Մուսոնային անձրևները Պակիստանում չորս օրում 45 մարդու կյանք են խլել
ԱՄՆ-ը կարող է 500 տոկոս տուրքեր մտցնել ՌԴ առևտրային գործընկերների դեմ, որոնք չեն օգնում Ուկրաինային
Երեք օրում բացահայտվել է հանցագործության 181 դեպք. գրանցվել է 48 ավտովթար. զոհվել է 3, վիրավորվել՝ 74 մարդ
Օհայոյում փոքր ինքնաթիռի վթարի հետևանքով 6 մարդ է զոհվել
Նոր հետազոտություն․ դեռահասների սիրելի վեյփերը լցված են նեյրոտոքսիկ մետաղներով. մանրամասները՝ ABNews.am կայքում
Առաջին տիկինը պատմում է իր կյանքը՝ AI-ի օգնությամբ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Nike-ի բաժնետոմսերն աճել են 15%-ով մեկ օրվա ընթացքում և 20%-ով՝ հինգ օրվա ընթացքում
Ոսկին չփրկեց արտահանումը. տնտեսության խորքում խնդիրներ կան. ԼՈՒՅՍ հիմնադրամ. մանրամասները՝ ABNews.am կայքում
2025թ. հունվար-մայիսին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 294,009 դրամ. Վիճակագրական կոմիտե
Մեծ Բրիտանիայի ՀՆԱ-ն 2025-ի առաջին եռամսյակում աճել է 0.7%-ով
Nissan-ի ավտոմեքենաների համաշխարհային վաճառքը մայիսին նվազել է 6%-ով
Թաիլանդում մայիսին ավտոմեքենաների վաճառքը աճել է 5%-ով
ՀԷՑ-ի շուրջ զարգացումները կարող են Հայաստանին արժենալ միլիոններ. Sputnik. մանրամասները՝ ABNews.am կայքում
ԱրարատԲանկը դարձել է BAFT ասոցիացիայի անդամ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Հայաստանում սպասվում է փոփոխական եղանակ, օդի ջերմաստիճանը կնվազի 2-5 աստիճանով
Հունիսի 1-29-ը ռուս-վրացական սահմանը հատել է հայկական կոնյակով բեռնված 106 բեռնատար, որոնցից 19-ը՝ վերջին 3 օրում. Գևորգ Պապոյան
Այս շաբաթվա ներդրողի օրացույցը. մանրամասները՝ ABNews.am կայքում
Մանկական հոգեբանները սարսափած են. ChatGPT-ին ավելի մոտ է մեր երեխաներին, քան կարելի է պատկերացնել. մանրամասները՝ ABNews.am կայքում
ՀՀ առաջատար կառուցապատողները հատուկ առաջարկներով են ներկայացել TOON EXPO MOSCOW 2025-ին. դիտեք ABNews.am կայքում
ԵԱՏՄ անդամ երկրների ՀՆԱ-ն մեկ տարվա ընթացքում աճել է գրեթե 4,5%-ով. Լուկաշենկո

Շնորհակալության օր հաճախորդների համար IDBank-ում

Մրտ 3, 2025 11:18
20

Փետրվարի 27-ին IDBank-ը կրկին հաճախորդների համար շնորհակալության օր էր կազմակերպել․ Բանկի «Կենտրոն» մասնաճյուղում սպասարկվողներին ընդունում էին անակնկալներով ու յուրահատուկ մթնոլորտով։

Առանց առիթի շնորհակալության այս օրերն IDBank-ն արդեն գեղեցիկ ավանդույթ է դարձրել․ հաճախորդները մասնաճյուղում մասնակցում են փոքրիկ խաղարկությունների, շահում idcoin-ներ, ստանում անակնկալ նվերներ։

IDBank-ի Հաճախորդների փորձառության մենեջեր Սեդա Ավագյանի խոսքով՝ գաղտնիք չէ, որ Բանկի առաքելության առանցքային կետը հաճախորդներին լավագույն սպասարկումն ապահովելն է․ «Յուրաքանչյուր նոր գաղափար, նախաձեռնություն ու նորարարական մոտեցում իրականացվում է՝ հաշվի առնելով մեր հաճախորդների կարիքներն ու ցանկությունները։ Մենք ամեն օր ենք շնորհակալ մեր հաճախորդներին, որ ընտրում են մեզ, բայց երբեմն նաև այսպիսի փոքրիկ միջոցառումներով ցանկանում ենք ևս մեկ անգամ մեր հոգատարությունն ու շնորհակալությունը ցույց տալ նրանց», — ասաց Սեդա Ավագյանը։

«Կենտրոն» մասնաճյուղի կառավարիչ Աիդա Շահնազարյանն էլ նշեց, որ թիմն ամենօրյա աշխատանքով, հաճախորդների հետադարձ կապը լսելով է փորձում լավագույն սպասարկումն ապահովել նրանց համար ու երբեմն անգամ գերազանցել սպասելիքները․ «Մեր հավատարիմ հաճախորդները վստահում են մեզ, միշտ գտնում իրենց կարիքներին համապատասխան պրոդուկտներն ու սպասարկումը, մենք էլ մեր շնորհակալությունը հայտնում ենք ոչ միայն բարձրորակ սպասարկմամբ, այլ նաև նմանատիպ միջոցառումներով»։

Հերթական սպասարկման համար բանկ շտապող հաճախորդները անակնկալի էին գալիս՝ տեսնելով խաղարկության հաջողակ անիվը, որը պտտելով շահում էին idcoin-ներ, քաղցր անակնկալներն ու սովորականից տարբերվող միջավայրը։ Ստացված idcoin-երը հաջողակները կարող են օգտագործել ամենուր, ուր կա Իդրամով վճարում կատարելու հնարավորություն, այսինքն՝ ավելի քան 23,500 վաճառակետում։

IDBank-ից խոստանում են՝ նմանատիպ անակնկալները հաճախորդների համար շարունակական են լինելու։

ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

 

Բաժանորդագրվեք մեր Տելեգրամյան ալիքին՝ բիզնես ոլորտի ամենաթարմ և կարևոր նորություններին առաջինը ծանոթանալու համար: