ԵՄ բնակչության թիվը միգրացիայի շնորհիվ հասել է ռեկորդային 450 միլիոնի. Eurostat
Սևանա լճի մակարդակը նվազել է 1 սմ-ով
Հայաստանում մշտական բնակչությունը 2025 թ. նախորդ տարվա համեմատ ավելացել է շուրջ 84,000–ով. ՄԱԿ–ի Բնակչության հիմադրամ
2025-ի մայիս-հունիսին կապի ոլորտում հասույթը աճել է 1,1%–ով՝ հասնելով մինչև 68,49 մլրդ դրամի
ԵԱՏՄ-ում բջջային ռոումինգի վերացումը նախատեսված է 2028-ի սկզբին
Ճապոնական ավտոարտադրող Nissan-ը մեկնարկել է 4.5 միլիարդ դոլարի պարտատոմսերի տեղաբաշխում
2025թ․-ի հունվար-մայիսին Հայաստանում պանրի արտադրության ծավալն աճել է 3.8%-ով
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա ևս 4-6 աստիճանով՝ Երևանում հասնելով +38-ի
ՍԱՏՄ-ն զբաղվում է ծաղիկների արտահանման խնդիրներով․ Հայաստան կայցելի «Ռոսսելխոզնադզորի» մասնագետների խումբ
2025թ․-ի հունվար-մայիսին Հայաստանում հանքային ջրերի արտադրությունը աճել է 0.4%-ով
Meta-ն $3.5 միլիարդ է ներդրել Ray-Ban ակնոց արտադրող ընկերությունում
Երուսաղեմի հրապարակներից մեկը կոչվել է Հայոց ցեղասպանության վերապրած Եղիա Քահվեջյանի անունով
Բուլղարիան պատրաստվում է անցնել եվրոյի 2026 թվականի հունվարից՝ ԵՄ-ին միանալուց 18 տարի անց
Կասեցվել է «Նատֆուդ» ՓԲԸ-ին պատկանող Biella ապրանքանիշի տավարի կոտլետի արտադրությունը՝ մանրէաբանական խախտումների պատճառով
Հանրապետության հրապարակի տարածքում կգործարկվի էլեկտրական շչակ
Հունիսին անցյալ տարվա համեմատ բուսական յուղի գինն աճել է 17.5%, կարագինը՝ 14%, հացի գինը՝ 3.9%. «Ժողովուրդ»
Իդրամը առաջինը Կովկասում հայտարարում է Alipay+-ի հետ համագործակցության մասին․ դիտեք ABNews.am կայքում
Հունիսին Թբիլիսիում վաճառվել է 3236 բնակարան
Nvidia-ն դարձել է աշխարհում առաջին ընկերությունը, որի շուկայական կապիտալիզացիան հասել է 4 տրիլիոն դոլարի
Հունիսի դրությամբ անհուսալի վարկ ունեցողներից ԱՍՀՆ-ն ստացել է 14.757 դիմում, որից հաստատվել են շուրջ 4400-ը

Ինչպե՞ս կձևավորվի Հայաստանի տնտեսական դինամիկան 2025-ին. Էկոնոմիկայի նախարարի տեսլականը

Հնվ 13, 2025 15:27
32

Հունվարի 13-ին 2024 թվականի տնտեսական արդյունքներն ամփոփող մամուլի ասուլիսում ՀՀ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը ներկայացրեց երկրի տնտեսական աճի կանխատեսումները։ Ըստ նրա՝ 2024 թվականի տնտեսական աճը կանխատեսվում է 5,8 տոկոս, իսկ 2025-ին՝ 5,5 տոկոս։ Սակայն նախարարի խոսքում առանձին ուշադրություն դարձվեց Ամուլսարի հանքի շահագործմանը։

Ամուլսարն ու տնտեսական աճի հնարավորությունները

Գեւորգ Պապոյանը նշել է, որ Ամուլսարի շահագործումը կարող է տարեկան լրացուցիչ 1 տոկոս տնտեսական աճ ապահովել՝ բերելով շուրջ 120 միլիոն դոլար լրացուցիչ հարկային եկամուտ։ Բացի դրանից, խոստացվում է ստեղծել նոր աշխատատեղեր, ինչը կարող է խթանել տարածաշրջանային տնտեսական ակտիվությունը։

«Եթե Ամուլսարը սկսի աշխատել, ապա տարեկան լրացուցիչ տնտեսական աճը կկազմի 1 տոկոս միայն այս հանքի շահագործմամբ»,- ասել է նախարարը։

Վերարտահանման ցածր ազդեցությունը

Պապոյանը նաեւ անդրադարձավ վերարտահանման ցուցանիշներին՝ նշելով, որ դրանք էական ազդեցություն չեն ունենում ՀՆԱ-ի վրա։ «Որոշ մարդիկ սրանից գումար են վաստակում, բայց արտահանման հսկայական ծավալում նրանց եկամտի տեսակարար կշիռը փոքր է, իսկ վճարած հարկերը՝ համապատասխանաբար նույնպես մեծ չեն»,- ընդգծել է նա։

Բնապահպանական ռիսկերը՝ տնտեսական շահերի դիմաց

Չնայած Ամուլսարի շահագործման տնտեսական օգուտներին՝ դրա շուրջ կան լուրջ բնապահպանական մտահոգություններ։ Փորձագետների գնահատականներով՝ հանքի զարգացումը կարող է աղետալի ազդեցություն ունենալ Հայաստանի բնության վրա։ Մասնավորապես, խոսվում է խմելու ջրի աղբյուրների աղտոտման հնարավորության մասին, ինչը կարող է անդառնալի հետեւանքներ թողնել։

Ոսկու պաշարնե՞ր, թե՞ ուրան

Ամուլսարի վերաբԷկոնոմիկայի նախարարերյալ առկա է նաեւ այլընտրանքային տեսակետ՝ ոսկու հայտարարված պաշարների մասին։ Որոշ փորձագետներ ենթադրում են, որ պաշարներն այնքան փոքր են, որ հնարավոր է հանքի շահագործումը կապված է այլ ռեսուրսների, մասնավորապես ուրանի հետ։

***

Ամուլսարի հանքի շահագործումը մնում է բազմաշերտ հարց՝ տնտեսական, սոցիալական եւ բնապահպանական հետեւանքներով։ Մինչ իշխանությունները ներկայացնում են հնարավոր տնտեսական օգուտները, փորձագետներն ու բնապահպանները զգուշացնում են բնությանը հասցվելիք վտանգների մասին։ Հայաստանը կանգնած է բարդ ընտրության առաջ՝ տնտեսական շահերի եւ շրջակա միջավայրի պաշտպանության միջեւ։