ԵՄ բնակչության թիվը միգրացիայի շնորհիվ հասել է ռեկորդային 450 միլիոնի. Eurostat
Սևանա լճի մակարդակը նվազել է 1 սմ-ով
Հայաստանում մշտական բնակչությունը 2025 թ. նախորդ տարվա համեմատ ավելացել է շուրջ 84,000–ով. ՄԱԿ–ի Բնակչության հիմադրամ
2025-ի մայիս-հունիսին կապի ոլորտում հասույթը աճել է 1,1%–ով՝ հասնելով մինչև 68,49 մլրդ դրամի
ԵԱՏՄ-ում բջջային ռոումինգի վերացումը նախատեսված է 2028-ի սկզբին
Ճապոնական ավտոարտադրող Nissan-ը մեկնարկել է 4.5 միլիարդ դոլարի պարտատոմսերի տեղաբաշխում
2025թ․-ի հունվար-մայիսին Հայաստանում պանրի արտադրության ծավալն աճել է 3.8%-ով
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա ևս 4-6 աստիճանով՝ Երևանում հասնելով +38-ի
ՍԱՏՄ-ն զբաղվում է ծաղիկների արտահանման խնդիրներով․ Հայաստան կայցելի «Ռոսսելխոզնադզորի» մասնագետների խումբ
2025թ․-ի հունվար-մայիսին Հայաստանում հանքային ջրերի արտադրությունը աճել է 0.4%-ով
Meta-ն $3.5 միլիարդ է ներդրել Ray-Ban ակնոց արտադրող ընկերությունում
Երուսաղեմի հրապարակներից մեկը կոչվել է Հայոց ցեղասպանության վերապրած Եղիա Քահվեջյանի անունով
Բուլղարիան պատրաստվում է անցնել եվրոյի 2026 թվականի հունվարից՝ ԵՄ-ին միանալուց 18 տարի անց
Կասեցվել է «Նատֆուդ» ՓԲԸ-ին պատկանող Biella ապրանքանիշի տավարի կոտլետի արտադրությունը՝ մանրէաբանական խախտումների պատճառով
Հանրապետության հրապարակի տարածքում կգործարկվի էլեկտրական շչակ
Հունիսին անցյալ տարվա համեմատ բուսական յուղի գինն աճել է 17.5%, կարագինը՝ 14%, հացի գինը՝ 3.9%. «Ժողովուրդ»
Իդրամը առաջինը Կովկասում հայտարարում է Alipay+-ի հետ համագործակցության մասին․ դիտեք ABNews.am կայքում
Հունիսին Թբիլիսիում վաճառվել է 3236 բնակարան
Nvidia-ն դարձել է աշխարհում առաջին ընկերությունը, որի շուկայական կապիտալիզացիան հասել է 4 տրիլիոն դոլարի
Հունիսի դրությամբ անհուսալի վարկ ունեցողներից ԱՍՀՆ-ն ստացել է 14.757 դիմում, որից հաստատվել են շուրջ 4400-ը

Նոր աջակցության ծրագիր տնտեսվարողների համար. ովքեր կարող են օգտվել. մանրամասնում է ՊԵԿ-ը

Մրտ 3, 2025 17:26
27

Շրջանառության հարկ վճարողները 2025 թվականի առաջին և երկրորդ եռամսյակների համար կստանան աջակցություն

ՀՀ կառավարության 27.02.2025թ. N222-Ն որոշմամբ հաստատվել է առևտրական (առք ու վաճառքի) գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարող տնտեսավարող սուբյեկտների աջակցության ծրագիրը։

Տնտեսվարողների համար ապահովվում է համաչափ հարկային բեռ

Հարկային օրենսգրքում կատարված փոփոխություններով պայմանավորված՝ 2025 թ. հունվարի 1-ից վերանայվել են առևտրական (առք ու վաճառքի) գործունեության մասով սահմանված շրջանառության հարկի դրույքաչափը (5 տոկոսից դարձել է 10 տոկոս), ինչպես նաև այդ գործունեությունից ձևավորվող հարկման բազայի, այսինքն առևտրային գործունեությունից ստացվող եկամտի մասով հաշվարկված շրջանառության հարկի գումարից նվազեցման ենթակա ծախսերի չափը (4 տոկոսից դարձել է 9.5 տոկոս): Հետևաբար, շրջանառության հարկ վճա­րողների կողմից 2024 թվականի ընթացքում կատարված ձեռքբերումները՝ 2025 թվականի ընթացքում իրացնելու դեպքում առաջանում է լրացուցիչ հարկային բեռ, քանի որ այդ ձեռք­բե­րում­­ների գծով շրջանառության հարկի գումարից նվազեցումներն արդեն կատարվել են 4 տոկոսի չափով:

Առևտրական (առք ու վաճառքի) գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարող տնտեսվարող սուբյեկտների աջակցության ծրագրով՝ շրջանառության հարկի համակարգի վերանայման անցումային փուլում տնտեսվարողների համար նախատեսվում է ապահովել համաչափ հարկային բեռ:

Աջակցության ծրագրի շահառուները

Աջակցության ծրագրից կարող են օգտվել այն առևտրական (առք ու վաճառքի) գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարողները, որոնք միաժամանակ բավարարում են հետևյալ պայմաններին.

  • 2024 թվականին իրականացրել են առևտրական (առք ու վաճառքի) գործունեություն:
  • 2024 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ ևս հանդիսացել են շրջանառության հարկ վճարողներ:
  • Կատարել են 2025 թվականի 1-ին և 2-րդ եռամսյակների արդյունքներով հայտարարագրված՝ շրջանառության հարկի գծով պարտավորությունները։
  • 2025 թվականի 1-ին և 2-րդ եռամսյակների արդյունքներով առևտրական գործունեության մասով պետական բյուջե վճարման ենթակա շրջանառության հարկի գումարը գերազանցում է այդ գործունեության մասով ձևավորվող հարկման բազայի 5 տոկոսը կամ համապատասխան եռամսյակի արդյունքներով հարկային մարմին ներկայացված շրջանառության հարկի հաշվարկներով առկա է հայտարարագրված՝ նախորդ եռամսյակներում կատարված ծախսերի մասով հարկի գումարից չնվազեցված և փոխանցված գումար։
  • Դիմումի հետ միաժամանակ հարկային մարմին են ներկայացրել առևտրական (առք ու վաճառքի) գործունեության մասով 2025 թվականի հունվարի 1-ի դրությամբ ապրանքային մնացորդի մասին տեղեկություններ, այսինքն՝ ապրանքի անվանման, չափման միավորի, քանակի, առանձին դեպքերում՝ ԱՏԳ ԱԱ-ի (4 նիշ) վերաբերյալ։

Աջակցությունը տրամադրվում է 2025 թվականի 1-ին և 2-րդ եռամսյակների համար

Ծրագրի շրջանակում աջակցությունը տրամադրվում է 2025 թվականի 1-ին և 2-րդ եռամսյակների համար: Այն տրամադրվում է առևտրական (առք ու վաճառքի) գործունեության մասով պետական բյուջե վճարման ենթակա շրջանառության հարկի գումարի և նույն ժամանակաշրջանում այդ գործունեության մասով ձևավորվող հարկման բազայի՝

1) 5 տոկոսը կազմող գումարի դրական տարբերության չափով,

2) 1.5 տոկոսը կազմող գումարի դրական տարբերության չափով, եթե առկա է նախորդ եռամսյակներում կատարված ծախսերի մասով հարկի գումարից չնվազեցված և փոխանցված գումար: Ընդ որում, նշված լրացուցիչ աջակցության գումարը չի կարող գերազանցել մինչև 2025 թվականի հունվարի 1-ը կատարված ձեռքբերումների հաշվին ձևավորված՝ հարկի գումարից չնվազեցված և փոխանցված գումարի 1.375-ապատիկը:

Ծրագրից օգտվելու համար անհրաժեշտ է ներկայացնել դիմում

Առևտրական գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարողները, ծրագրի շրջանակում աջակ­ցու­թյուն ստանալու համար, պետք է էլեկտրոնային եղանակով հարկային մարմին ներկայացնեն դիմում՝ [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին: Դիմումի հետ միասին անհրաժեշտ է ներկայացնել նաև 2025 թվականի հունվարի 1-ի դրությամբ ապրանքային մնացորդի մասին տեղեկություններ։

Հարկային մարմին դիմում ներկայացնելու ժամկետները

Առևտրական գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարողները 2025 թվականի 1-ին եռամսյակի համար դիմումը կարող են ներկայացնել մինչև 2025 թվականի մայիսի 10-ը ներառյալ, իսկ 2025 թվականի 2-րդ եռամսյակի համար՝ մինչև 2025 թվականի օգոս­տոսի 1-ը ներառյալ: Ընդ որում, տնտեսվարողները մինչ դիմումն ուղարկելը պետք է արդեն իսկ ներկայացրած լինեն համապատասխան եռամսյակի համար շրջանառության հարկի հաշվարկները։

Հարկային մարմնի կողմից դիմումը ստանալուց հետո՝ 1 ամսվա ընթաց­քում ստուգ­վում են տվյալ տնտեսվարողին շահառուների ցանկում ընդգրկվելու պայմաններին համապա­տախանելու հիմ­քերը, կատարվում է աջակցության գումարի մեծության հաշվարկ, կազմ­վում է վճարման հանձնա­րա­­րական և ներկայացվում է գանձապետարան։ Իսկ դիմումը կարող է մերժվել, եթե չի համապատասխանում շահառուների ցանկում ընդգրկվելու պայմաններին, ինչի վերաբերյալ տնտեսվարող սուբյեկտը ծանուցվում է 1 ամսվա ընթացքում՝ էլեկտրոնային փոստի հասցեին հետադարձ ծանուցման միջոցով:

Գանձապետարան վճարման հանձնարարականը ներկայացվելու օրվանից հետո` 3 աշխատանքային օրվա ընթացքում, աջակցության գումարը գանձապետարանի կողմից փոխանցվում է շահառուի բանկային հաշվին:

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

 

Բաժանորդագրվեք մեր Տելեգրամյան ալիքին՝ բիզնես ոլորտի ամենաթարմ և կարևոր նորություններին առաջինը ծանոթանալու համար: