2025թ․-ի հունվար-մարտին Հայաստանում ծխախոտի արտադրությունն աճել է 59․9%-ով
Արձակուրդը մոտ է․ պլանավորեք այնպես, ինչպես պրոֆեսիոնալները. մանրամասները՝ ABNews.am կայքում
Որ ապրանքներն են թանկացել Հայաստանում ամենից շատ 2025-ի սկզբին. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ռոնալդուի նոր պատմական ռեկորդը ազգային հավաքականում. մանրամասները՝ ABNews.am կայքում
2025թ. հունվար-ապրիլին Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն աճել է 4,9%-ով
Ինչու 2024-ին նախագահի աշխատակազմը չծախսեց պլանավորված ամբողջ բյուջեն. մանրամասները՝ ABNews.am կայքում
Նախորդ տարի Հայաստանի քաղաքացիություն է շնորհվել 20 հազար 770 անձի
Իլոն Մասկի կարողությունը մեկ օրում նվազել է 34 միլիարդ դոլարով
ԵՄ-ն միլիարդներ է ուղարկում Հայաստան. որն է նպատակը. մանրամասները՝ ABNews.am կայքում
2025թ. հունվար-ապրիլին Հայաստանում կոնյակի արտադրությունը կրճատվել է 32.3%-ով
2024 թվականին Հայաստանը Եվրամիությունից ստացել է 42 մլրդ դրամի վարկային միջոցներ. Վահե Հովհաննիսյան
Սևանա լճից 2025-ի ոռոգման ջրառը սահմանվել է 131.8 մլն խորանարդ մետր
«Մայր Հայաստան» ռազմական թանգարանը կդառնա պատմության թանգարանի մասնաճյուղ
Արդյոք գույքահարկը կավելանա․ ինչ է փոխվել գնահատման համակարգում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Մի դրամի ուժն ամփոփում է 4090 հիմնադրամի հետ հերթական ծրագիրը. Idram&IDBank. մանրամասները՝ ABNews.am կայքում
Չինաստանի Յուննան նահանգում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ
Գնաճը Հայաստանում շարունակվում է. որ ապրանքներն են թանկացել ամենաշատը. մանրամասները՝ ABNews.am կայքում
Հայաստանը համաշխարհային ռազմական հզորության ինդեքսում զբաղեցնում է 91-րդ տեղը
Սկսվում է առաջին դասարանցիների հայտագրումը․ ինչ է փոխվել այս տարի. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ինչ է փոխվել Հայաստանի աշխատաշուկայում 2018-ից մինչև 2025թթ. մանրամասները՝ ABNews.am կայքում

Ֆինանսապես գրագետ՝ Իդրամ Ջունիորի հետ

Մրտ 24, 2025 18:52
15

Շարունակվում է Իդրամի ֆինանսական գրագիտության արշավը Հայաստանի կրթական հաստատություններում։ Օրերս հերթական սեմինարն է կայացել Օհանյան կրթահամալիրում, որի ընթացքում դպրոցականներին ներկայացվեց կարևոր ու անհրաժեշտ տեղեկատվություն ֆինանսների գրագետ տնօրինման, խնայելու կարևորության մասին։

Առանձին ու մանրամասն երեխաներին ներկայացվեցին ֆինանսական զեղծարարությունների ամենատարածված տեսակներն ու տարբերիչ մեխանիզմները, դրանցից պաշտպանվելու կանոնները։

Իդրամի և IDBank-ի հաղորդակցության և սոցիալական պատասխանատվության ծրագրերի վարչության ղեկավար Տաթևիկ Վարդևանյանի կարծիքով՝ ֆինանսական գրագիտության թեման ոչ միայն կարևոր ու օրակարգային է, այլ նաև շատ հետաքրքիր է երեխաների համար․ «Ինչպես արդեն տեղյակ եք, Հայաստանի Հանրապետությունում դպրոցականների ֆինանսական գրագիտության ուղղությամբ իրականացվում են մի շարք պետական ծրագրեր և նախաձեռնություններ։ Հատկապես կարևոր ու արդյունավետ են ՀՀ ԿԳՄՍ և ՀՀ ԿԲ-ի ջանքերը՝ Հայաստանի դպրոցականների շրջանում ֆինանսական գրագիտության զարգացման ուղղությամբ։ 

Իդրամ ընկերությունը, որպես շահագրգիռ կողմ,  առաջնորդվելով ՀՀ կառավարության Ֆինանսական կրթության ազգային ռազմավարության դրույթներով, իր կողմից ևս համեստ ներդրում է կատարում բնակչության, այդ թվում՝ դպրոցականների ֆինանսական գրագիտության մակարդակի բարձրացման գործում։

Պետք է նշեմ, որ մեր Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ռազմավարության ուղղություններից մեկը հենց ֆինանսական գրագիտությունն է, և մենք այն համարում ենք կայուն ու պաշտպանված հասարակություն ունենալու գրավականներից մեկը։  Այսօրվա միջոցառումը հերթականն է, և այս շարքը շարունակական է լինելու։ Վստահ ենք, որ երեխաներին փոխանցված գիտելիքները կունենան կարևոր նշանակություն իրենց հետագա կյանքում»,- նշեց Տաթևիկ Վարդևանյանը։ 

Հանդիպման գլխավոր հյուրերից էր Իդրամ Ջունիորը, ում հետ երեխաները միշտ սիրով են շփվում։ Հայաստանում առաջին ու միակ մանկական ֆինանսական հավելվածը, որը ստեղծվել է երեխաների շրջանում ֆինանսական գրագիտությանը նպաստելու նպատակով, արդեն հասցրել է դառնալ երեխաների սիրելի ու վստահելի ընկերը ֆինանսների աշխարհում։ 

Դուք ևս կարող եք միանալ Ջունիորի հետաքրքիր ու զվարճալի ճամփորդությանը՝ պարզապես ներբեռնելով հավելվածը Ձեր երեխաների սմարթֆոններում։ Idram Junior հավելվածի միջոցով երեխաները հնարավորություն կստանան անկանխիկ գումար ունենալ, անհպում վճարումներ կատարել, խնայել և ֆինանսական գրագիտություն սովորել, իսկ ծնողները՝ վերահսկել երեխաների ֆինանսական գործողությունները ժամանակակից և անվտանգ գործիքի միջոցով։

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

 

Բաժանորդագրվեք մեր Տելեգրամյան ալիքին՝ բիզնես ոլորտի ամենաթարմ և կարևոր նորություններին առաջինը ծանոթանալու համար: