Ռուսաստանում 2024 թվականին մոտ 3 հազար լրատվամիջոց է փակվել
20% idcoin Carpisa-ում․ IDBank-ի և Իդրամի նոր արշավի մանրամասները՝ ABNews.am կայքում
Ով է փոխարինում Ռուսաստանին. Հայաստանի ներմուծման նոր քարտեզը. մանրամասները՝ ABNews.am կայքում
Նոր մեդիա հիմնադրամ. ով է որոշելու, ինչ բովանդակություն հասնի հեռուստադիտողին. մանրամասները՝ ABNews.am կայքում
Հայաստանի հոկեյի հավաքականը 8։0 հաշվով հաղթել է Իրանին
Կանայք բիզնեսում. Դիանա Դավթյան. դիտեք ABNews.am կայքում
5 տարում 220 միլիարդ ՀՀ դրամ՝ Հայաստանի տնտեսության զարգացման համար. Acba Leasing. դիտեք ABNews.am կայքում
Չինաստանի առաջին եռամսյակի ՀՆԱ-ն տարեկան կտրվածքով աճել է 5,4%-ով՝ գերազանցելով սպասելիքները
Ռուսաստանն առաջին եռամսյակում Չինաստան է արտահանել 700 տոննա գինի
Ինչու են երկրները հրաժարվում հայկական արտադրանքից․ ինչ չի ասվում պաշտոնապես. մանրամասները՝ ABNews.am կայքում
2025 թվականի մարտին Հայաստան է այցելել 129,887 զբոսաշրջիկ
Եվրոգոտու գնաճը մարտին դանդաղել է մինչև 2.2%
Ինչու է ողջ աշխարհն անցնում էլեկտրամեքենաների, և ինչու այդ փաստը չի կարելի անտեսել. մանրամասները՝ ABNews.am կայքում
Կոնվերս Բանկը սկսել է դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումը. մանրամասները՝ ABNews.am կայքում
Արհեստական բանականույթունը կկրճատի կինոարտադրության ծախսերը երկու անգամ, բայց ինչպես. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ucom-ը ներկայացնում է UPlay-ը՝ տալով ժամանցի նոր դարաշրջանի մեկնարկը. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ադրբեջանում ռազմական ծախսերը 2026 թվականին կգերազանցեն 4,7 մլրդ դոլարը
IDBank-ը միացել է BACEE-ին․ Բուդապեշտում անդամակցության պայմանագիր է կնքվել. մանրամասները՝ ABNews.am կայքում
Սպիտակ տունը Չինաստանին սպառնացել է մինչև 245% մաքսատուրքերով
Չբաշխված շահույթը կտրուկ նվազել է. արդյոք բանկերն անցում են կատարում նոր ռազմավարության. մանրամասները՝ ABNews.am կայքում

Հայաստանի ֆոնդային բորսան ամփոփել է 2024 թ.-ի նոյեմբեր ամսվա տվյալները

Դկտ 5, 2024 20:09
61

1. Լեհաստանի նախագահի այցը AMX

Հայաստանի ֆոնդային բորսան և կենտրոնական դեպոզիտարիան այսօր՝ նոյեմբերի 26-ին, պատիվ ունեցան հյուրընկալել Լեհաստանի Հանրապետության նախագահ Անջեյ Դուդային՝ Հայաստանում իր պաշտոնական այցի շրջանակներում։

Մանրամասներ

2. AMX-ը միացել է Թաբադուլ Հաբին

Նոյեմբերի 4-ին, Հայաստանի ֆոնդային բորսան (AMX) և Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան (CDA) ստորագրել են համագործակցության պայմանագիր Աբու Դաբիի ֆոնդային բորսայի (ADX) հետ։ Պայմանագրի շրջանակում AMX-ը կմիանա Թաբադուլ բորսայական թվային հաբին, դառնալով յոթերորդ բորսան, որն անդամակցում է հաբին։

3. Տեղի է ունեցել պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ

Տեղաբաշխվել են 20 մլրդ ՀՀ դրամ ծավալով AMGN60294292 տարբերակիչ ծածկագրով պետական պարտատոմսեր։ Աճուրդի տեղաբաշխման ենթակա ծավալը կազմել է 20 մլրդ դրամ, իսկ պահանջարկը՝ ավելի քան 38․9 մլրդ դրամ։

Մանրամասներ

4. Նոյեմբեր ամսվա ամփոփ

Հայաստանի ֆոնդային բորսան ամփոփել է 2024թ.-ի նոյեմբեր ամսվա տվյալները։ Նոյեմբեր ամսվա ընթացքում շարունակվել է մի շարք հարթակներում ակտիվությունը։ Մասնավորապես կորպորատիվ պարտատոմսերի շուկայում և՛ առևտրի, և՛ շուկայի ծավալը պահել են աճի դինամիկան։ Ակտիվություն է նկատվել նաև պետական պարտատոմսերի շուկայում։

Մանրամասներ

5. Ցուցակվել են «Ազգային հիփոթեքային ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ պարտատոմսերը

Ցուցակվել են 2.2 մլրդ ՀՀ դրամ ծավալով պարտատոմսեր։ Պարտատոմսի անվանական արժեքը 10,000 ՀՀ դրամ է, իսկ արժեկտրոնի տոկոսադրույքը 9.5%։

Մանրամասներ

6. Ցուցակվել են «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ պարտատոմսերը

Ցուցակվել են 5 մլրդ ՀՀ դրամ ծավալով պարտատոմսեր։ Պարտատոմսի անվանական արժեքը 100,000 ՀՀ դրամ է, իսկ արժեկտրոնի տոկոսադրույքը   9․5%։

Մանրամասներ

7. Ցուցակվել են «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ պարտատոմսերը

Ցուցակվել են 5 մլրդ ՀՀ դրամ ծավալով պարտատոմսեր։ Պարտատոմսի անվանական արժեքը 100,000 ՀՀ դրամ է, իսկ արժեկտրոնի տոկոսադրույքը 11%։

Մանրամասներ 

8. Ցուցակվել են «ԱյԴի ԲԱՆԿ» ՓԲԸ պարտատոմսերը ազատ շուկայից տեղափոխվել են երկրորդային շուկա

Ընդհանուր 10 մլն ԱՄՆ դոլար ծավալով (ANLBBO և ANLBBP) և 2,5 մլրդ ՀՀ դրամ ծավալով (ANLBBQ) պարտատոմսերը  պարտատոմսերի ազատ (Cbond) շուկայից տեղափոխվել են պարտատոմսերի երկրորդային (Bbond) ցուցակ

Մանրամասներ 

9. Ցուցակվել են «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ պարտատոմսերը

Ցուցակվել են 5 մլրդ ՀՀ դրամ ծավալով պարտատոմսեր։ Պարտատոմսի անվանական արժեքը 50,000 ՀՀ դրամ է, իսկ արժեկտրոնի տոկոսադրույքը   10%։

Մանրամասներ

10. Ցուցակվել են «ՀԱՅՈԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ պարտատոմսերը

Ցուցակվել են դրամային 1․5 մլրդ ՀՀ դրամ ծավալով և դոլարային 3․5 մլն ԱՄՆ դոլար ծավալով պարտատոմսեր։ Պարտատոմսերի անվանական արժեքներն են 10,000 ՀՀ դրամ և 100 ԱՄՆ դոլար, իսկ արժեկտրոնի տոկոսադրույքը  համապատասխանաբար         10․25% և 5%:

Մանրամասներ

11. «ՖԻՆՔԱ» ՈւՎԿ ՓԲԸ-ի պարտատոմսերը 1 օրվա ընթացքում տեղաբաշխվել են Հայաստանի ֆոնդային բորսայի տեղաբաշխման հարթակում

Տեղաբաշխվել են 728 մլն ՀՀ դրամ ծավալով պարտատոմսեր։ Պարտատոմսերի անվանական արժեքը 50,000 ՀՀ դրամ է, իսկ արժեկտրոնային տոկոսադրույքը՝ 11․75%։

Մանրամասներ