2024թ․ պետական բյուջեի եկամուտների կառուցվածքը՝ ըստ հարկատեսակների. մանրամասները՝ ABNews.am կայքում
OpenAI-ն այժմ թույլ է տալիս պլանավորել և կառավարել առաջադրանքներ ChatGPT-ում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ինչպես են հայ-ամերիկյան տնտեսական հարաբերությունները նպաստում Հայաստանի տեխնոլոգիական առաջընթացին. մանրամասները՝ ABNews.am կայքում
ԱՄՆ-ը այսօրվա դրությամբ Հայաստանում ներդրել է մոտ 3,3 մլրդ դոլար
Ինչու են ամերիկյան միլիարդատերերը հետաքրքրված Թրամփի երդմնակալությամբ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Նոր մասնաճյուղ Երևան Մոլում. Evocabank. մանրամասները՝ ABNews.am կայքում
Եվրոպայում գազի ստորգետնյա պաշարները նվազել են 65%-ից
Աշխատանքի 1 ժամի արժեքը կկրկնապատկվի. ինչ փոփոխություններ են սպասվում Հայաստանի աշխատաշուկայում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ովքեր պետք է ներկայացնեն եկամուտների տարեկան հայտարարագիր 2025թ.-ին. մանրամասները՝ ABNews.am կայքում
Էլեկտրական մեքենաների համաշխարհային վաճառքը 2024 թվականին աճել է 25%-ով
Հայաստանի 2024-ի ամենաակտիվ գործատուները. որ ոլորտներն են առաջին տեղերում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Կալիֆոռնիայում հրդեհների պատճառած վնասը հասել է 275 միլիարդ դոլարի
Կապանի օդանավակայանը 2024 թվականին սպասարկել է 1365 ուղևորի
Տնային տնտեսությունների եկամուտները աճել են 2023թ․ մանրամասները՝ ABNews.am կայքում
Բելգիայում սկսվել է զանգվածային գործադուլ 3 մլրդ եվրոյով սոցվճարների կրճատման դեմ
Ինչու են ներդրումները ֆինտեխ ոլորտում շարունակաբար նվազում երրորդ տարին անընդմեջ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ինչպես կձևավորվի Հայաստանի տնտեսական դինամիկան 2025-ին. Էկոնոմիկայի նախարարի տեսլականը. մանրամասները՝ ABNews.am կայքում
Որտեղ է գտնվում Հայաստանը արհեստական բանականության գլոբալ ինդեքսում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ինչպես է փոխվել գործազրկության մակարդակը Հայաստանում. 2024թ.-ի տվյալներ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ինչու են Tesla-ի խոշորագույն ներդրողները լքում ընկերությունը. մանրամասները՝ ABNews.am կայքում

Ի՞նչ է սպասվում կրիպտոարդյունաբերության ոլորտում 2025-ին. Binance-ի գլխավոր տնօրեն Ռիչարդ Թենգի կանխատեսումները

Դկտ 23, 2024 12:33
28
ADS

2024 թվականը կրիպտոարժույթների համար նոր շրջափուլ է բացել. բիթքոյնը և կրիպտոարժույթների շուկայի ընդհանուր կապիտալիզացիան հասել են նոր բարձրակետերի՝ ԱՄՆ-ի բիթքոյն ETF-ները կուտակել են ավելի քան 31 միլիարդ դոլար զուտ ներհոսքեր և ավելի քան 100 միլիարդ դոլար՝ կառավարվող ակտիվներ (AUM):

2024-ի հուլիսին նրանց է միացել Spot Ether ETF՝ ապահովելով ավելի քան 730 միլիոն դոլարի ներհոսք և 9 միլիարդ դոլարից ավելի՝ AUM-ում: 2024-ի արդյունքներն ամփոփվում են մի քանի ուղղությամբ:

Օրենսդրական փոփոխություններ աշխարհում, հատկապես MiCA-ն Եվրոպայում

Կրիպտոարժույթների կողմնակից քաղաքական գործիչները 2025-ին ԱՄՆ-ի Սենատում և Ներկայացուցիչների պալատում կաշխատեն կրիպտոարժույթների առումով օրենսդրական փոփոխությունների ուղղությամբ: Ուշագրավ է, որ ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփն առաջին նախագահն է, ով ունի մի քանի NFT հավաքածու և իր սեփական DeFi խմբաքանակ:

Ակնկալվում է, որ 2025-ին ԱՄՆ նոր կառավարությունը կզարգացնի կրիպտո կարգավորումները, ինչը կնպաստի կրիպտոարժույթների ավելի ակտիվ ներգրավմանը շուկայում՝ հատկապես ամերիկյան TradFi-ի կողմից, ինչը կարող է հիմք դառնալ այլ երկրների համար ձևավորելու իրենց սեփական կրիպտոօրենսդրությունը: Բացի դրանից, ԱՄՆ-ում հնարավորություն կա ստեղծել բիթքոյնի ռազմավարական ռեզերվ, ինչը կարող է դառնալ նշանակալի իրադարձություն և դրդել շատ այլ երկրներին հետևել այս օրինակին: Նման սցենարի դեպքում բիթքոյնը կարող է հասնել զանգվածային ընդունման նոր մակարդակի:

Ռեկորդային մակարդակ ստեյբլքոյնների համար

Ստեյբլքոյնների ընդհանուր թողարկումը ևս հասել է ռեկորդային մակարդակի (ATH)՝ ավելի քան $200 միլիարդի, ինչը վկայում է այս արտադրանքի պայթունավտանգ աճի մասին։ Վերջերս Castle Island Ventures-ի, Brevan Howard Digital-ի և Visa-ի զեկույցը ցույց տվեց, որ ստեյբլքոյններով իրականացված հաշվարկների ծավալներն նույնպես 2024-ի առաջին կեսին հասել են ռեկորդային մակարդակի՝ գերազանցելով $2,6 տրիլիոն։ DeFi սեկտորը նույնպես շարունակում է աճել՝ հասնելով ավելի քան $125 միլիարդ ընդհանուր արգելափակված արժեքի (TVL): Ամերիկյան խոշոր ֆինանսական ինստիտուտներ, ինչպիսիք են BlackRock-ը և Fidelity-ն, արդեն հայտարարել են իրական ակտիվների (RWA) թոքենիզացիայով զբաղվելու մտադրության մասին, ինչը համարվում է կարևոր քայլ բլոկչեյնի ներդրման համար ավանդական ֆինանսական համակարգում:

«Կրիպտոարժույթների կայունությունը և հաջողությունը ոլորտ են ներգրավել բազմաթիվ տաղանդավոր մասնագետների, և տեսնում ենք, թե ինչպես ավելի ու ավելի շատ ծրագրավորողներ են փորձարկում նոր նախագծեր։ Ակնկալում ենք, որ եկող տարի կլինի հաջող նորարարությունների և նախագծերի աճի առումով», —ասում է Ռ.Թենգը:

Շուկայի զարգացումը նոր տարում

Ինստիտուցիոնալ հետաքրքրության առումով, այնպիսի ֆինանսական հսկաներ, ինչպիսիք են BlackRock-ը և Fidelity-ն, 2024-ին մուտք են գործել կրիպտոշուկա, իսկ հաջորդ տարում ակնկալվում է նոր խոշոր խաղացողների ի հայտ գալը։ Ավելի ու ավելի շատ ընկերություններ ուսումնասիրում են կրիպտոարժույթների հնարավորությունները և ներդնում են այնպիսի տեխնոլոգիաներ, ինչպիսիք են թոքենիզացիան։

Այս միտումը զարգանում է արդեն մի քանի տարի, և ապագայում այն կշարունակի արագորեն աճել։ Այս տարի ԱՄՆ-ում հաստատվեցին և հաջողությամբ գործարկվեցին բիթքոյնի և էթերի սպոտ ETF-ները։ 2025-ի հունվարին արդեն գործող թողարկողների կողմից նոր ETF հայտերի ներկայացմամբ ակնկալվում է, որ նոր ֆոնդերից ևս կստանան հաստատում։ Սա կգրավի ավելի շատ ինստիտուցիոնալ ներդրողների և կխորացնի ավանդական ֆինանսական համակարգում կրիպտոարժույթների դերը:

Մեմքոյնների ֆենոմենը

Ինչ վերաբերում է մեմքոյններին, ապա դրանք վառ կերպով ցույց են տալիս թոքենների ստեղծման և առևտրի համար գոյություն ունեցող ենթակառուցվածքի կայունությունը։ Սա իսկապես հեղափոխական առաջընթաց է․ այսօր հնարավոր է ստեղծել և շուկա դուրս բերել թույլատրվող և գլոբալ առևտրային ակտիվներ՝ մի քանի ժամվա ընթացքում և նվազագույն ծախսերով։ Բայց թոքենների ստեղծման դյուրինության պատճառով շուկան, ամենայն հավանականությամբ, կհանդիպի մեմքոյնների ավելցուկի խնդրին։ Ի վերջո, ուշադրությունն ու ռեսուրսները կկենտրոնանան այն քիչ մեմքոյնների վրա, որոնք կապացուցեն իրենց կայունությունն ու երկարաժամկետ ներուժը։ Նման օրինակներ են $DOGE-ն և $SHIB-ը, որոնք շուկայում իրենց դիրքերը պահպանում են արդեն մի քանի տարի։

«Binance-ում մենք իրավիճակին նայում ենք ավելի լայն տեսանկյունից՝ ընդունելով, որ որոշ մեմքոյններ կարող են դառնալ էկոհամակարգի կարևոր խաղացողներ։ Մենք նաև հասկանում ենք դրանց սպեկուլյատիվ բնույթը և նախազգուշացնում օգտատերերին դրանց հետ կապված ռիսկերի մասին։ Չնայած այն հանգամանքին, որ շատ մեմքոյններ կարող են ժամանակի փորձությանը չդիմանալ, դրանք արտացոլում են կրիպտոոլորտի նորարարական և դինամիկ բնույթը և գրավում են երիտասարդ, տեխնոլոգիապես առաջադեմ լսարանին, ինչը բլոկչեյն տեխնոլոգիաների էվոլյուցիայի կարևոր մասն է», — բացատրում է Ռ.Թենգը։

Binance-ի առաջնահերթությունները 2025 թվականին

Binance-ը, լինելով ոլորտի առաջատար օգտատերերի պաշտպանության և անվտանգության ոլորտում, կշարունակի ուժեղացնել նորմատիվ պահանջների համապատասխանությունը: Ընկերությունը նպատակ ունի դառնալ ամենահուսալի կրիպտոբորսան, որտեղ օգտատերերը և ներդրողները կկարողանան անվտանգ կերպով հանդես գալ։ Կրթությունը կմնա ընկերության առաջնահերթություններից մեկը՝ օգնելով նոր օգտատերերին, ովքեր ամեն օր մուտք են գործում շուկա, հասկանալ և յուրացնել կրիպտոարժույթները։

Վերջին շրջանում բիթքոյնի աճը կրիպտոարժույթները հետաքրքրել է նոր խմբերի ամբողջ աշխարհում, և ակնհայտ է, որ ապագայում ավելի շատ մարդիկ կմտնեն այս ոլորտ։ Բացի դրանից, Binance-ը կշարունակի զարգացնել նորարարություններн արտադրանքներում՝ հաշվի առնելով արհեստական ինտելեկտի նվաճումները։