BMW-ի զուտ շահույթը 2024-ին նվազել է գրեթե 37%-ով
Երևանի քաղաքապետարանը 2024-ին իրականացրել է 30 կմ ոռոգման ցանցի ներդրում
Ոսկու գները մոտենում են նոր ռեկորդների․ ինչ են կանխատեսում վերլուծաբանները. մանրամասները՝ ABNews.am կայքում
Փետրվարին Վրաստանից արտաքսվել է 85 օտարերկրացի, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիներ
Հայաստանի ներդրումային և վարկային ոլորտի ֆինանսական դինամիկան՝ ըստ ԿԲ տվյալների. մանրամասները՝ ABNews.am կայքում
4.664.972 դրամ՝ ՔայլՏեք-ին․ «Մի դրամի ուժի» մարտ ամսվա շահառուն Հերոսների վերականգնողական քաղաքն է. մանրամասները՝ ABNews.am կայքում
ԱՄՆ բյուջեի դեֆիցիտը փետրվարին աճել է 3.6%-ով, ֆինանսական տարվա 5 ամսում՝ 38%-ով
Գերմանիան 2024-ին կրճատել է էլեկտրաէներգիայի արտադրությունը 3,6%-ով
TikTok-ը ներկայացրել է նոր գործառույթներ երեխաների անվտանգության ապահովման համար. մանրամասները՝ ABNews.am կայքում
Հայաստանի անշարժ գույքի շուկան 2025-ի սկզբին. որտեղ է իրականացվել ամենաշատ գործարքները. մանրամասները՝ ABNews.am կայքում
2024-ին ավելի քան 157 հազար օտարերկրացի հարկադրաբար լքել է Ռուսաստանը. ՌԴ ՆԳՆ
Փետրվարին Հայաստան է այցելել ավելի քան 117 հազար զբոսաշրջիկ
«Ucom Ֆելոուշիփ» ինկուբացիոն ծրագիրն ավարտվեց և հաղթողը ստացավ դրամական մրցանակ. դիտեք ABNews.am կայքում
Ինչպես է փոխվել ապահովագրական շուկան Հայաստանում 2024 թվականին. մանրամասները՝ ABNews.am կայքում
«Ոսկե գնդակ-2025». ովքեր են գլխավոր հավակնորդները Goal-ի նոր վարկանիշում. մանրամասները՝ ABNews.am կայքում
ԵԱՏՄ անդամ երկրների միջև փոխադարձ առևտրի ծավալն աճել է 6,3%-ով
Հայաստան այցելած զբոսաշրջիկների հիմնական հոսքերը և նպատակները. տվյալներ 2024-ի մասին. մանրամասները՝ ABNews.am կայքում
Թրամփի վերադարձը հարվածել է աշխարհի միլիարդատերերին․ ով որքան է կորցրել. մանրամասները՝ ABNews.am կայքում
Դեմ Առ Դեմ՝ Մի դրամի ուժի հետ․ Սերունդների երկխոսություն մարզային ֆորումին մնացել են հաշված օրեր. մանրամասները՝ ABNews.am կայքում
Որոնք են Հայաստանում զբաղվածության առաջատար ոլորտները 2025-ի հունվարին. մանրամասները՝ ABNews.am կայքում

Ոսկե Պատրանք. Հայաստանի արտահանման իրական պատկերը

Փտր 25, 2025 16:13
28

Հայաստանի տնտեսությունում տարօրինակ իրավիճակ է ստեղծվել: Պաշտոնական վիճակագրությունը ցույց է տալիս արտահանման աննախադեպ աճ, սակայն իրականությունն այլ է:

Առաջին հայացքից Հայաստանի արտահանման ցուցանիշները ապշեցուցիչ են: 2024 թվականին երկրի արտահանումը հասել է 13.1 միլիարդ դոլարի՝ ավելի քան քառապատկելով 2021 թվականի 3.0 միլիարդ դոլարը: Սովորաբար նման կտրուկ աճը կնշանակեր, որ տնտեսությունը լիակատար թափով առաջ է շարժվում: Սակայն ավելի մանրակրկիտ ուսումնասիրությունը բացահայտում է ոչ այնքան դրական իրականություն:

Գծապատկեր 1.

Առաջին գծապատկերը պատկերում է արտահանման կտրուկ փոփոխությունը: Գծապատկերը ցույց է տալիս, որ Հայաստանի արտահանումը դեպի Միջին Արևելք սրընթաց կտրուկ աճել է՝ գերազանցելով նույնիսկ դեպի Եվրասիական տնտեսական միություն (ԵԱՏՄ) արտահանումը: Առաջին հայացքից կարող է թվալ, թե սա տնտեսական դիվերսիֆիկացման հաջողություն է, սակայն իրականությունն այլ է:

2024 թվականին Հայաստանի արտահանման առյուծի բաժինը՝ ապշեցուցիչ 61.4%-ը, բաժին է ընկնում մեկ ապրանքատեսակի՝ թանկարժեք մետաղներին և քարերին, որի մեջ գերակշռում է ոսկին: Սակայն Հայաստանը չի ապրում ժամանակակից ոսկու տենդ: Փոխարենը, այն դարձել է Ռուսաստանի ոսկու առևտրի կարևոր հանգույց: 2024 թվականի առաջին եռամսյակում Ռուսաստանի ոսկու արտահանման 88%-ն անցել է Հայաստանով:Կարդալ ավելին՝ Հայաստան` ռուսական ոսկու հանգրվան:

Այս երևույթը վերաարտահանման տիպիկ դեպք է, և այն արմատապես փոխել է Հայաստանի առևտրային պատկերը: Մերձավոր Արևելքը` հատկապես Արաբական Միացյալ Էմիրությունները, հանկարծակի դարձել են Հայաստանի արտահանման հիմնական ուղղությունը՝ կազմելով 2024 թվականի ընդհանուր արտահանման 42.4%-ը: Սա հսկայական տեղաշարժ է ընդամենը մի քանի տարի առաջվա համեմատ, երբ ԵԱՏՄ-ն և Եվրոպական Միությունը հիմնական առևտրային գործընկերներն էին:

Աղյուսակ 1.

Աղյուսակ 1. Հայաստանի արտահանումը ըստ տարածաշրջանների
Տարեկան կտրվածքով
2018
2021
2022
2023
2024
մլն․ $ մլն․ $ մլն․ $ % աճ % ընդ․ մլն․ $ % աճ % ընդ․ մլն․ $ % աճ % ընդ․
ԵԱՏՄ 688.8 882.6 2,564.1 2.9 անգ. 47.3% 3,746.1 46.1% 43.8% 3,345.3 -11.0% 25.6%
ԵՄ 675.8 656.1 772.7 17.8% 14.3% 709.5 -8.2% 8.3% 611.6 -14.0% 4.7%
Մեծ Չինաստան 113.0 403.1 395.1 -2.0% 7.3% 1,093.8 2.8 անգ. 12.8% 2,854.0 2.6 անգ. 21.8%
Միջին Արևելք 388.3 351.4 983.2 2.8 անգ. 18.1% 2,538.2 2.6 անգ. 29.7% 5,552.1 2.2 անգ. 42.4%
Այլ պետություններ 546.8 722.8 703.9 -2.6% 13.0% 464.3 -34.0% 5.4% 729.2 57.0% 5.6%
Ընդամենը 2,412.8 3,016.0 5,419.1 79.7% 100.0% 8,552.0 57.8% 100.0% 13,092.2 53.0% 100.0%
Հեղինակ` Աղասի Թավադյան | tvyal.com | tavadyan.com | Տվյալների աղբյուր՝ Armstat

 

Ներկայացված աղյուսակը ցույց է տալիս առևտրային հոսքերի կտրուկ փոփոխությունները: ԵՄ արտահանման չափաբաժինը նվազել է 2021 թվականի 21%-ից մինչև ընդամենը 4.7%։ 2024 թվականին ԵՄ արտահանումը նվազել է 2023 թվականի համեմատ 13.8%-ով: Սա պարզապես չափաբաժինների փոփոխություն չէ, այլ հայեցակարգային փոփոխություն, որն ունի հեռուն գնացող հետևանքներ: նշենք որ 2018-ից սկսած ԵՄ արտահանումը կրճատվել է 9.5%-ով։

Աղյուսակ 2.

Աղյուսակ 2. Հայաստանի արտահանումը ըստ տարածաշրջանների
Տարեկան կտրվածքով
2021
2024
մլն․ $ % ընդ․ մլն․ $ % աճ % ընդ․
01–21 & 23 — կենդանիներ, սնունդ, գյուղատնտեսական ապրանքներ 377.2 12.5% 508.5 34.8% 3.9%
22 — ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչք 291.8 9.7% 390.1 33.7% 3.0%
24 — ծխախոտ 249.8 8.3% 437.9 75.3% 3.3%
25–26 — հանքաքար և խտանյութ 930.7 30.9% 933.7 0.3% 7.1%
27 — էլեկտաէներգիա և հանքային վառելանյութեր 51.5 1.7% 87.1 69.2% 0.7%
28–40 — քիմիական նյութեր և պլաստմասսա 61.2 2.0% 166.2 2.7 անգ. 1.3%
41–49 — մորթի, կաշվե իրեր և փայտանյութեր 8.7 0.3% 34.2 3.9 անգ. 0.3%
50–67 — տեքստիլ, կոշկեղեն (թեթև արդյունաբերություն) 188.3 6.2% 421.4 2.2 անգ. 3.2%
68–70 — կերամիկա, ապակի, քարից, գիպսից պատրաստված իրեր 20.3 0.7% 42.1 2.1 անգ. 0.3%
71 — թանկարժեք քարեր, մետաղներ 326.3 10.8% 8,042.6 24.6 անգ. 61.4%
72–83 — մետաղներ և դրանցից արտադրանք 364.5 12.1% 364.3 0.0% 2.8%
84–89 — տրանսպորտ և սարքավորումներ 95.4 3.2% 1,451.5 15.2 անգ. 11.1%
90–97 — այլ 50.3 1.7% 212.6 4.2 անգ. 1.6%
Ընդամենը 3,016.0 100.0% 13,092.2 4.3 անգ. 100.0%
Հեղինակ` Աղասի Թավադյան | tvyal.com | tavadyan.com | Տվյալների աղբյուր՝ Armstat

 

Աղյուսակ 2-ը ցույց է տալիս ապրանքախմբերի ըստ արտահանման կտրուկ փոփոխությունները 2021 և 2024 թվականների միջև: Ամենացայտուն փոփոխությունը տեղի է ունեցել թանկարժեք քարերի և մետաղների (ԱՏԳ ԱԱ 71) կատեգորիայում, որն աճել է ապշեցուցիչ 24.6 անգամ՝ 2021թ. 326.3 միլիոն դոլարից հասնելով 2024թ. 8 միլիարդ դոլարի: Սա կազմում է 2024թ. ընդհանուր արտահանման 61.4%-ը, համեմատած 2021թ. ընդամենը 10.8%-ի հետ: Նշանակալի աճ է գրանցվել նաև տրանսպորտի և սարքավորումների (ԱՏԳ ԱԱ 84-89) ոլորտում՝ 15.2 անգամ աճելով՝ 95.4 միլիոն դոլարից հասնելով 1.45 միլիարդ դոլարի:

Մինչդեռ Հայաստանի ավանդական արտահանման ոլորտները, ինչպիսիք են մետաղները և դրանցից արտադրանքը (ԱՏԳ ԱԱ 72-83), ցույց են տալիս անփոփոխ կամ նույնիսկ նվազող արդյունքներ: Այս փոփոխությունները հստակորեն վկայում են, որ Հայաստանի արտահանման աճը գլխավորապես պայմանավորված է եղել վերաարտահանման գործունեությամբ, այլ ոչ թե տեղական արտադրության կամ ավելացված արժեքի ավելացմամբ:

2024թ. արտահանման 13.1 մլրդ դոլար ընդհանուր ծավալից շուրջ 9.3 մլրդ դոլարը (71%) վերաարտահանում է, որը կազմում է թանկարժեք քարերն ու մետաղները (8.0 մլրդ), էլեկտրական սարքավորումները (1.1 մլրդ) և մեքենաները (0.2 մլրդ): Եթե հանենք այս ապրանքները 2024թ․ արտահանումից, ապա իրական արտահանումը կազմում է մոտ 3.7 մլրդ դոլար, ինչը համադրելի է 2021թ. 3.0 մլրդ դոլար ընդհանուր արտահանման ցուցանիշի հետ: Այստեղ 71% ստացվել է պարզ հաշվարկով՝ իրար գումարոլով թանկարժեք քարարի և մետաղների, ինչպես նաև տեխնիկայի և ավտոմեքնենաների առևտրաշրջանառութայան հոդվածները։

Սա վկայում է, որ վերջին երեք տարիների ընթացքում Հայաստանի իրական արտահանման ներուժը էական փոփոխություն չի կրել՝ չնայած ընդհանուր արտահանման ցուցանիշների կտրուկ աճին:

Իսկ ի՞նչ է կատարվում Հայաստանի ավանդական արտահանման հետ: Նշենք, որ մենք գնահատել ենք Հայաստանի իրական վերաարտահանման ծավալները՝ օգտագործելով նոր մեթոդաբանություն, որը մանրամասն ներկայացված է Ոսկու տենդ. Հայաստանի արտահանման կեսը վերաարտահանում է հոդվածում: Այս վերլուծությունը ցույց է տալիս, որ Հայաստանի «իրական» արտահանումը փաստացի նվազել է: Ըստ ավելի խորքային գնահատականի՝ 2024 թվականին արտահանման մոտ 75%-ն արդեն վերաարտահանում է, համեմատած 2021 թվականի հետ, երբ այս ցուցանիշը 6% էր:

Փաստացի 2024 թվականին` առանց վերաարտահանման, իրական արտահանումը կազմել է մոտ 3.7 միլիարդ դոլար, ինչը հազիվ է գերազանցում 2021 թվականի 3.0 միլիարդ դոլարը: Արտահանման թվերը ներառում են նաև վերաարտահանումը։ Այսպես, արտահանումը 2021 թվականի 3 մլրդ ցուցանիշից արդեն իսկ ուռճացվել է մինչև 13 մլրդ դոլարի։ Այսինքն՝ 4.3 անգամ առաջին հայացքից տպավորիչ ուռճացված աճ՝ այս պահին ի հաշիվ ոսկու վերաարտահանման։

Մեր կատարած կանխատեսումը իրականանում է․ Մենք կես տարի առաջ գրել էինք արտահանման վտանգավոր իրավիճակի մասին և տվել կանխատեսումը։

Մինչ ԱՄԷ և Հոնկոնգ արտահանումը (հիմնականում ոսկի) կտրուկ աճում է, այլ երկրներ, այդ թվում՝ Ռուսաստան արտահանումը նվազում է: Այս «ոսկու տենդը» քողարկում է Հայաստանի իրական տնտեսության, առևտրաշրջանառության և ՀՆԱ անկումը։ Այն ուռճացրել է ՀՆԱ-ի ցուցանիշները՝ ստեղծելով տնտեսական աճի պատրանք այնտեղ, որտեղ աճը փոքր է: 2024 թվականի առաջին եռամսյակում Հայաստանի կառավարությունը հպարտացել էր տպավորիչ 9.2% ՀՆԱ-ի աճով:

Մեր գնահատականները ցույց տվեցին, որ այս աճի ցնցող 4%-ը պայմանավորված էր միայն ոսկու վերաարտահանման «արդյունաբերությամբ» (կարդացեք ավելին՝ Թանկարժեք էֆեկտ․ 2024 թվականի տնտեսական աճի պատճառները): Այս հրապարակումն անելուց հետո հոկտեմբերի 20-ին այս թիվը վերանայվեց՝ հասնելով 6.6%-ի: Հիմնական վերանայումը եղավ ոսկու վերաարտահանման «արտադրության» իջեցումը ՀՆԱ-ում` 4 տոկոսային կետից մինչև 1.2 տոկոսային կետ: Սա պարզապես վերանայում չէ, այլ հայեցակարգային փոփոխություն: Թվացյալ աճի միտումից Հայաստանն այժմ գտնվում է լճացման ուղղու վրա:

Գծապատկեր 3.

Երրորդ գծապատկերը ցույց է տալիս ոչ դրական կանխատեսում: Մինչ ընդհանուր արտահանումը թվացյալ սլանում է վեր, թանկարժեք մետաղների և քարերի վերաարտահանման հաշվին (ԱՏԳ ԱԱ 71), այլ բոլոր ապրանքների արտահանման կտրվածքով առկա է անկում: Այս տարբերությունը Հայաստանի ներկայիս տնտեսական պատրանքի իրականությունն է: Գծապատկերում կարմիր և կապույտ գծերի միջև մակերեսն արտացոլում է թանկարժեք քարերի և մետաղների մասնաբաժինն ընդհանուր արտահանման մեջ:

Այս ոսկե շահույթի կայունությունը լավագույն դեպքում կասկածելի է: Հայաստանի միջոցով ոսկու վերաարտահանման աճը մեծապես պայմանավորված է աշխարհաքաղաքական հանգամանքներով, մասնավորապես՝ Ռուսաստանի նկատմամբ արևմտյան պատժամիջոցներով: Սա ժամանակավոր երևույթ է և պայմանավորված է համաշխարհային տնտեսական իրողություններով, որոնք արդեն իսկ փոխվում են:

Գծապատկեր 4.

Այս գծապատկերը ցույց է տալիս թանկարժեք մետաղների արտահանման և ներմուծման կտրուկ աճը 2023-ի նոյեմբերից մինչև 2024-ի ապրիլը: Ուշադրություն դարձրեք վերջին ամիսներին, որը Հայաստանի «ոսկե արտահանման դարաշրջանի» ավարտի նշան է:

Գծապատկերից երևում է, որ միայն 2024 թվականի մարտին 1.4 մլրդ դոլարի թանկարժեք քարեր և մետաղներ է ներմուծվել Ռուսաստանից Հայաստան, որից հետո այն կտրուկ անկում է ապրել։ Դեկտեմբերին ներմուծվել է 310 մլն դոլարի ոսկի։ Պիկային կետից ոսկու և այլ թանկարժեք քարերի և մետաղների ներմուծումն ընկել է 4.5 անգամ։

Ռուսաստանում վերջերս տեղի ունեցած օրենսդրական փոփոխությունների արդյունքում վերացվեց ոսկու արտահանման մաքսատուրքը, որի ներդրումից հետո ՌԴ ոսկու արտահանման 88%-ն անցավ Հայաստանով։ Ոսկու տարանցիկ հոսքն արդեն իսկ նվազում է: Վերջին ամիսներում Հայաստանի արտահանման և ՀՆԱ-ի աճը հիմնված էր այս արտաքին, ժամանակավոր և արհեստական երևույթի վրա, որը տնտեսությունը դնում է խիստ անկայուն վիճակի մեջ: Այն քողարկում է իրական տնտեսության անկումը և շեղում ուշադրությունն իրական տնտեսական իրավիճակից և տնտեսական փոփոխությունների անհրաժեշտությունից:

Մինչ Հայաստանը հեծել է այս ոսկե ալիքը, անտեսվում է կայուն, բարձր ավելացված արժեք ունեցող ճյուղերի զարգացումը, որոնք կարող են ապահովել երկարաժամկետ տնտեսական կայունություն: ԵԱՏՄ և ԵՄ-ի ավանդական շուկաներ արտահանման անկումը հատկապես մտահոգիչ է, քանի որ այն կարող է վկայել մրցունակության կորստի մասին այն ոլորտներում, որոնք նախկինում Հայաստանի տնտեսության հենասյուներն էին:

Մոտակա ամիսները վճռորոշ կլինեն, քանի որ ոսկու վերաարտահանման սրընթաց աճն արդեն մարում է, Հայաստանը կարող է հայտնվել դաժան տնտեսական իրականության առջև: Տնտեսության իրական վիճակը, որը մինչ այժմ թաքնված էր ոսկու փայլի հետևում, կդառնա ավելի ակնհայտ:

Անհրաժեշտ է հայացքը բևեռել այս «ոսկե դարաշրջանից» այն կողմ և սկսել կառուցել իրական արտադրական հիմք ունեցող, երկարաժամկետ և կայուն ավելացված արժեք ստեղծող տնտեսություն, որը հիմնված չի լինի ժամանակավոր և ոչ կայուն արտաքին ազդակների վրա, որոնք և հիմնականում ապահովել են Հայաստանի ժամանակավոր երկնիշ տնտեսական աճը։ Անհրաժեշտ է կառուցել դիմացկուն տնտեսություն, որը ներառում է ներդրումներ կրթության մեջ, նորարարության խթանում և բարձր արժեք ունեցող ճյուղերի աճի համար նպաստավոր միջավայրի ստեղծում, ինչպես նաև արդյունավետ հարկային դաշտի ձևավորում:

Այս վերլուծությունը ցույց է տալիս, որ Հայաստանը կանգնած է կարևոր խաչմերուկի առջև: Հայաստանի «ոսկե պատրանքը» զգուշացնող օրինակ է ծառայում զարգացող տնտեսությունների համար: Այն ընդգծում է ժամանակավոր շահույթների վրա հենվելու վտանգը և ամուր, բազմազանեցված տնտեսական հիմք ստեղծելու կարևորությունը: Ոսկու տենդից ապաքինվելուն զուգընթաց, Հայաստանի իրական տնտեսական ուժը կենթարկվի փորձության: Հարցը մնում է բաց. երբ ոսկու փոշին նստի, ի՞նչը կշարունակի փայլել Հայաստանի տնտեսությունում:

tvyal.com

 

Բաժանորդագրվեք մեր Տելեգրամյան ալիքին՝ բիզնես ոլորտի ամենաթարմ և կարևոր նորություններին առաջինը ծանոթանալու համար: