Վատիկանում Կարդինալների կոնկլավը ընտրեց Հռոմի նոր պապին՝ կարդինալ Ռոբերտ Ֆրենսիս Պրևոյին ԱՄՆ-ից
Հայաստանում ապրում է Հայրենական մեծ պատերազմի մասնակից շուրջ 30 վետերան
2025թ․-ի հունվար-մարտին Հայաստանում հացի արտադրությունը նվազել է 0․4%-ով
Պետական բյուջեից տարածքների վարձակալության համար հատկացվող միջոցները կրճատվել են շուրջ 123 մլն դրամով
2025-ի հունվար-մարտին Հայաստանում գինու արտադրությունը նվազել է 36․3%-ով
2025-ի հունվար-մարտին Հայաստանում հանքային ջրերի արտադրությունը նվազել է 2,6%-ով
2018-2024 թթ. պետությանն է վերադարձվել 536 մլն ԱՄՆ դոլարի գույք և դրամական միջոց. ՀՀ գլխավոր դատախազ
2025թ-ի հունվար-մարտին Հայաստանում ծխախոտի արտադրությունն աճել է 66,2%-ով
Women In Business. Կոնվերս Բանկի նոր առաջարկը կանանց. մանրամասները՝ ABNews.am կայքում
2025-ի հունվար-մարտին Հայաստանում ցեմենտի արտադրությունը նվազել է 18․5%-ով
2025-ի հունվար-մարտին Հայաստանում պղնձի խտանյութի արտադրությունը նվազել է 23․7%-ով
Թրամփը մայիսի 8-ը ԱՄՆ-ում պաշտոնապես հռչակել է Հաղթանակի օր
Ինչպես կփոխհատուցվեն սոցիալական ծախսերը նոր կարգով. պարզաբանում է ՊԵԿ-ը. մանրամասները՝ ABNews.am կայքում
Գերմանիան այժմ պաշտոնապես ունի նոր կանցլեր. ով է նա. մանրամասները՝ ABNews.am կայքում
Հայորդի ճամբարը՝ Մի դրամի ուժի մայիս ամսվա շահառու. մանրամասները՝ ABNews.am կայքում
2025-ի հունվար-ապրիլին Հայաստանում սպառողական գների ինդեքսն աճել է 2.7%-ով. մանրամասները՝ ABNews.am կայքում
2025թ. հունվար-մարտին Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն աճել է 6.5%-ով
2025-ի ապրիլին Վրաստանում գնաճի մակարդակը կազմել է 0.2%
Սևանա լճում կայացավ առագաստանավերի մեկնարկի և սեզոնի առաջին ռեգատայի արարողությունը. դիտեք ABNews.am կայքում
Չինաստանը հիմնական տոկոսադրույքը իջեցրել է մինչև 1.4%

Ո՞ր ոլորտներում են աշխատողները ստանում ամենաբարձր և ամենացածր աշխատավարձերը Հայաստանում

Դկտ 16, 2024 16:14
45

2024 թվականի սեպտեմբերին Հայաստանում գործել է 70,152 կազմակերպություն։ Ընդհանուր գրանցված աշխատողների թիվը կազմել է 776,814, իսկ միջին ամսական աշխատավարձը՝ 279,279 դրամ։

Կազմակերպությունների մեծ մասը փոքր են. 1-9 աշխատող ունեցող կազմակերպությունները կազմում են ընդհանուրի 84%-ը, սակայն դրանցում զբաղված է աշխատողների միայն 19%-ը։ Այս կազմակերպություններում աշխատակիցների միջին թիվը կազմում է 3, իսկ միջին աշխատավարձը՝ 138,204 դրամ։

10-49 աշխատող ունեցող կազմակերպությունները կազմում են 13% և ապահովում են աշխատողների 25%-ի զբաղվածությունը։ Նմանատիպ կազմակերպություններում միջինում աշխատում է 21 մարդ, իսկ միջին ամսական աշխատավարձը կազմում է 249,574 դրամ։ 50-249 աշխատող ունեցող կազմակերպությունների թիվը քիչ է՝ կազմելով ընդամենը 3%, բայց այդ կազմակերպությունները զբաղված են պահում աշխատողների ընդհանուր թվի 25%-ը։ Նրանցում միջին աշխատավարձը ավելի բարձր է՝ 285,751 դրամ։

Մեծ կազմակերպությունները, որոնք ունեն 250 և ավելի աշխատող, քիչ են՝ ընդամենը 327։ Սակայն նրանք կազմում են աշխատողների ընդհանուր թվի 31%-ը։ Նման կազմակերպություններում միջինում աշխատում է 740 մարդ, իսկ ամսական միջին աշխատավարձը կազմում է 383,726 դրամ։

Պետական հատվածում 2024 թվականի սեպտեմբերին գործել է 3,694 կազմակերպություն՝ ապահովելով 218,966 աշխատատեղ։ Պետական կազմակերպություններում միջին աշխատավարձը կազմել է 218,809 դրամ։ Պետական հատվածում փոքր կազմակերպությունները կազմում են 12%՝ 459 կազմակերպություն, որտեղ զբաղված է 2,450 մարդ։ Նման կազմակերպություններում միջին աշխատավարձը կազմել է 161,206 դրամ։ Միջին աշխատակիցների թիվը 27 է 10-49 աշխատող ունեցող կազմակերպություններում, իսկ նրանց միջին աշխատավարձը՝ 144,214 դրամ։

Պետական 50-249 աշխատող ունեցող կազմակերպություններում միջին աշխատավարձը բարձրանում է՝ հասնելով 192,383 դրամի։ Իսկ 250 և ավելի աշխատող ունեցող պետական կազմակերպություններում միջին աշխատավարձը կազմել է 307,948 դրամ։

Ոչ պետական հատվածում, որտեղ գործում է 66,458 կազմակերպություն, աշխատողների թիվը կազմել է 557,848։ Նրանց միջին աշխատավարձը եղել է ավելի բարձր՝ 303,014 դրամ։ Ոչ պետական փոքր կազմակերպությունները, որոնք ունեն 1-9 աշխատող, կազմում են ընդհանուրի 88%-ը։ Այդ կազմակերպություններում միջին աշխատավարձը կազմել է 137,816 դրամ։

10-49 աշխատող ունեցող ոչ պետական կազմակերպություններում միջին աշխատավարձը եղել է 297,862 դրամ։ Միջինից բարձր աշխատավարձ է գրանցվել 50-249 աշխատող ունեցող կազմակերպություններում՝ 350,864 դրամ։ Իսկ 250 և ավելի աշխատող ունեցող կազմակերպություններում միջին աշխատավարձը կազմել է 418,382 դրամ։

Այս տվյալները վկայում են այն մասին, որ Հայաստանի տնտեսական կառուցվածքում մեծ դեր են խաղում փոքր և միջին ձեռնարկությունները։ Միևնույն ժամանակ, խոշոր կազմակերպություններում աշխատավարձերն էականորեն բարձր են՝ ապահովելով ավելի մեծ տնտեսական կայունություն և աշխատատեղերի քանակ։