VOYAH ապրանքանիշի նոր պրեմիում դասի շքեղ մոդելը պաշտոնապես Հայաստանում է. դիտեք ABNews.am կայքում
Նոր արշավ ECCO-ում՝ IDBank-ից և Իդրամից. մանրամասները՝ ABNews.am կայքում
Կոնվերս Բանկի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել է. մանրամասները՝ ABNews.am կայքում
Երևանում սկսվում է մեծ ճանապարհաշինություն․ ինչ է փոխվելու. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ի՞նչն է խոչընդոտում Հայաստանի տնտեսությանը առաջ շարժվել. մանրամասները՝ ABNews.am կայքում
Չինաստանը քննարկում է որոշ ամերիկյան ապրանքների վրա 125% մաքսատուրքի չեղարկումը. Bloomberg
Ինչու է արժույթի տատանումը գլխացավանք դառնում բիզնեսի համար. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ինչ նպատակով է ՊԵԿ-ն օգտագործում արհեստական բանականությունը. մանրամասները՝ ABNews.am կայքում
Այս 5 ոլորտները փոխել են մարդկանց կյանքը․ ինչպես դառնալ միլիարդատեր՝ մեկ գաղափարով. մանրամասները՝ ABNews.am կայքում
Պետդեպարտամենտում կկրճատեն ավելի քան 130 բաժիններ եւ ավելի քան 700 պաշտոններ
Ինչի վրա կծախսվի 5 միլիոն եվրոն․ կառավարությունը հաստատել է նոր ծրագիր. մանրամասները՝ ABNews.am կայքում
Զեղծարարության ի՞նչ տարբերակներ կան համացանցում այսօր. մանրամասները՝ ABNews.am կայքում
Վերազինված դասասենյակներ՝ սահմանամերձ շրջանների երեխաների համար. դիտեք ABNews.am կայքում
Վանաձորում բացվեց գերճշգրիտ սարքավորումներով հագեցած Յան Կլինիկ ախտորոշիչ կենտրոնը՝ Կոնվերս Բանկի աջակցությամբ. դիտեք ABNews.am կայքում
Հայաստանը 49 մլն դրամի օգնություն կտրամադրի Սիրիայի բնակչությանը
Աշխարհում ամենավտանգավոր ձկնատեսակը հայտնվել է հայկական շուկայում. ահազանգ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Intel-ը նախատեսում է աշխատանքից հեռացնել ավելի քան 21,000 աշխատակիցների
Հունվար-մարտ ժամանահատվածում Վրաստանի արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է 5.618 միլիարդ դոլար
Evocabank-ը կմասնակցի Career City Fest 2K25-ին․ մանրամասները՝ ABNews.am կայքում
ԱրարատԲանկն ու «ԱՐՓԱ» գիտահետազոտական ինստիտուտը հայտարարեցին համագործակցության մասին․ դիտեք ABNews․am կայքում

Տնային տնտեսությունների եկամուտները աճել են 2023թ․

Հնվ 14, 2025 14:51
43

2023 թվականին Հայաստանի ընտանիքների իրական եկամուտները աճ են արձանագրել: Նախորդ տարվա անկումից հետո, երբ բարձր գնաճը (8.3%) էապես նվազեցրել էր իրական եկամուտները, 2023-ին գների կայունությունը (-0.6% պաշտոնական գնաճ) և 2022թ․ տնտեսական աճը որոշակի լագով հանգեցրին կենսամակարդակի բարելավման:

Միջին ընտանիքի ճշգրտված եկամուտը աճել է 15.3%-ով՝ 287 հազար դրամից հասնելով 331 հազար դրամի: Առավել ուշագրավ է, որ բնակչության ամենաաղքատ 10%-ի վերին շեմը աճել է 23.2%-ով՝ 95 հազար դրամից հասնելով 117 հազար դրամի: Միևնույն ժամանակ, ամենահարուստ 10%-ի ստորին շեմը աճել է 14.5%-ով՝ 670 հազար դրամից հասնելով 767 հազար դրամի:

Տարածաշրջանային անհավասարություն

Սակայն այս աճը հավասարաչափ չի բաշխվել ըստ մարզերի: Երևանում միջին եկամուտն աճել է 15%-ով, ինչը համապատասխանում է հանրապետական միջին ցուցանիշին: Նշենք, որ եթե համեմատենք տնային տնտեսությունների իրական եկամուտների աճը 2020թ․ հետ, ապա այստեղ պատկերն այլ է։ 2020թ․-ից մինչև 2023թ․ ներառյալ Երևանի տնային տնտեսությունների իրական եկամուտներն աճել են 16.6%։ Աճ է գրանցվել նաև Արագածոտնի և Գեղարքունիքի մարզերում։ Բոլոր այլ մարզերում 2020թ․-ից ի վեր տնային տնտեսությունների հիմնական եկամուտները կա՛մ անկում են ապրել, կա՛մ չեն փոփոխվել։

Առաջին գծապատկերում տողերը ներկայացնում են մարզերը, իսկ սյուները՝ հասարակության խավերը (անապահով խավ, միջին խավ և հարուստներ)։ Եթե գիծը կարմիր է, ապա նախորդ տարվա համեմատ եկամուտները պակասել են, եթե կապույտ՝ ապա աճել։

Հատկանշական է, որ մարզերի միջև եկամուտների անհավասարությունը խորացել է: Եթե 2022-ին ամենաբարձր և ամենացածր միջին եկամուտ ունեցող մարզերի տարբերությունը կազմում էր 172 հազար դրամ, ապա 2023-ին այն հասել է 171 հազար դրամի: Կոտայքի մարզը, որը 2022-ին առաջատար էր ըստ միջին եկամտի (404 հազար դրամ), 2023-ին արձանագրել է 4.2% անկում:

Եկամտային խմբերի վերադասավորում

2023 թվականի տվյալները ցույց են տալիս եկամտային խմբերի հետաքրքիր վերադասավորում: Ընտանիքների 35.1%-ը գտնվում է միջին-բարձր եկամտային խմբում (256-512 հազար դրամ), ինչը վկայում է միջին խավի ամրապնդման մասին: Միջին-ցածր եկամտային խումբը (128-256 հազար դրամ) կազմում է 27.1%:

Հատկանշական է, որ ընտանիքների միայն 2.6%-ն է ստանում 1 միլիոն դրամից բարձր ամսական եկամուտ, մինչդեռ 2.7%-ը դեռևս ապրում է ծայրահեղ ցածր եկամտով (64 հազար դրամից պակաս): Սա վկայում է, որ չնայած ընդհանուր առմամբ դրական միտումներին, դեռևս կան լուրջ մարտահրավերներ աղքատության հաղթահարման ուղղությամբ:

Պատմական միտումներ

Եկամուտների անհավասարությունը թեթևակի նվազել է: 2022-ին ամենահարուստ 10%-ի եկամուտը 7.05 անգամ գերազանցում էր ամենաաղքատ 10%-ի եկամուտը, 2023-ին այս հարաբերակցությունը նվազել է մինչև 6.56: Սա դրական միտում է, թեև անհավասարությունը դեռ բարձր է մնում միջազգային չափանիշներով:

Տվյալներն առկա են 2005 թվականից։ Գծապատկերից նաև երևում է, որ 2005 թվականից տնային տնտեսությունների գնաճով ճշգրտված եկամուտները գրանցել են կայուն աճ։ Ըստ տվյալների՝ տնային տնտեսությունների իրական եկամուտներն ամենամեծ աճն են արձանագրել 2006 և 2007, ինչպես նաև 2019 թվականներին։

Գնաճի և իրական եկամուտների փոխկապվածություն

2023-ի իրական եկամուտների աճը մեծապես պայմանավորված էր գների կայունությամբ: Գնաճի զսպումը թույլ տվեց անվանական աշխատավարձերի աճին ուղղակիորեն արտացոլվել իրական եկամուտների աճի մեջ: Ըստ պաշտոնական տվյալների՝ գնաճը 2023թ․ կազմել է -0.6%՝ ի համեմատ 2022թ., երբ 12.6% տնտեսական աճը չէր արտացոլվում տնային տնտեսությունների եկամուտներում՝ բարձր գնաճի (8.3%) պատճառով:

2022-ին գրանցվել է 12.6 տոկոս տնտեսական աճ, մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն աճել է 4,972 դոլարից մինչև 7,018 դոլար, այսինքն՝ 41 տոկոսով, սակայն ժողովրդի իրական եկամուտներն ընկել են։

2021-ին տնային տնտեսությունների միջին ճշգրտված եկամուտը կազմել էր 333 հազար դրամ, իսկ 2022-ին՝ 320 հազար դրամ։ Բնակչության ամենաաղքատ 10%-ի շեմը ստանում էր մինչև 101 հազար դրամ 2021 թվականին, իսկ 2022-ին՝ արդեն 88 հազար դրամ:

Անվանական եկամուտների աճ գրանցվել է նաև 2021 և 2022 թվականներին, սակայն այդ տարիներին գրանցվել է համապատասխանաբար 7.2 և 8.6 տոկոս գնաճ, որը զգալիորեն իջեցրել է իրական եկամուտները։ Սա նշանակում է, որ 2022 թվականի վերջին աշխատավարձերը դեռ չեն հասել գնաճի տեմպին, և 2022 թվականին գրանցված 12.6 տոկոս տնտեսական աճը դեռ չի անդրադարձել տնային տնտեսությունների եկամուտների կամ աշխատավարձերի աճի վրա։ Նշեմ, որ 2023 թվականի վերջին գրանցվել է գրեթե զրոյական գնաճ։ Զրոյական գնաճի տեսակետը ներկայացված է տեսանյութում։

Երկրորդ գծապատկերում ներկայացված միտքն այլընտրանքային կերպով արտացոլում է նաև հաջորդ գծապատկերը։

Աղյուսակի տեսքով ներկայացնենք նաև տնային տնտեսությունների եկամուտների փոփոխությունը տարիների ընթացքում։

Աղյուսակ 1.

Հայաստանի տնային տնտեսությունների եկամուտների փոփխությունը հազար դրամ, եկամուտնեը ճշգրտվել են 2023 թվականի վերջի գներով և կշռվել
Տարի Ամենաաղքատ 10%-ի վերին շեմը (1-ին դեցիլ) Միջին ընտանիքի եկամուտ (median) Միջին եկամուտ (mean) Ամենահարուստ 10%-ի ստորին շեմը (9-րդ դեցիլ)
2005 43 129 156 290
2006 46 148 180 325
2007 50 174 208 386
2008 61 178 226 423
2009 68 202 235 444
2010 70 201 239 468
2011 74 201 240 448
2012 74 222 261 482
2013 71 210 248 469
2014 70 225 283 552
2015 72 224 282 545
2016 75 225 328 692
2017 78 249 310 582
2018 94 272 320 564
2019 102 313 362 638
2020 106 284 352 627
2021 106 289 343 629
2022 95 287 353 670
2023 117 331 410 767

Եզրակացություն

2023 թվականին Հայաստանի տնային տնտեսությունների եկամուտների աճը վկայում է տնտեսության առողջացման մասին: Սակայն մարզային անհավասարությունը և եկամուտների զգալի շերտավորումը մնում են լուրջ մարտահրավերներ: Գների կայունությունն էական դեր է խաղացել իրական եկամուտների աճում, ինչը ընդգծում է մակրոտնտեսական կայունության կարևորությունը կենսամակարդակի բարձրացման համար:

Տվյալները վերցված են պաշտոնական աղբյուրներից, մասնավորապես՝ տնային տնտեսությունների կենսամակարդակի (կենսապայմանների) ամբողջացված հետազոտության անվանազերծված միկրոտվյալների բազա և Հայաստանի սպառողական գների ամսական ինդեքսը: Տնային տնտեսությունների կենսամակարդակի ցուցանիշները ճշգրտվել են ամսական կումուլատիվ գնաճով և կշռվել են: Հաշվարկները կարելի է ստուգել՝ այցելելով GitHub-ի մեր էջը:

tvyal.com