
ԱրարատԲանկը դարձել է STEM Expo 2025 գիտական միջոցառման գլխավոր հովանավորը: Միջոցառումը, որը միավորում է գիտությունը, տեխնոլոգիան, ճարտարագիտությունն ու մաթեմատիկան (ԳՏՃՄ), ներկայացնում է երիտասարդ սերնդի զարգացման առանցքային հենասյուները:
Էքսպոն իրականացվել է «ԱՐՓԱ» գիտահետազոտական ինստիտուտի նախաձեռնությամբ՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ համագործակցությամբ։ ԱրարատԲանկի գլխավոր հովանավորությունը վկայում է սոցիալապես պատասխանատու և գիտակենտրոն բիզնեսի կարևոր ներդրման մասին Հայաստանի կրթական ու նորարարական ապագայի կառուցման գործում։
«ԱրարատԲանկը, STEM Expo-ի գլխավոր հովանավոր լինելուց զատ, այս տարի համագործակցություն է մեկնարկել «ԱՐՓԱ» ինստիտուտի հետ և Լոռու մարզի 5 հանրակրթական դպրոցների համար ֆինանսավորել կրթական փաթեթների պատրաստումն ու ներդրումը։ Այս ծրագրի իրագործումը հատկապես կարևորում ենք մարզերում կրթության որակի շարունակական զարգացման համատեքստում»,- նշել է ԱրարատԲանկի Հաղորդակցության և սոցիալական ծրագրերի համակարգման բաժնի ղեկավար Աննա Ալլահվերդյանը՝ հավելելով, որ նախագծերը տարբեր են՝ ավտոմատացված էկոհամակարգի ստեղծումից մինչև մոդելավորման և տարածաչափական հմտությունների զարգացում։
STEM Expo 2025-ը միավորել է երկու խոշոր նախաձեռնություն՝ Stemar կրթական ծրագիրը, որը խթանում է նախագծահեն ուսուցումը Հայաստանի դպրոցներում՝ տրամադրելով ուսուցիչների վերապատրաստում, գիտական սարքավորումներ և շարունակական աջակցություն, և Ադրին Ղարախանու անվան հայտնագործությունների մրցույթը, որն ընդգծում է երիտասարդ գիտնականների ներուժը և խրախուսում նորարար գաղափարների իրագործումը։ «Այս միջոցառումը կազմում է «ԱՐՓԱ» ինստիտուտի մշակույթի ու ժառանգության մասը՝ նպաստելով տարբեր օղակների համագործակցության հարթակի ստեղծմանը», — նշում է «ԱՐՓԱ» ինստիտուտի փոխնախագահ Ռուբեն Լուսինյանցը։
Այս տարվա էքսպոյին մասնակցել են ավելի քան 200 աշակերտներ և ավելի քան 80 STEM ուսուցիչներ, որոնք ներկայացրել են իրենց նախագծերը ինտերակտիվ ձևաչափով։ «STEM Expo-ն այն միջավայրն է, որը ոգեշնչում է միջդպրոցական փոխկապվածությունը՝ կայուն հիմք ստեղծելով ծրագրի արդյունավետ իրականացման համար», — նշել է «ԱՐՓԱ» ինստիտուտի Stemar կրթական ծրագրի առաջնորդ Ելենա Ղուկասյանը։
Միջոցառման երկրորդ հատվածում տեղի է ունեցել հայտնագործությունների մրցույթի հաղթողների մրցանակաբաշխությունը, որտեղ երկու լավագույն թիմերից յուրաքանչյուրը պարգևատրվել են 5,000 ԱՄՆ դոլարի չափով։
«ԱՐՓԱ» ինստիտուտը վերջին երեք տասնամյակում եղել է Հայաստանում գիտության, կրթության, առողջապահության և տեխնոլոգիաների ոլորտներում մի շարք առաջատար նախաձեռնությունների շարժիչ ուժը՝ նպաստելով երիտասարդների գիտական կրթությանը, նորարարությանը և մասնագիտական աճին։
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից