Հայաստանի Սյունիքի մարզի Կապան քաղաքում Իրանի հյուպատոսություն ունենալու մասին իրանական և հայկական կողմերի միջև պետական մակարդակով համաձայնություն կա։ Այն, որ Հայաստանի հետ սահմանի անվտանգությունն ու կայունությունը հարևան երկրի համար չափազանց կարևոր է, նորություն չէ։ Այս սահմանն Իրանի համար ռազմավարական նշանակություն ունի, և, անշուշտ, Կապանում հյուպատոսություն բացելու որոշումն էլ պիտի դիտարկենք հենց այս համատեքստում։ Բայց շատ կարևոր է հասկանալ նաև, թե ինչ կտա Սյունիքում իրանական հյուպատոսության հաստատումը Հայաստանին ու, մասնավորապես, Սյունիքի մարզին։
«Հայացք» վելուծական կենտրոնի փորձագետ Հերմինե Մխիթարյանի անդրադարձը Սյունիքում Իրանի հյուպատոսություն բացվելու մասին տեղեկություններին:
Մանրամասները՝ տեսանյութում.
JavaScript seems to be disabled in your browser. You must have JavaScript enabled in your browser to utilize the functionality of this website.