Ինչպես կառուցել գին սահմանելու ճիշտ ռազմավարություն նոր բիզնեսում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ռուսաստանում 2024 թվականին մոտ 3 հազար լրատվամիջոց է փակվել
20% idcoin Carpisa-ում․ IDBank-ի և Իդրամի նոր արշավի մանրամասները՝ ABNews.am կայքում
Ով է փոխարինում Ռուսաստանին. Հայաստանի ներմուծման նոր քարտեզը. մանրամասները՝ ABNews.am կայքում
Նոր մեդիա հիմնադրամ. ով է որոշելու, ինչ բովանդակություն հասնի հեռուստադիտողին. մանրամասները՝ ABNews.am կայքում
Հայաստանի հոկեյի հավաքականը 8։0 հաշվով հաղթել է Իրանին
Կանայք բիզնեսում. Դիանա Դավթյան. դիտեք ABNews.am կայքում
5 տարում 220 միլիարդ ՀՀ դրամ՝ Հայաստանի տնտեսության զարգացման համար. Acba Leasing. դիտեք ABNews.am կայքում
Չինաստանի առաջին եռամսյակի ՀՆԱ-ն տարեկան կտրվածքով աճել է 5,4%-ով՝ գերազանցելով սպասելիքները
Ռուսաստանն առաջին եռամսյակում Չինաստան է արտահանել 700 տոննա գինի
Ինչու են երկրները հրաժարվում հայկական արտադրանքից․ ինչ չի ասվում պաշտոնապես. մանրամասները՝ ABNews.am կայքում
2025 թվականի մարտին Հայաստան է այցելել 129,887 զբոսաշրջիկ
Եվրոգոտու գնաճը մարտին դանդաղել է մինչև 2.2%
Ինչու է ողջ աշխարհն անցնում էլեկտրամեքենաների, և ինչու այդ փաստը չի կարելի անտեսել. մանրամասները՝ ABNews.am կայքում
Կոնվերս Բանկը սկսել է դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումը. մանրամասները՝ ABNews.am կայքում
Արհեստական բանականույթունը կկրճատի կինոարտադրության ծախսերը երկու անգամ, բայց ինչպես. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ucom-ը ներկայացնում է UPlay-ը՝ տալով ժամանցի նոր դարաշրջանի մեկնարկը. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ադրբեջանում ռազմական ծախսերը 2026 թվականին կգերազանցեն 4,7 մլրդ դոլարը
IDBank-ը միացել է BACEE-ին․ Բուդապեշտում անդամակցության պայմանագիր է կնքվել. մանրամասները՝ ABNews.am կայքում
Սպիտակ տունը Չինաստանին սպառնացել է մինչև 245% մաքսատուրքերով

4.479.792 ՀՀ դրամ Armenia Tree Project-ին․ հաջորդ շահառուն Մարզերի Երեխաները Մարզերում ՀԿ-ն է

Դկտ 11, 2024 15:50
18

4.479.792 ՀՀ դրամ․ սա նոյեմբեր ամսվա ընթացքում «Մի դրամի ուժի» կուտակած գումարն է, որը փոխանցվել է Armenia Tree Project բարեգործական հիմնադրամի «Տնամերձ տնկարաններ» ծրագրին։

Շահառու 113 գյուղաբնակ ընտանիք, ըստ ծրագրի, աջակցություն կստանան տնամերձ հողամասերում տնկարաններ ստեղծելու համար, իսկ «Մի դրամի ուժի» ֆինանսավորմամբ այդ տնկարաններում աճեցված տնկիները գնվելու և օգտագործվելու են անտառապատման նպատակով։

Իդրամից և IDBankից տեղեկացնում են, որ դեկտեմբեր ամսվա ընթացքում կուտակված ողջ գումարը փոխանցվելու է «Մարզերի երեխաները մարզերում» հիմնադրամի «ԴեմԱռԴեմ․ Սերունդների երկխոսություն» ամենամյա մարզային ֆորումին, որի նպատակն է ներկայանալու հարթակ տրամադրել բոլոր այն երեխաներին, որոնք յուրահատուկ փորձառություն ու ասելիք ունեն և իրենց գործունեության ոլորտներում արդեն իսկ հասցրել են հաջողություններ գրանցել։

Իդրամի և IDBank-ի հաղորդակցության և սոցիալական պատասխանատվության ծրագրերի վարչության ղեկավար Տաթևիկ Վարդևանյանը վստահ է՝ այս համագործակցությունը լրացուցիչ ոգևորություն ու լիցքեր է հաղորդելու մարզաբնակ երիտասարդությանը՝ շարունակելու ապագա կերտել հենց իրենց հարազատ ծննդավայրում․

«Սա շատ կարևոր խնդիր է, որ մեր երիտասարդությունը իր լավագույն ապագան պատկերացնի հենց այնտեղ, որտեղ ինքը ծնվել, ապրում է։ Ժամանակակից հնարավորությունները վաղուց են ապացուցել՝ հաջողություններ, կրթություն, կարիերա և իհարկե կոմունիկացիաներ ստեղծելու համար այլևս պարտադիր չէ մայրաքաղաք տեղափոխվել։ Իսկ ՄԵՄ-ի նման հիմնադրամների շնորհիվ մարզաբնակ մեր երեխաները, երիտասարդները ձեռք են բերում այդ ամենին հասնելու համար անհրաժեշտ գիտելիքներ, հմտություններ ու փորձառություն»,— նշեց Տաթևիկ Վարդևանյանը։

Ըստ ՄԵՄ ՀԿ Նախագահ Արամայիս Մարգարյանի՝ նման  համագործակցությունները շատ կարևոր են, քանզի գործ ունենք նույն թիրախային լսարանի՝ երեխաների ու նույն առարկայական տիրույթի՝ ավագ ու կրտսեր սերնդի կրթության ու համագործակցային մշակույթի հետ․

«Վստահ եմ, որ համատեղ ջանքերի արդյունքում ունենալու ենք ավելի մոտիվացված, համագործակցող թվային ու ֆինանսապես գրագետ հարյուրավոր կրտսեր ու ավագ սերնդի ներկայացուցիչներ»,— ընդգծեց Արամայիս Մարգարյանը։

«Մի դրամի ուժի» բարի կամքի դեսպանների բանակն օր-օրի ավելանում է, իսկ դա նշանակում է, որ գալիք տարում մենք է՛լ ավելի շատ երազանքների ենք օգնելու իրականանալ։ Մեր բարի գործերին միանալու համար շատ բան անելու կարիք չկա․ ընդամենը Ձեր բոլոր վճարումները կատարեք Idram&IDBank հավելվածով, IDBanking.am առցանց հարթակով, Իդրամի և IDBank-ի տերմինալներով, և Ձեր յուրաքանչյուր վճարման դիմաց ընկերությունները մեկ դրամ կուղղեն մեր երկրի համար կարևոր ծրագրերին։

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ