Փետրվարին Հայաստան է այցելել ավելի քան 117 հազար զբոսաշրջիկ
«Ucom Ֆելոուշիփ» ինկուբացիոն ծրագիրն ավարտվեց և հաղթողը ստացավ դրամական մրցանակ. դիտեք ABNews.am կայքում
Ինչպես է փոխվել ապահովագրական շուկան Հայաստանում 2024 թվականին. մանրամասները՝ ABNews.am կայքում
«Ոսկե գնդակ-2025». ովքեր են գլխավոր հավակնորդները Goal-ի նոր վարկանիշում. մանրամասները՝ ABNews.am կայքում
ԵԱՏՄ անդամ երկրների միջև փոխադարձ առևտրի ծավալն աճել է 6,3%-ով
Հայաստան այցելած զբոսաշրջիկների հիմնական հոսքերը և նպատակները. տվյալներ 2024-ի մասին. մանրամասները՝ ABNews.am կայքում
Թրամփի վերադարձը հարվածել է աշխարհի միլիարդատերերին․ ով որքան է կորցրել. մանրամասները՝ ABNews.am կայքում
Դեմ Առ Դեմ՝ Մի դրամի ուժի հետ․ Սերունդների երկխոսություն մարզային ֆորումին մնացել են հաշված օրեր. մանրամասները՝ ABNews.am կայքում
Որոնք են Հայաստանում զբաղվածության առաջատար ոլորտները 2025-ի հունվարին. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ճապոնիայի ՀՆԱ-ի 4-րդ եռամսյակի աճի գնահատականը նվազել է մինչև 0.6%
Google-ն ադրբեջանական քարոզչություն տարածող 16 հազարից ավելի YouTube-յան ալիք է արգելափակել
Հայաստանի պետական պարտքի նոր պատկերը. ինչ է փոխվել վերջին մեկ տարում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Բեռնափոխադրումների ծավալների դինամիկան Հայաստանում 2025-ի հունվարին. մանրամասները՝ ABNews.am կայքում
ՀՀ պետական բյուջեի եկամուտները 2025-ի հունվարին. ինչ փոփոխություններ են եղել հարկային մուտքերում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Կանանց զբաղվածության մակարդակը Հայաստանում. ինչպես է այն փոխվում ժամանակի ընթացքում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Այս շաբաթվա ներդրողի օրացույցը. մանրամասները՝ ABNews.am կայքում
2025-ի փետրվարին ԱՄՆ-ում գործազրկությունը հասել է 4.1%-ի
Հայաստանում էլեկտրոնային առևտուրը նոր փուլ է մտնում. ինչ են ցույց տալիս վերջին թվերը. մանրամասները՝ ABNews.am կայքում
Պատիժը խստանում է․ ինչ են ցույց տալիս բնապահպանական վերահսկողության թվերը 2024-ին. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ինչպես է բաշխվել պետական բյուջեի ֆինանսավորումը 2025-ի հունվարին՝ ըստ ոլորտների. մանրամասները՝ ABNews.am կայքում

Ինչպես կոտրել տեղում «դոփելու» շղթան, և կառուցել ձեր հաջողությունը

Մրտ 7, 2025 22:48
23

Շատերը ծնվում են առանց ֆինանսական կամ սոցիալական առավելությունների, սակայն իրական հաջողությունը կախված չէ միայն մեկնարկային պայմաններից։ Ձեր ապագան կախված է այն որոշումներից, որոնք կայացնում եք հենց հիմա։ Եթե ուզում եք վերցնել ձեր ճակատագիրը ձեր ձեռքում, ապա անհրաժեշտ է ձևավորել ճիշտ մտածելակերպ և հետևել արդյունավետ քայլերի։

1․ Դադարեք բողոքել և ընդունեք իրականությունը

Ֆինանսական դժվարությունները շատերի իրականությունն են, սակայն բողոքելը ոչինչ չի փոխի։ Պատմությունը լի է օրինակներով, երբ մարդիկ զրոյից են սկսել ու հասել մեծ բարձունքների։ Կարևորն այն է, որ ընդունեք ձեր իրավիճակը և սկսեք գործել՝ առանց ավելորդ խղճահարության։

2․ Դարձեք անկախ

Հաջողության գլխավոր գրավականներից մեկը անկախությունն է՝ թե՛ ֆինանսական, թե՛ հոգեբանական։ Հույս դնել մեկ ուրիշի վրա՝ ռիսկային որոշում է։ Կայուն ապագա ունենալու համար կարևոր է ինքնուրույն լինել, աշխատել և զարգացնել այն հմտությունները, որոնք կօգնեն ձեզ հասնել ձեր նպատակներին։

3․ Սովորեք ասել «ոչ»

Ժամանակը ամենաթանկ ռեսուրսն է։ Եթե այն վատնում եք անօգուտ ծանոթությունների, դատարկ խոսակցությունների կամ պարտադրանքների վրա, ապա խոչընդոտում եք ձեր սեփական առաջընթացին։ Սովորեք սահմաններ դնել, պաշտպանել ձեր ժամանակն ու էներգիան։

4․ Վերածեք ինքնակրթությունը առաջնահերթության

Հեշտ ուղիներ փնտրելու փոխարեն՝ կենտրոնացեք գիտելիքների ու հմտությունների ձեռքբերման վրա։ Ներդրումները ձեր մեջ՝ կրթություն, մասնագիտական զարգացում, հմտությունների կատարելագործում, անպայման արդյունք կտան։ Որքան շուտ դառնաք ձեր ոլորտի մասնագետ, այնքան արագ կկարողանաք վաստակել։

5․ Վերահսկեք ձեր մտածելակերպը

Ֆինանսական և անձնական աճի ամենամեծ խոչընդոտներից մեկը աղքատության հոգեբանությունն է։ Եթե ձեր որոշումները հիմնված են միայն հույզերի, վախերի կամ շրջապատի կարծիքի վրա, ապա դժվար կլինի առաջ շարժվել։ Սովորեք հաշվարկել, լինել սառնասիրտ և ռացիոնալ։

6․ Առաջին հերթին՝ կայուն եկամուտ

Հաջողության հասնելու համար նախ պետք է ապահովել կայուն եկամուտի աղբյուր։ Այնուհետև անհրաժեշտ է խնայել, որպեսզի կարողանաք ներդրումներ անել ձեր ապագայի համար։ Միայն այս փուլերը հաղթահարելուց հետո կարելի է կենտրոնանալ ձեր երազանքների իրագործման վրա։

7․ Ձեր միջավայրը կարևոր է

Շրջապատի ազդեցությունը երբեք չպետք է թերագնահատել։ Եթե ձեր շրջապատում մարդիկ միայն բողոքում են կյանքից, նրանք կամա թե ակամա ձեզ հետ կքաշեն։ Փորձեք շրջապատվել նրանցով, ովքեր մտածում են զարգացման, հնարավորությունների և նոր եկամուտների մասին։

8․ Ստեղծեք ձեզ համար սրժեքավոր նպատակ

Եթե ուզում եք հաջողության հասնել, կարևոր է ձգտել լավագույնին։ Միջակությունը երբեք չի բերում ֆինանսական ապահովություն, հաջողություն կամ կայունություն։ Ձեր ոլորտում պետք է դառնաք լավագույններից մեկը, որպեսզի լինեք պահանջված և արժանանաք վարձատրության, որը կպատկերացնեք։

9․ Մշակեք ուժեղ մտածելակերպ

Աշխարհը չի խնայում թույլերին։ Եթե դուք չթելադրեք պայմանները, ապա ձեզ համար դրանք կթելադրեն ուրիշները։ Հստակ որոշեք, թե ինչ ուղի եք ընտրում՝ լինել առաջնորդ, թե ենթարկվող։ Հաջողության ճանապարհին կարևոր է լինել հաստատակամ, վճռական և անսասան։

***

Կյանքը չի սպասում, և յուրաքանչյուր անցած օր ձեր ապագայի հնարավորություններից մեկն է, որը կարող է բաց թողնվել։ Եթե չսկսեք փոփոխությունները հենց այսօր, ապա 10 տարի անց կարող եք ափսոսալ՝ տեսնելով, թե ինչպես են ուրիշները առաջ գնացել, մինչ դուք նույն կետում եք մնացել։

Սկսեք գործել հիմա՝ առանց արդարացումների ու վախերի։ Ձեր հաջողությունը միայն ձեր ձեռքերում է։

Բաժանորդագրվեք մեր Տելեգրամյան ալիքին՝ բիզնես ոլորտի ամենաթարմ և կարևոր նորություններին առաջինը ծանոթանալու համար: