
1․ Հայաստանի ֆոնդային բորսան Global Banking & Finance Awards-ի կողմից արժանացել է երկու հեղինակավոր մրցանակների՝ «Լավագույն ֆոնդային բորսա Հարավային Կովկասում 2025» և «Ամենաարագ աճող ֆոնդային բորսա Հարավային Կովկասում 2025»։
2․ Տեղի են ունեցել պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդներ
Փետրվարի 11-ին տեղի է ունեցել 30 մլրդ դրամ ծավալով պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ։
3․ 2025թ.-ի փետրվար ամսվա բորսայական տվյալներն ամփոփ
Փետրվար ամսվա ընթացքում շարունակվել է մի շարք հարթակներում ակտիվությունը։ Մասնավորապես կորպորատիվ պարտատոմսերի շուկայում և՛ առևտրի, և՛ շուկայի ծավալը պահել են աճի դինամիկան։
Նոր ներդրումային հնարավորություններ
«ՀԷՑ» ՓԲԸ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
Ցուցակվել են դոլարային և դրամային պարտատոմսեր։ Դոլարային պարտատոմսերի անվանական արժեքը 100 ԱՄՆ դոլար է՝ 7․45% արժեկտրոնային տոկոսադրույքով, իսկ դրամային պարտատոմսերի անվանական արժեքը 100,000 ՀՀ դրամ՝ 10․75% արժեկտրոնային տոկոսադրույքով։
Ցուցակվել են «ՅՈՒՆԻԲԱՆԿ» ԲԲԸ պարտատոմսերը
Ցուցակվել են 10 մլն ԱՄՆ դոլար ծավալով պարտատոմսեր։ Պարտատոմսի անվանական արժեքը 100 ԱՄՆ դոլար է, իսկ արժեկտրոնի տոկոսադրույքը 6․25%։
Ցուցակվել են «ԱՅԴԻ ԲԱՆԿ» ՓԲԸ պարտատոմսերը
Ցուցակվել են դոլարային պարտատոմսեր։ Պարտատոմսի անվանական արժեքը 100 ԱՄՆ դոլար է, իսկ արժեկտրոնի տոկոսադրույքը 4․75%։
«ՖԻՆՔԱ» ՈւՎԿ ՓԲԸ-ի պարտատոմսերը տեղաբաշխվել են Հայաստանի ֆոնդային բորսայի տեղաբաշխման հարթակում
Բորսայում տեղաբաշխվել են 1,054,400,000 ՀՀ դրամ ծավալով պարտատոմսեր։ Պարտատոմսերի անվանական արժեքը 50,000 ՀՀ դրամ է, իսկ արժեկտրոնային տոկոսադրույքը՝ 11․5%։