Ֆինանսապես գրագետ՝ Իդրամ Ջունիորի հետ. դիտեք ABNews.am կայքում
Վրաստանի շինարարության ոլորտը 2024-ին ստացել է 13.4 մլն դոլար օտարերկրյա ուղղակի ներդրում
Բիզնեսի հաջողությունը պայմանավորված չէ շուկայով, այլ հիմնադիրի հոգեբանությամբ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Հնարավոր է արդյոք էլեկտրաէներգիա ստանալ Երկրի պտույտից. մանրամասները՝ ABNews.am կայքում
Apple-ը հաջորդ տարի կթողարկի առաջին ծալվող iPhone-ը. Bloomberg. մանրամասները՝ ABNews.am կայքում
2024 թվականին Վրաստանի ՀՆԱ-ն աճել է 13.6%-ով
Որքան հարկ են վճարել Հայաստանի խոշոր հեռահաղորդակցական ընկերությունները 2024-ին. մանրամասները՝ ABNews.am կայքում
Այս շաբաթվա ներդրողի օրացույցը. մանրամասները՝ ABNews.am կայքում
Արդյոք հայաստանյան բիզնես մոդելները հետևում են իրական պահանջարկին, թե՝ սոցցանցային իլյուզիային. մանրամասները՝ ABNews.am կայքում
Երևանը միանում է «Երկրի ժամ» համաշխարհային բնապահպանական շարժմանը. մանրամասները՝ ABNews.am կայքում
IDBank-ի նոր մասնաճյուղը Արտաշատ քաղաքում է. դիտեք ABNews.am կայքում
Ռուսաստանի Կենտրոնական բանկը երրորդ անգամ անընդմեջ հիմնական տոկոսադրույքը պահպանել է 21% մակարդակում
2025 թ. փետրվարին 36 հարկ վճարողի մոտ արձանագրվել է «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտում. ՊԵԿ
Ինչպես մոտենալ բիզնեսի էթիկային, երբ գլոբալ կոնսենսուսը խզվում է. մանրամասները՝ ABNews..am կայքում
Գերմանիան 13 տարի անց Սիրիայում դեսպանություն է բացել
Անգլիայի բանկը հիմնական տոկոսադրույքը պահպանել է 4.5% մակարդակում
Xiaomi-ն գրանցել է ռեկորդային տարեկան եկամուտ՝ 50 միլիարդ դոլար
Zeekr-ը նվազեցրել է իր զուտ վնասը և ավելացրել եկամուտը 39%-ով
Շվեդիայի կենտրոնական բանկը հիմնական տոկոսադրույքը պահել է 2.25% մակարդակում
Telegram-ի օգտատերերի թիվը գերազանցել է 1 միլիարդը. մանրամասները՝ ABNews.am կայքում

Անկանխիկ վճարումների պահանջների նկատմամբ վերահսկողությունը ուժեղանում է. ՊԵԿ

Մրտ 21, 2025 13:16
24

2025 թ. փետրվարին 36 հարկ վճարողի մոտ արձանագրվել է «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտում

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ շարունակվում են հսկողական աշխատանքները «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտման դեպքերի բացահայտման ուղղությամբ։ Հսկիչ դրամարկղային մեքենաներ կիրառելու պարտավորություն ունեցող հարկ վճարողները, «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի համաձայն, պարտադիր պետք է ապահովեն վճարային քարտերի միջոցով անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն և հետևողական լինեն օրենքի պահանջների կատարման նկատմամբ։

Իրավախախտումների կանխարգելումը և օրենքի պահանջների նկատմամբ հսկողությունը կարևոր են յուրաքանչյուր քաղաքացու, ինչպես նաև օրենքի դաշտում գործող բիզնեսի համար։ ՊԵԿ-ը հորդորում է հարկ վճարողներին հետևել օրենքի պահանջներին և դրսևորել հարկային կարգապահություն՝ նպաստելով կայուն ու վստահելի բիզնես միջավայրի ապահովմանը։

Միաժամանակ, Կոմիտեն ներկայացնում է 2025 թվականի փետրվար ամսվա ընթացքում «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտումներ թույլ տված հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվությունը:

2025 թվականի փետրվար ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով 36 հարկ վճարողի մոտ արձանագրվել է «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտում:

Հսկողական միջոցառումների արդյունքում, հարկ վճարողներին ընդհանուր առմամբ առաջադրվել է 13.9 մլն դրամի չափով տուգանք:

Միաժամանակ, կոմիտեն տեղեկացնում է, որ «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտում թույլ տված հարկ վճարողների ցանկում հաշվի չեն առնվել ստուգման ակտերի վարչական կամ դատական կարգով հնարավոր վիճարկման արդյունքները:

«Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտում թույլ տված հարկ վճարողների ցանկը՝ գործունեության համապատասխան օբյեկտների լուսանկարներով, կցվում է:

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

 

Բաժանորդագրվեք մեր Տելեգրամյան ալիքին՝ բիզնես ոլորտի ամենաթարմ և կարևոր նորություններին առաջինը ծանոթանալու համար: