2025թ․-ի հունվար-մարտին Հայաստանում հացի արտադրությունը նվազել է 0․4%-ով
Պետական բյուջեից տարածքների վարձակալության համար հատկացվող միջոցները կրճատվել են շուրջ 123 մլն դրամով
2025-ի հունվար-մարտին Հայաստանում գինու արտադրությունը նվազել է 36․3%-ով
2025-ի հունվար-մարտին Հայաստանում հանքային ջրերի արտադրությունը նվազել է 2,6%-ով
2018-2024 թթ. պետությանն է վերադարձվել 536 մլն ԱՄՆ դոլարի գույք և դրամական միջոց. ՀՀ գլխավոր դատախազ
2025թ-ի հունվար-մարտին Հայաստանում ծխախոտի արտադրությունն աճել է 66,2%-ով
Women In Business. Կոնվերս Բանկի նոր առաջարկը կանանց. մանրամասները՝ ABNews.am կայքում
2025-ի հունվար-մարտին Հայաստանում ցեմենտի արտադրությունը նվազել է 18․5%-ով
2025-ի հունվար-մարտին Հայաստանում պղնձի խտանյութի արտադրությունը նվազել է 23․7%-ով
Թրամփը մայիսի 8-ը ԱՄՆ-ում պաշտոնապես հռչակել է Հաղթանակի օր
Ինչպես կփոխհատուցվեն սոցիալական ծախսերը նոր կարգով. պարզաբանում է ՊԵԿ-ը. մանրամասները՝ ABNews.am կայքում
Գերմանիան այժմ պաշտոնապես ունի նոր կանցլեր. ով է նա. մանրամասները՝ ABNews.am կայքում
Հայորդի ճամբարը՝ Մի դրամի ուժի մայիս ամսվա շահառու. մանրամասները՝ ABNews.am կայքում
2025-ի հունվար-ապրիլին Հայաստանում սպառողական գների ինդեքսն աճել է 2.7%-ով. մանրամասները՝ ABNews.am կայքում
2025թ. հունվար-մարտին Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն աճել է 6.5%-ով
2025-ի ապրիլին Վրաստանում գնաճի մակարդակը կազմել է 0.2%
Սևանա լճում կայացավ առագաստանավերի մեկնարկի և սեզոնի առաջին ռեգատայի արարողությունը. դիտեք ABNews.am կայքում
Չինաստանը հիմնական տոկոսադրույքը իջեցրել է մինչև 1.4%
Արցախ կամերային նվագախմբի առաջին մեծ համերգը Երևանում. դիտեք ABNews.am կայքում
Մոսկվայի տնտեսությունը վեց տարվա ընթացքում աճել է 25%-ով

Լուրեր ներդրողների համար. Limitless Asset Management

Փտր 23, 2025 11:20
46

Sony-ն բարձրացրել է եկամուտների և շահույթի կանխատեսումները ամբողջ տարվա համար` պայմանավորված տոնական օրերին playStation5-ի աճող վաճառքով:

Ընկերության եկամուտը կազմել է 4,41 տրլն ճապոնական իեն (28,6 մլրդ դոլար), սպասվող 3,77 տրլն իենի դիմաց, նախորդ տարվա համեմատ աճել է 18%-ով և գերազանցել է վերլուծաբանների սպասումները, իսկ գործառնական եկամուտը կազմել է 469,3 մլրդ իեն՝ սպասվող 404,21 մլրդ իենի դիմաց. տարեկան կտրվածքով ավելացել է 1%-ով և նաև գերազանցել է վերլուծաբանների գնահատականները:

Ընկերությունն ակնկալում է, որ 2024 ֆինանսական տարվա համար վաճառքները կհասնեն 13,2 տրլն իենի՝ 4%-ով ավելի, քան նոյեմբերի կանխատեսումը: Ճապոնական տեխնոլոգիական հսկան նաև բարձրացրել է տարեկան գործառնական շահույթի իր կանխատեսումը 2%-ով՝ մինչև 1,34 տրլն իեն:

Եվրոպայի խոշորագույն վարկատու HSBC-ն հայտնել է մինչև 2 մլրդ դոլար բաժնետոմսերի հետգնման մասին, քանի որ տարեկան շահույթը աճել է 6.5%-ով՝ պայմանավորված Կանադայում իր բանկային բիզնեսի զարգացման հետ:

Ամբողջ տարվա ընթացքում HSBC-ի եկամուտը կազմել է 65.85 միլիարդ դոլար՝ 2023 թվականի 66.1 միլիարդ դոլարի համեմատ: Թեև շահույթը վերլուծաբանների կանխատեսումերից ցածր է, այնուամենայնիվ գերազանցում է բանկի կողմից կազմված 31.67 միլիարդ դոլար գնահատականը:

HSBC-ն նախատեսում է ավարտել բաժնետոմսերի հետգնման գործընթացը մինչև 2025 թվականի առաջին եռամսյակի ավարտը: Ընկերության մեկ բաժնետոմսի արժեքը փետրվարի 18-ի դրությամբ կազմել է 57 ԱՄՆ դոլար:

Mercedes-Benz-ը հայտարարել է ծախսերի հետագա կրճատման և ավելի շատ բենզինային և դիզելային, այլ ոչ թե էլեկտրական մեքենաների արտադրության մասին՝ փորձելով բարձրացնել եկամուտը:

Գերմանական լյուքս դասի ավտոարտադրողը մինչև 2027 թվականի վերջը կթողարկի 19 նոր այրման շարժիչով մոդելներ և մարտկոցներով 17 էլեկտրական մեքենա:

Նոր մոդելների մեծ մասը լինելու է իր ամենաբարձր գնային մակարդակում, ինչը ցույց է տալիս, որ ավտոարտադրողը դեռևս հավատարիմ է քիչ քանակով ավելի թանկ մեքենաների վաճառքի ռազմավարությանը: Ընկերության մեկ բաժնետոմսի արժեքը փետրվարի 20-ի դրությամբ կազմել է 58 եվրո:

ԴԻՄԵՔ ՄԵԶ՝

Limitlessam.com

[email protected]

+374 11 888 118

Մենք օգնում ենք կառավարել ձեր խնայողությունները՝ ներդնելով միջազգային շուկաներում: Նպատակն է ապահովել բարձր եկամտաբերություն և ստեղծել անվտանգության բարձիկ:

Կազմակերպությունը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից

 

Բաժանորդագրվեք մեր Տելեգրամյան ալիքին՝ բիզնես ոլորտի ամենաթարմ և կարևոր նորություններին առաջինը ծանոթանալու համար: