամ
Իրանում իսրայելական հարվածների սկզբից զոհվել է 13 երեխա. Իրանի ԱՆ
Ծիրանով բեռնված 366 բեռնատար արդեն իսկ հատել է ՌԴ մաքսային սահմանը. նախարար

ԱրարատԲանկ․ ապագա ուսանողից՝ առաջնորդ

Մյս 16, 2025 16:39
24

Մայիսի 16-ը Հայաստանում նշվում է որպես ուսանողների և երիտասարդների օր։ Շուտով հայաստանյան բուհերի շարքերը կհամալրեն ապագա ուսանողները, որոնց մասնագիտական կողմնորոշման հարցում աջակցել են ոչ միայն ընտանիքն ու դպրոցը, այլև ֆինանսական և հասարակական կազմակերպությունները։

ԱրարատԲանկի երկարաժամկետ աջակցությունը երիտասարդներին

ԱրարատԲանկը 2021 թվականից սերտորեն համագործակցում է «Ուսանողի տան» հետ՝ առաջնորդվելով մարզերի զարգացման և սոցիալական ծրագրերի ապակենտրոնացման սկզբունքներով։ Համագործակցությունը մեկնարկել է «Ուսանողի տան» գրադարանի վերանորոգմամբ և գրապահոցի համալրմամբ, շարունակվել մասնագիտական կողմնորոշման ճամբարի ֆինանսավորմամբ։ Արդեն երկրորդ տարին ԱրարատԲանկը ֆինանսավորում է «Հորիզոն» ճամբարը, իսկ բանկի մասնագետները տարիների ընթացքում պարբերաբար մասնագիտական գիտելիքներով են կիսվել «Ուսանողի տան» սաների հետ տարբեր հանդիպումների շրջանակում։

«ԱրարատԲանկի առաքելությունն է աջակցել այն նախաձեռնություններին, որոնք իրական փոփոխություններ են բերում հասարակության մեջ։ «Ուսանողի տան» հետ մեր համագործակցությունը տարիների ընթացքում ցույց է տվել, որ երիտասարդների ներուժի բացահայտումը և նրանց առաջնորդական հմտությունների զարգացումը կարող են բեկումնային լինել ինչպես նրանց անհատական կարիերայի, այնպես էլ մեր հասարակության համար ընդհանուր առմամբ»,- նշել է Աննա Ալլահվերդյանը՝ ԱրարատԲանկի Հաղորդակցության և սոցիալական պատասխանատվության ծրագրերի համակարգման բաժնի ղեկավարը։

Ինչպե՞ս ապագա ուսանողից կերտել ապագա առաջնորդի

Շուտով ԱրարատԲանկի աջակցությամբ «Հզոր միտք» հասարակական կազմակերպության «Հորիզոն» առաջնորդական հմտությունների զարգացման ճամբարն իր դռները կբացի ավելի քան 80 մարզաբնակ և Արցախից տեղահանված երիտասարդների համար։

Անմոռանալի երեկոներ, խարույկի շուրջ քննարկումներ, հետաքրքիր խաղեր, բայց ոչ միայն։ «Հորիզոնը» կրթական ճամբար է, եթե խաղ՝ ապա քննադատական մտածողությունը զարգացնելու համար, եթե խնդիր՝ ապա այն խորությամբ բացահայտելու համար։

«Հորիզոն» ճամբարը հնարավորություն է տալիս զարգացնել առաջնորդական, քննադատական մտածողության և կապերի ձևավորման հմտություններ՝ միևնույն ժամանակ ձևավորելով սոցիալական պատասխանատվություն սեփական համայնքի և հայրենիքի նկատմամբ։

«Գաղափարը ծնվել է մարզային այցերի և միջմարզային միջոցառումների ընթացքում: Երիտասարդների հետ աշխատելիս նկատել ենք, որ նրանք, չունենալով բավարար կապեր և գյուղական միջավայրից դուրս գալու հնարավորություն, հաճախ ընտրում են մասնագիտություններ՝ ծանոթ չլինելով բազմաթիվ այլ ոլորտների, հատկապես STEM ուղղության հնարավորություններին:

Այս խնդիրը լուծելու նպատակով, ԱրարատԲանկի աջակցությամբ, 2021 թվականից իրականացնում ենք տարբեր ծրագրեր՝ մասնագիտական կողմնորոշման և առաջնորդական ճամբարներ: Այս միջավայրում երեխաները հնարավորություն են ստանում ծանոթանալու միմյանց, ինչպես նաև տարբեր մասնագետների, գործարարների և գիտնականների հետ: Արդյունքում, նրանք հետագայում ավելի գիտակցված և վստահ են մասնագիտություն ընտրում: «Հորիզոն» ճամբարները յոթօրյա ինտենսիվ ծրագրեր են, որոնց ընթացքում զարգացնում ենք երեխաների առաջնորդական հմտությունները և նպաստում հայրենաճանաչությանը», — նշել է «Հզոր Միտք» ՀԿ նախագահ Մհեր Մկրտչյանը։

ԱրարատԲանկի ներդրումը երիտասարդների կրթական ու նորարարական ապագայի կառուցման գործում շարունակական է։ Այս անգամ ևս, յոթ օրվա ընթացքում երիտասարդները հնարավորություն կունենան մասնակցել սեմինարների, որոնց խոսնակները տարբեր ոլորտների լավագույն առաջնորդներն են։ Երիտասարդները կբացահայտեն ապագայի մասնագիտությունները՝ ստեղծելով նոր կապեր, մասնակցելով թիմային քննարկումների և գեներացնելով նոր գաղափարներ։

ԱրարատԲանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից

 

Բաժանորդագրվեք մեր Տելեգրամյան ալիքին՝ բիզնես ոլորտի ամենաթարմ և կարևոր նորություններին առաջինը ծանոթանալու համար: