BMW-ի զուտ շահույթը 2024-ին նվազել է գրեթե 37%-ով
Երևանի քաղաքապետարանը 2024-ին իրականացրել է 30 կմ ոռոգման ցանցի ներդրում
Ոսկու գները մոտենում են նոր ռեկորդների․ ինչ են կանխատեսում վերլուծաբանները. մանրամասները՝ ABNews.am կայքում
Փետրվարին Վրաստանից արտաքսվել է 85 օտարերկրացի, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիներ
Հայաստանի ներդրումային և վարկային ոլորտի ֆինանսական դինամիկան՝ ըստ ԿԲ տվյալների. մանրամասները՝ ABNews.am կայքում
4.664.972 դրամ՝ ՔայլՏեք-ին․ «Մի դրամի ուժի» մարտ ամսվա շահառուն Հերոսների վերականգնողական քաղաքն է. մանրամասները՝ ABNews.am կայքում
ԱՄՆ բյուջեի դեֆիցիտը փետրվարին աճել է 3.6%-ով, ֆինանսական տարվա 5 ամսում՝ 38%-ով
Գերմանիան 2024-ին կրճատել է էլեկտրաէներգիայի արտադրությունը 3,6%-ով
TikTok-ը ներկայացրել է նոր գործառույթներ երեխաների անվտանգության ապահովման համար. մանրամասները՝ ABNews.am կայքում
Հայաստանի անշարժ գույքի շուկան 2025-ի սկզբին. որտեղ է իրականացվել ամենաշատ գործարքները. մանրամասները՝ ABNews.am կայքում
2024-ին ավելի քան 157 հազար օտարերկրացի հարկադրաբար լքել է Ռուսաստանը. ՌԴ ՆԳՆ
Փետրվարին Հայաստան է այցելել ավելի քան 117 հազար զբոսաշրջիկ
«Ucom Ֆելոուշիփ» ինկուբացիոն ծրագիրն ավարտվեց և հաղթողը ստացավ դրամական մրցանակ. դիտեք ABNews.am կայքում
Ինչպես է փոխվել ապահովագրական շուկան Հայաստանում 2024 թվականին. մանրամասները՝ ABNews.am կայքում
«Ոսկե գնդակ-2025». ովքեր են գլխավոր հավակնորդները Goal-ի նոր վարկանիշում. մանրամասները՝ ABNews.am կայքում
ԵԱՏՄ անդամ երկրների միջև փոխադարձ առևտրի ծավալն աճել է 6,3%-ով
Հայաստան այցելած զբոսաշրջիկների հիմնական հոսքերը և նպատակները. տվյալներ 2024-ի մասին. մանրամասները՝ ABNews.am կայքում
Թրամփի վերադարձը հարվածել է աշխարհի միլիարդատերերին․ ով որքան է կորցրել. մանրամասները՝ ABNews.am կայքում
Դեմ Առ Դեմ՝ Մի դրամի ուժի հետ․ Սերունդների երկխոսություն մարզային ֆորումին մնացել են հաշված օրեր. մանրամասները՝ ABNews.am կայքում
Որոնք են Հայաստանում զբաղվածության առաջատար ոլորտները 2025-ի հունվարին. մանրամասները՝ ABNews.am կայքում

Հաճախ տրվող հարցեր. ովքեր և որ դեպքում կարող են օգտվել սոցիալական ծախսի փոխհատուցումից

Մրտ 4, 2025 16:33
20

Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է՝ եթե 2025 թվականին պետք է ներկայացնեք եկամուտների տարեկան հայտարարագիր և վճարել եք եկամտային հարկ, ապա կարող եք օգտվել մինչև 100 000 դրամ սոցիալական ծախսի փոխհատուցման հնարավորությունից։

Կառավարության N 157-Ն որոշման համաձայն՝ կրթության և առողջապահության գծով սահմանվել են փոխհատուցման նոր ուղղություններ։ Ներկայացվում են հաճախ տրվող հարցեր, թե որ դեպքում և ինչպես կարող եք օգտվել սոցիալական ծախսի փոխհատուցումից։

1. Ովքե՞ր կարող են օգտվել սոցիալական ծախսերի փոխհատուցումից

Եթե ՀՀ ռեզիդենտ ՀՀ քաղաքացի եք, եկամտային հարկ վճարող և 2025 թվականին՝ 2024 թվականի համար ներկայացրել եք կամ պետք է ներկայացնեք եկամուտների տարեկան հայտարարագիր, ապա Ձեր եկամտային հարկի գումարից կարող եք օգտվել սոցիալական ծախսի փոխհատուցումից։ Հնարավորությունը գործում է ինչպես Ձեր, այնպես էլ՝ Ձեր ընտանիքի անդամների (ամուսին, ծնողներ և զավակներ) համար կատարած սոցիալական ծախսերի դեպքում։

2. Ո՞ր դեպքում է տրամադրվում սոցիալական ծախսի փոխհատուցում

Եթե 2025 թվականին՝ 2024 թվականի համար ունեք հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն, ապա սոցիալական ծախսի փոխհատուցումից կարող եք օգտվել, եթե հաշվետու տարվա ընթացքում կրթության և/կամ առողջապահության գծով կատարել եք սոցիալական ծախսեր։

Կրթական ծախսերը փոխհատուցվում են, եթե կատարել եք վճարում․

  • ուսման համար Հայաստանում գործող նախադպրոցական, տարրական, հիմնական, միջնակարգ, նախնական մասնագիտական (արհեստագործական) հաստատություններում, ինչպես նաև միջին, բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրերի համար (15.02.2025 թվականից հետո վճարումները պետք է կատարվեն անկանխիկ եղանակով),
  • ուսման համար Հայաստանում գործող երաժշտական, արվեստի, գեղարվեստի, պարար­վեստի դպրոցների, արտադպրոցական կազ­մակերպությունների, կենտ­րոն­­ների, մանկապա­տա­նե­կան մարզա­դպրոց­ների և ԿԳՄՍ նախարարության կողմից երաշ­խա­վորված այլ արտադպրոցական ծրագրերի համար (վճարումները պետք է կատարված լինեն կամ կատարվեն անկանխիկ եղանակով), ԿԳՄՍ նախարարության կողմից երաշ­խա­վորված ոչ ֆորմալ կրթական ծրագրերով տրա­մա­դր­վող կրթական ծառայությունների համար (վճարումները պետք է կատարված լինեն կամ կատարվեն անկանխիկ եղանակով),
  • 5-ից 12-րդ դասարանների դասա­գրքերի վարձակալության համար․ փոխհատուցման առավելագույն չափը յուրաքանչյուր աշակերտի համար տարեկան 3000 դրամ է։ Այս դեպքում վճարումները կարող են կատարվելկանխիկ եղանակով, քանի որ դասագրքերի վարձակալության դեպքում վճարում կատարված լինելու հանգամանքը հաշվի չի առնվում։

Առողջապահական ծախսերը փոխհատուցվում են,  եթե կատարել եք վճարում․

  • Հայաստանում գործող ապահովագրական որևէ ընկերությունիցառողջության ապահովագրական փաթեթ ձեռք բերելու համար (15.02.2025 թվականից հետո վճարումները պետք է կատարվեն անկանխիկ եղանակով),
  • Հայաստանում գործող լիցենզավորված ատամ­նա­բու­ժա­­կան ծառայություն մատուցողից ատամնաբուժական ծառայության ձեռքբերման համար (վճարումները պետք է կատարված լինեն կամ կատարվեն անկանխիկ եղանակով)։

3. Ինչպե՞ս կարող եք պարզել կրթական ծրագրերի երաշխավորված լինելը

Պարզելու համար՝ արդյոք արտադպրոցական կամ ոչ ֆորմալ կրթական ծրագիրը, որից Դուք օգտվել եք, երաշխավորված է, թե՝ ոչ, այցելեք ԿԳՄՍՆ www.escs.am պաշտոնական կայքէջի «Սոցիալական կրեդիտ» բաժին և ծանոթացեք երաշխավորված ծրագրերի ցանկին (ցանկը պարբերաբար թարմացվում է)։

Կարևոր է իմանալ․ 2024 թվականի ընթացքում արտադպրոցական և ոչ ֆորմալ կրթական ծրագրերի դիմաց կատարված վճարումները կփոխհատուցվեն, եթե այդ կրթական ծրագրերը երաշխավորվեն մինչև Ձեր կողմից հայտարարագրի (այդ թվում՝ ճշտված) ներկայացումը։ Իսկ հետագա հաշվետու տարիների ընթացքում կատարված վճարումները կփոխհատուցվեն, եթե կրթական ծրագրերը երաշխավորված լինեն հաշվարկային փաստաթղթի դուրսգրման ամսաթվի դրությամբ:

 4. Որքա՞ն է փոխհատուցման գումարի չափը

Կրթության գծով սոցիալական ծախսի փոխհատուցման տարեկան առավելագույն չափը 100 000 դրամ է, իսկ առողջապահության գծով՝ 50 000 դրամ։ Բոլոր ուղղություններով կատարված սոցիալական ծախսերի համար փոխհատուցվում է առավելագույնը 100 000 դրամ։

Կարևոր է իմանալ Ձեր և Ձեր ընտանիքի անդամների համար կատարված բոլոր ուղղություններով սոցիալական ծախսերի փոխհատուցման առավելագույնը չափը չի կարող լինել տարեկան 100 000 դրամից ավելի։ Այսինքն, եթե Դուք ուսման վճարի համար ստանաք 100 000 դրամ փոխհատուցում, ապա չեք կարող այլևս օգտվել առողջության ապահովագրական փաթեթի 50 000 դրամ փոխհատուցումից։ Մեկ այլ օրինակ՝ եթե Ձեր կամ Ձեր ընտանիքի անդամի կրթության համար տարեկան ծախսել եք 70 000 դրամ, իսկ առողջապահության համար՝ 60 000 դրամ, ծախսերի հանրագումարը՝ 130 000 դրամ, այս դեպքում փոխհատուցում կստանաք 100 000 դրամի չափով, քանի որ փոխհատուցման առավելագույն տարեկան չափը 100 000 դրամ է:

 5. Արդյո՞ք փոխհատուցումից օգտվելու համար պարտադիր է վճարել անկանխիկ

Փոխհատուցումից օգտվելու համար կրթության կամ առողջապահության մասով սոցիալական ծախսերի վճարումները պետք է կատարել բացառապես անկանխիկ եղանակով: Բացառություն են դասա­գրքերի վարձակալության համար կատարված վճարումները, որոնց դեպքում վճարում կատարված լինելու հանգամանքը հաշվի չի առնվում։

Կարևոր է իմանալ նախադպրոցական, տարրական, հիմնական, միջնակարգ, նախնական մասնագիտական (արհեստագործական) հաստատությունների, ինչպես նաև միջին, բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրերի և առողջության ապահովագրական փաթեթի ձեռք բերելու համար մինչև 2025 թվականի փետրվարի 15-ը կատարված վճարումները կփոխհատուցվեն նաև այն դեպքում, եթե դրանք կատարվել են կանխիկ եղանակով։ Մյուս բոլոր դեպքերում սոցիալական ծախսերի համար վճարումները կփոխհատուցվեն միայն անկանխիկ լինելու դեպքում։

6. Ինչպե՞ս կարող եք օգտվել սոցիալական ծախսերի փոխհատուցումից

Փոխհատուցումից օգտվելու անհրաժեշտ է իրականացնել հետևյալ քայլերը․

Քայլ առաջին՝ պահանջել հաշվարկային փաստաթուղթ

Ապահովագրական ընկերությունից, ատամնաբուժարանից, կրթական հաստատություններից և կրթական ծառայություններ մատուցողներից պարտադիր պահանջել հաշվարկային փաստաթուղթ (invoice)՝  ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ և հանրային ծառայությունների համարանիշ։

Իսկ այն դեպքում, երբ հայտարարատուն Դուք եք, բայց սոցիալական ծախսը կատարում եք Ձեր ընտանիքի անդամի համար, ապա պետք է ներկայացնեք նաև ընտանիքի անդամի անձը հաստատող փաստաթուղթը և հանրային ծառայությունների համարանիշը, ինչպես նաև ընտանիքի անդամ հանդիսանալու փաստը հիմնավորող փաստաթղթերը (ամուսնու դեպքում՝ ամուսնության վկայական, ծնողի դեպքում՝ ծնողի՝ անձը հաստատող փաստաթուղթ և հայտարարատուի ծննդյան վկայական, զավակի դեպքում՝ ծննդյան վկայական, որդեգրողի, որդեգրվածի դեպքում՝ որդեգրելու կամ որդեգրվելու համապատասխան հիմքը հաստատող փաստաթուղթ)։

Կարևոր է իմանալ հաշվարկային փաստաթուղթը դուրս գրելուց հետո այն որևէ տեղ ներկայացնելու անհրաժեշտություն չկա․ տվյալներն ավտոմատ կարտացոլվեն ՊԵԿ համակարգում։

Քայլ երկրորդ՝ ներկայացնել դիմում և ստանալ գումարը

Եկամուտների տարեկան հայտարարագիրը ներկայացնելուց հետո, հենց նույն՝  ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգի միջոցով, որով հանձնել եք տարեկան հայտարարագիրը, պետք է ներկայացնեք դիմում՝ հետևելով ուղեցույցում ներկայացվող քայլերին, այնուհետև  ստանալ սոցիալական ծախսի համար վճարված գումարները։

7. Դիմումը ներկայացնելուց հետո ի՞նչ ժամկետում կվերադարձվի սոցիալական ծախսի գումարը

Սոցիալական ծախսի գումարը Ձեր հաշվեհամարին կփոխանցվի դիմումը ներկայացնելուց հետո՝  մինչև երրորդ աշխատանքային օրը։

8. Ի՞նչ անել, եթե հայտարարատու եք, բայց 2024 թվականի ընթացքում կատարված սոցիալական ծախսի դիմաց չունեք հաշվարկային փաստաթուղթ

Եթե 2024 թվականի ընթացքում կատարել եք սոցիալական ծախս, սակայն չունեք հաշվարկային փաստաթուղթ, ապա սոցիալական ծախսը հիմնավորելու և փոխհատուցումն ստանալու համար կարող եք ծառայություն մատուցողից պահանջել դուրս գրել հաշվարկային փաստաթուղթ։ Ծառայություն մատուցողը պարտավոր է դուրս գրել փաստաթուղթը, անգամ այն դեպքում, երբ Դուք սոցիալական ծախսը կատարել եք 2024 թվականի ընթացքում։

9. Եթե 2023 թվականի համար ներկայացրել եք հայտարարագիր և կատարել եք սոցիալական ծախս, բայց չեք օգտվել փոխհատուցումից,արդյո՞ք կարող եք 2025 թվականին դիմել և ստանալ սոցիալական ծախսի փոխհատուցում

Այո, եթե 2023 թվականի համար ունեցել եք հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն և 2024 թվականին ներկայացրել եք հայտարարագիրը, ապա 2023 թվականի համար ծառայություն մատուցողից կարող եք պահանջել դուրս գրել հաշվարկային փաստաթուղթ, այնուհետև ներկայացնել ճշտված հայտարարագիր և ստանալ փոխհատուցում։

10. Արդյո՞ք կարող եք 2024 թվականին կատարված՝ երաշխավորված արտադպրոցական կամ ոչ ֆորմալ կրթական ծրագրերի ծախսերի համար ստանալ փոխհատուցում, եթե արդեն ներկայացրել եք հայտարարագիրը

Այո, եթե երաշխավորված արտադպրոցական կամ ոչ ֆորմալ կրթական ծրագրեր իրականացնողն արդեն դուրս է գրել սոցիալական ծախսը հիմնավորող հաշվարկային փաստաթուղթ, ապա կարող եք ներկայացնել ճշտված հայտարարագիր (մինչ հայտարարագիրը ներկայացնելը, համոզվեք, որ հայտարարագրի «Սոցիալական ծախսեր» բաժնում արտացոլված են Ձեր կատարած ծախսերը), այնուհետև դիմել և ստանալ փոխհատուցում:

 11. Կարող եք արդյո՞ք ստանալ փոխհատուցում, եթե դասագրքերի վարձակալության վճարումները կատարել եք 2024 թվականին

Այո, դասագրքերի վարձակալության նպատակով 2024 թվականին կատարված սոցիալական ծախսերի մասով կարող եք ստանալ փոխհատուցում։ Ընդ որում, այս դեպքում վճարում կատար­ված լինելու հանգամանքը հաշվի չի առնվում, չկա նաև սոցիալական ծախսը հիմնավորող հաշվարկային փաստաթուղթ դուրս գրելու անհրաժեշտություն, քանի որ հիմք է ընդունվում ԿԳՄՍ նախարարության կողմից հար­­­կային մարմնին տրամադրված աշա­կերտ­ների և նրանց ծնողների վերա­բեր­յալ տեղե­­կատվու­թյունը (անուն, ազգանուն, ՀԾՀ): Տեղեկատվությունը 2024 թվա­կանի հաշվետու տարվա մասով հարկային մար­մին կներկայացվի մինչև 2025 թվականի ապրիլի 1-ը ներառյալ և 5 աշխատանքային օրվա ընթացքում կներառվի հարկային մարմնի տեղեկատվական համակարգում։ Տեղեկատվական համակարգում ներառվելուց հետո, պետք է ներկայացնեք հայտարարագիր և «Սոցիալական ծախսեր» բաժնում արտացոլված սոցիալական ծախսի մասով դիմեք փոխհատուցում ստանալու համար։

12. Նույն անձի ուսման վարձի համար փոխհատուցումից կարո՞ղ են օգտվել հայատարարագիր ներկայացնող ընտանիքի մի քանի անդամ

Սոցիալական ծախսերի փոխհատուցումից օգտվելը յուրաքանչյուր հայտարարատուի իրավունքն է․ նույն անձի համար կատարված սոցիալական ծախսերի փոխհատուցման հնարավորությունից կարող են օգտվել ընտանիքի հայտարարատու հանդիսացող մի քանի անդամ։ Եթե անձի ուսումնական տարվա համար վճարել է և՛ մայրը, և՛ հայրը, ապա նրանցից յուրաքանչյուրը կարող է օգտվել փոխհատուցումից՝ մինչև 100 000 դրամի չափով։ Այս դեպքում կարևոր է՝ որպես սոցիալական ծախս կատարող հաշվարկային փաստաթուղթը դուրս գրված լինի յուրաքանչյուրի հանրային ծառայությունների համարանիշով՝ առանձին-առանձին։

 13. Արդյո՞ք կարող եք օգտվել փոխհատուցումից, եթե վճարում եք կատարել ուսման համար երկու տարբեր հաստատությունում

Եթե Դուք հայտարարատու եք և հաշվետու տարվա ընթացքում կատարել եք ուսման վճար տարբեր կրթական հաստատություններում և ընտանիքի տարբեր անդամների համար, ապա երկու դեպքում էլ կարող եք օգտվել փոխհատուցումից։ Սակայն անհրաժեշտ է հաշվի առնել, որ փոխհատուցման առավելագույն գումարը չի կարող գերազանցել 100 000 դրամը։

 14. Կարող եք արդյո՞ք ստանալ փոխհատուցում, եթե ատամնաբուժական ծառայության համար վճարել եք 2024 թվականին

Այո, ՀՀ-ում ատամնաբուժական ծառայության ձեռքբերման մասով՝ 2024 թվականին կատարված սոցիալական ծախսի փոխհատուցում կարող եք ստանալ, եթե դրա դիմաց վճարումը կատարել եք անկանխիկ եղանակով, և ատամնաբուժական ծառայութուն մատուցողը Ձեր տվյալներով  դուրս է գրել հաշ­վար­կային փաս­տաթուղթ։

15. Եթե առողջության ապահովագրական փաթեթը վարձու աշխատողի համար ձեռք է բերել նրա գործատուն, հայտարարատուն կարո՞ղ է օգտվել փոխհատուցումից
Ոչ, սոցիական ծախսի փոխհատուցման հնարավորությունից կարող է օգտվել այդ ծախսը կատարած հայտարարատու հանդիսացող ֆիզիկական անձը։ Հետևաբար, եթե առողջության ապահովագրական փաթեթի ձեռքբերման ծախսը կատարել է այլ անձ (այդ թվում՝ գործատուն), ապա հայտարարատու հանդիսացող ֆիզիկական անձը չի կարող օգտվել դրա գծով սոցիալական ծախսի փոխհատուցման հնարավորությունից։

16. Արդյո՞ք անձը կարող է օգտվել առողջապահության գծով սոցիալական ծախսերի փոխհատուցումից, եթե սոցիալական փաթեթի շահառու է

Սոցիալական փաթեթի շահառուն կարող է օգտվել փոխհատուցումից, եթե 2024 և 2025 թվականների հաշվետու տարիների ընթացքում օգտվել է ատամ­նա­բու­ժա­­կան ծառայություններից:

Հիշեցում՝ սոցիալական փաթեթի շահառուն չի կարող օգտվել փոխհատուցումից՝ Հայաստանում գործող ապահովագրական որևէ ընկերությունից իր համար առողջության ապահովագրական փաթեթ ձեռք  բերելու դեպքում։

17. Արդյո՞ք կարող եք ստանալ փոխհատուցում, եթե վճարել եք որևէ բժշկական հետազոտության համար

Ոչ, առանձին բժշկական ծառայությունների (օրինակ՝ բժշկական հետազոտության, վիրահատության  և նմանատիպ այլ ծառայությունների) դիմաց կատարված ծախսը չի համարվում սոցիալական ծախս, հետևաբար, այն փոխհատուցման ենթակա չէ։ Առողջապահության մասով սոցիալական ծախսի փոխհատուցումը նախատեսված է միայն այն դեպքում, եթե հաշվետու տարվա ընթացքում Հայաստանում գործող որևէ ապահովագրական ընկերությունից ձեռք եք բերել առողջության ապահովագրական փաթեթ կամ օգտվել եք ատամնաբուժական ծառայություններից։

18. Արդյո՞ք որպես հայտարարատու կարող եք Ձեր ընտանիքի անդամի համար ստանալ փոխհատուցում, եթե նա օտարերկրյա քաղաքացի է

Այո, Դուք կարող եք օգտվել սոցիալական ծախսի փոխհատուցման հնարավորությունից նաև այն դեպքում, երբ Ձեր ընտանիքի անդամը, օրինակ՝ երեխան, ում համար կատարել եք սոցիալական ծախս, ՀՀ քաղաքացի չէ։

19. Հիփոթեքային վարկի գծով եկամտային հարկի վերադարձից օգտվող հայտարարատուն կարո՞ղ է ստանալ փոխհատուցում

Եթե հայտարարագիր ներկայացնող ֆիզիկական անձն օգտվում է հիփոթեքային վարկի կամ ուսման վարձի կամ շահաբաժնի մասով եկամտային հարկի վերադարձի հնարավորությունից, ապա սոցիալական ծախսի փոխհատուցում կկատարվի այն դեպքում, երբ հաշվետու տարվա համար  հաշվարկված և/կամ վճարված (այդ թվում՝ հարկային գործակալի կողմից) եկամտային հարկի գումարների և Հարկային օրենսգրքով սահմանված դեպքերում ֆիզիկական անձին վերադարձված եկամտային հարկի գումարների միջև առկա է դրական տարբերություն։

Օրինակ, եթե Ձեր տարեկան եկամտային հարկը կազմել է 800 000 դրամ և տարվա ընթացքում հիփոթեքային վարկի մասով Ձեզ վերադարձվել է 650 000 դրամ եկամտային հարկ, ապա կարող եք օգտվել սոցիալական ծախսի փոխհատուցումից՝ առավելագույնը 100 000 դրամի չափով, քանի որ գումարների տարբերությունը դրական է և մնացորդը կազմում է 150 000 դրամ։

20. Կարող եք արդյո՞ք օգտվել փոխհատուցումից, եթե հայտարարատու չեք, բայց անշարժ գույքը վարձակալության հանձնելու համար ներկայացրել եք հաշվարկ-հայտարարագիր

Ոչ, միայն անշարժ գույքի վարձակալության հանձնելու համար հաշվարկ-հայտարարագիր ներկայացնելը սոցիալական ծախսի փոխհատուցման հնարավորությունից օգտվելու հիմք չէ։ Այս դեպքում կարող եք օգտվել փոխհատուցումից, եթե միաժամանակ հանդիսանում եք հայտարարատու (ամբողջական ցանկն՝ այստեղ

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

 

Բաժանորդագրվեք մեր Տելեգրամյան ալիքին՝ բիզնես ոլորտի ամենաթարմ և կարևոր նորություններին առաջինը ծանոթանալու համար: