ՀՀ հեռահաղորդակցության շուկայի ծավալը 2025-ին կկազմի 159,9 մլրդ դրամ
Հունիսին Հայաստանից կոնյակով բեռնված 122 մեքենա է մուտք գործել Ռուսաստան․ Էկոնոմիկայի նախարարություն
Louis Vuitton-ը Շանհայում բացել է «The Louis» կրուիզային նավի ոճով խանութ
Հուլիսի 1-ի դրությամբ Հայաստանից ավելի քան 1300 բեռնատար ծիրան է արտահանվել․ Էկոնոմիկայի նախարարություն
Google-ը պարտավորվել է 314 մլն դոլար վճարել Android-ի օգտատերերի տվյալների գաղտնի հավաքագրման համար
Մեկ օրում բացահայտվել է 98 հանցագործություն. գրանցվել է 14 ավտովթար. զոհվել է 4, վիրավորվել՝ 19 մարդ
Թրամփի ընտանիքի կրիպտոնախագիծը ներգրավել է $220 միլիոն բիթքոյնի մայնինգի համար
«Կորովկա» ռուսական պաղպաղակի Հայաստան ներմուծումը ժամանակավորապես արգելվել է
Վրաստանից արտաքսվել են Հայաստանի, Ադրբեջանի և ևս 10 երկրների քաղաքացիներ
Առանց վարորդական իրավունք մեքենա վարելու համար տուգանքը նախատեսվում է կրկնակի մեծացնել՝ սահմանելով 50,000 դրամ
Alibaba-ն 7 միլիարդ դոլար կծախսի նոր օգտատերեր ներգրավելու համար
Սանկտ Պետերբուրգում ձերբակալվել է Ադրբեջանի քաղաքացի՝ 46 միլիոն ռուբլուց ավելի խարդախության համար
5 մարքեթինգային դաս մեդիայի, մենեջմենթի և նորաձևության լեգենդից․ մանրամասները՝ ABNews.am կայքում
Արտերկրից կատարված դրամական փոխանցումների զուտ ներհոսքը 5 ամսում ավելացել է 13,9%–ով
Bentley-ն 106 տարվա ընթացքում հինգերորդ անգամ փոխել է իր տարբերանշանը
ՀէՑ-ից բացի հայկական որ ընկերությունները կարող են ազգայնացվել․ վերլուծությունը հասանելի է ABNews.am կայքում
Մայիսին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 790,320, ինչը գերազանցել է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը` 38,060-ով. ՊԵԿ
Իմփաքթ Հաբ երևանը տոնեց իր 10-ամյակը․ դիտեք ABNews.am կայքում
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց օրենքի նախագիծը, որը թույլ կտա ազգայնացնել ՀԷՑ-ը
IDBank-ը Հոմպլեքս Մոլում է․ նոր մասնաճյուղի բացումը դիտեք ABNews.am կայքում

Ինչով է առանձնանում Հայաստանի տնտեսական պատկերը 2024-ին. պաշտոնական վիճակագրություն

Փտր 26, 2025 15:04
19

Հայաստանի տնտեսության զարգացումները 2024-ին. ՀՆԱ-ի աճ, գնաճ և ցանքատարածքների կրճատում

ՀՀ Վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Պարենային ապահովություն և աղքատություն, 2024թ. հունվար-դեկտեմբեր» զեկույցը, որը ներկայացնում է երկրի տնտեսական հիմնական ցուցանիշները։ Չնայած վերնագրում նշվում է աղքատության մակարդակը, 2024 թվականի տվյալները բացակայում են, իսկ 2023 թվականի աղքատության ցուցանիշը կազմել է 23.7%։

Տնտեսական աճ և ՀՆԱ-ի ցուցանիշներ

2024 թվականին Հայաստանի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) ծավալը ընթացիկ գներով կազմել է 10 127 165.9 մլն դրամ։ Տնտեսական աճը՝ 5.9% (ՀՆԱ-ի ինդեքսը՝ 105.9%), արձանագրվել է տարբեր ոլորտներում, այդ թվում՝ գյուղատնտեսությունում, որը աճել է 1%-ով։

2024 թվականի չորրորդ եռամսյակում ՀՆԱ-ի աճը կազմել է 3.7%, իսկ ՀՆԱ-ի ծավալը՝ 3 110 911.6 մլն դրամ։ Այս ժամանակահատվածում գյուղատնտեսության ոլորտը գրանցել է 0.8%-անոց աճ՝ հասնելով 263 481.8 մլն դրամի։

Գնաճի հիմնական միտումները

Սպառողական գների միջին տարեկան ինդեքսը 2024 թվականին կազմել է 100.3%, ինչը զգալիորեն ցածր է նախորդ տարվա 102.0%-ից։ Գնաճի հիմնական գործոնը եղել է ծառայությունների գների աճը՝ 3.0%։

2024 թվականի չորրորդ եռամսյակում սպառողական գների ինդեքսը կազմել է 101.1%՝ նախորդ տարվա 99.7%-ի դիմաց։ Այդ ընթացքում գնաճն առաջացել է ծառայությունների (2.9%) և պարենային ապրանքների (1.3%) թանկացումների հետևանքով։ Միևնույն ժամանակ, ոչ պարենային ապրանքների գների ինդեքսը կազմել է 98.0%, ինչը ցույց է տալիս դրանց թեթև գնանկում։

Գյուղատնտեսության վիճակը և ցանքատարածքների կրճատումը

Վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ 2024 թվականին Հայաստանում գյուղատնտեսական արտադրանքի աճը համեստ է՝ ընդամենը 1%։ Այդուհանդերձ, հատկապես մտահոգիչ է ցորենի ցանքատարածքների կրճատումը, որը կարող է ազդեցություն ունենալ պարենային անվտանգությանը։

2023 թվականին ցորենի ցանքատարածքները կազմել են 127 091 հեկտար, մինչդեռ 2024-ին այս ցուցանիշը նվազել է՝ հասնելով 116 405 հա-ի։ Կրճատումը հիմնականում գրանցվել է ավանդական հացահատիկային շրջաններում՝ Գեղարքունիքում, Շիրակում և Սյունիքում։

Բաժանորդագրվեք մեր Տելեգրամյան ալիքին՝ բիզնես ոլորտի ամենաթարմ և կարևոր նորություններին առաջինը ծանոթանալու համար: