Google-ի բաժնետոմսերը աճել են 4%-ով, երբ ընկերությունը ներկայացրել է իր նոր չիպը, որը, ըստ ընկերության, առաջընթաց է քվանտային հաշվարկների ոլորտում: Ընկերությունը հայտնել է, որ մաթեմատիկական հավասարումը, որի լուծման համար դասական համակարգչին պետք է երկար ժամանակ, իր նոր՝ Willow չիպով աշխատող քվանտային համակարգիչը կլուծի ընդամենը 5 րոպեում:
Ըստ Google-ի, չիպը վերացրել է քվանտային հաշվողական համակարգում առկա հիմնական խնդիրը: Ի տարբերություն ավանդական համակարգիչների, որոնք օգտագործում են 1-ի կամ 0-ների շարքեր, քվանտային մեքենաներն օգտագործում են երկուսը միաժամանակ, ինչը տվյալների մշակման ավելի շատ հնարավորություններ է ընձեռում: Ընկերության մեկ բաժնետոմսի արժեքը դեկտեմբերի 10-ի դրությամբ կազմում է 186.5 ԱՄՆ դոլար:
Adobe-ի բաժնետոմսերը նվազել են 14%-ով՝ մարտից ի վեր գրանցելով ամենամեծ անկումը, երբ ընկերությունը հայտնել է իր եկամուտների կանխատեսումների մասին: Ֆինանսական առաջին եռամսյակում վաճառքները կկազմեն 5.63-ից 5.68 միլիարդ դոլար, իսկ LSEG-ը վերլուծաբանները միջին հաշվով ակնկալում էին 5.73 միլիարդ դոլար եկամուտ:
Թեև Adobe-ի կանխատեսումները զիջում են գնահատականներին, ընկերության չորրորդ եռամսյակի արդյունքները գերազանցել են սպասելիքները: Եկամուտը չորրորդ եռամսյակում աճել է 11%-ով և կազմել 5.61 մլրդ դոլար՝ գերազանցելով 5.54 մլրդ դոլար միջին գնահատականը:
Արհեստական բանականության դրամայնացումը, հատկապես առանձին առաջարկներում, ինչպիսիք են Firefly-ի պատկերների ստեղծումը կամ լրացուցիչ առաջարկները Creative Cloud-ում, առանցքային է եղել Adobe-ի աճի ռազմավարության մեջ: Adobe Inc.-ի մեկ բաժնետոմսի արժեքը դեկտեմբերի 17-իի դրությամբ կազմում է 455 ԱՄՆ դոլար:
ԴԻՄԵՔ ՄԵԶ՝
+374 11 888 118
Մենք օգնում ենք կառավարել ձեր խնայողությունները՝ ներդնելով միջազգային շուկաներում: Նպատակն է ապահովել բարձր եկամտաբերություն և ստեղծել անվտանգության բարձիկ:
Կազմակերպությունը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից