Լեհաստանն այլևս անվճար վառելիք չի մատակարարի Ուկրաինային, այժմ պետք է վճարել դրա համար։ Այս մասին BiznesAlert-ին տված հարցազրույցում ասել է երկրի կլիմայի եւ շրջակա միջավայրի նախարար Աննա Մոսկվան։
Նրա խոսքով, ռուսական հատուկ գործողության սկզբում լեհական կողմն Ուկրաինային վառելիք է մատակարարել անվճար։ Սակայն այժմ դրանք «ORLEN կոմերցիոն առաքումներ» են, որոնք իրականացվում են կանոնավոր կերպով։ Մոսկվան նաև հավելել է, որ իրենց մատակարարումները ճգնաժամի պատասխանն են։
Ավելի վաղ Ուկրաինայի փոխվարչապետ Յուլիա Սվիրիդենկոն հայտարարել էր, որ Կիևն ու Վարշավան պայմանավորվել են ուկրաինական տարածք վառելիքի մատակարարման շուրջ։ Նրա խոսքով, մատակարարումները պետք է սկսվեն մայիսի վերջին. ընդհանուր առմամբ, Ուկրաինան լեհական պաշարներից կստանա մոտ 25 հազար տոննա բենզին:
Հաղորդվել է նաև, որ Լեհաստանում հայտարարել են հեղուկ գազի գների բարձրացման մասին ՝ Ռուսաստանից վառելիքի փոխարինման անհնարինության պատճառով։ Լեհաստանի Հեղուկ գազի պալատի խորհրդի նախագահ Պավել Բելսկու կարծիքով ՝ առաքումները ARA նավահանգիստներով (Ամստերդամ-Ռոտերդամ-Անտվերպեն) կարող են այլընտրանք դառնալ ռուսական մատակարարումներին։ Սակայն երկիրը չունի գազի տեղափոխման համար անհրաժեշտ քանակությամբ տանկեր։