Ինչպես կառուցել գին սահմանելու ճիշտ ռազմավարություն նոր բիզնեսում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ռուսաստանում 2024 թվականին մոտ 3 հազար լրատվամիջոց է փակվել
20% idcoin Carpisa-ում․ IDBank-ի և Իդրամի նոր արշավի մանրամասները՝ ABNews.am կայքում
Ով է փոխարինում Ռուսաստանին. Հայաստանի ներմուծման նոր քարտեզը. մանրամասները՝ ABNews.am կայքում
Նոր մեդիա հիմնադրամ. ով է որոշելու, ինչ բովանդակություն հասնի հեռուստադիտողին. մանրամասները՝ ABNews.am կայքում
Հայաստանի հոկեյի հավաքականը 8։0 հաշվով հաղթել է Իրանին
Կանայք բիզնեսում. Դիանա Դավթյան. դիտեք ABNews.am կայքում
5 տարում 220 միլիարդ ՀՀ դրամ՝ Հայաստանի տնտեսության զարգացման համար. Acba Leasing. դիտեք ABNews.am կայքում
Չինաստանի առաջին եռամսյակի ՀՆԱ-ն տարեկան կտրվածքով աճել է 5,4%-ով՝ գերազանցելով սպասելիքները
Ռուսաստանն առաջին եռամսյակում Չինաստան է արտահանել 700 տոննա գինի
Ինչու են երկրները հրաժարվում հայկական արտադրանքից․ ինչ չի ասվում պաշտոնապես. մանրամասները՝ ABNews.am կայքում
2025 թվականի մարտին Հայաստան է այցելել 129,887 զբոսաշրջիկ
Եվրոգոտու գնաճը մարտին դանդաղել է մինչև 2.2%
Ինչու է ողջ աշխարհն անցնում էլեկտրամեքենաների, և ինչու այդ փաստը չի կարելի անտեսել. մանրամասները՝ ABNews.am կայքում
Կոնվերս Բանկը սկսել է դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումը. մանրամասները՝ ABNews.am կայքում
Արհեստական բանականույթունը կկրճատի կինոարտադրության ծախսերը երկու անգամ, բայց ինչպես. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ucom-ը ներկայացնում է UPlay-ը՝ տալով ժամանցի նոր դարաշրջանի մեկնարկը. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ադրբեջանում ռազմական ծախսերը 2026 թվականին կգերազանցեն 4,7 մլրդ դոլարը
IDBank-ը միացել է BACEE-ին․ Բուդապեշտում անդամակցության պայմանագիր է կնքվել. մանրամասները՝ ABNews.am կայքում
Սպիտակ տունը Չինաստանին սպառնացել է մինչև 245% մաքսատուրքերով

 Binance-ի գործադիր տնօրեն Ռիչարդ Թենգը մեկնաբանությունը բիթքոյնի $100,000-ին հասնելու վերաբերյալ

Դկտ 5, 2024 17:00
179

2009 թ.-ին բիթքոյնի առաջին բլոկի արդյունահանումից գրեթե 16 տարի անց դրա արժեքը հասել է $100,000-ի մեկ մետաղադրամի համար, ինչի արդյունքում այս ակտիվի ընդհանուր շուկայական կապիտալիզացիան կազմել է $2.1 տրիլիոն։

Այսպիսով, Բիթքոյնը ընդգրկվել է 7 ակտիվների կամ ընկերությունների ցուցակում, որոնց շուկայական արժեքը գերազանցում է 2 տրիլիոն դոլարը՝ ներառյալ ոսկին և տեխնոլոգիական հսկաները ինչպիսիք են՝ NVIDIA, Apple, Microsoft, Google և Amazon։ 

Այսօրվա իրադարձությունը շրջադարձային է բիթքոյնի ուղու համար, քանի որ փոքր ոլորտային ակտիվից այն վերածվում է հիմնական ֆինանսական գործիքի։ Ինստիտուցիոնալ և մանրածախ ներդրողների աճող հետաքրքրությունն ամրապնդում է կրիպտոարժույթների դիրքերը ֆինանսական լանդշաֆտում՝ նպաստելով դրանց ավելի լայն տարածմանը։

Բիթքոյնի պատմական աճը տեղի է ունենում շուկայի կառուցվածքային նշանակալի փոփոխությունների ֆոնին՝ պայմանավորված Դ.Թրամփի վարչակազմի շրջանում կարգավորումների հնարավոր փոփոխություններով, ԱՄՆ-ում բիթքոյնի ռազմավարական պահուստի ստեղծման քննարկումներով, բիթքոյն ETF-ների ինստիտուցիոնալ ընդունման և ավելի շատ ընկերությունների կողմից այն կորպորատիվ գանձարաններում ներառելու հանգամանքով: Այս ամենը վկայում է, որ կանգնած ենք բիթքոյնի համաշխարհային ընդունման շեմին։

Ի՞նչն է խթանում աճը.

1. Մակրոտնտեսական փոփոխություններ. Տնտեսական պայմանների վերջին փոփոխությունները մեծ դեր են խաղացել բիթքոյնի աճի հարցում։ ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի կողմից երկարատև խստացման շրջանից հետո տոկոսադրույքների իջեցումը և գլոբալ լիկվիդայնության աճը հանգեցրել են կապիտալի հոսքին դեպի ակտիվներ, որոնք ինֆլյացիոն ռիսկերի հանդեպ դիտարկվում են որպես ավելի կայուն: 21 միլիոն մետաղադրամի սահմանափակ առաջարկով բիթքոյնը դարձել է արժեզրկման դեմ պաշտպանության միջոց՝ խթանելով պահանջարկը։

2. Կարգավորման նկատմամբ լավատեսություն. Դ.Թրամփի վարչակազմի օրոք կրիպտոարժույթների վարչության ստեղծման հեռանկարը լավատեսություն է ներշնչել շուկայում։ ԱՄՆ-ը գլոբալ կրիպտո-կենտրոն դարձնելու վերաբերյալ նախընտրական արշավի ընթացքում տված խոստումները, բիթքոյնի ռազմավարական պահուստի վերաբերյալ քննարկումները և հնարավոր օրենսդրական փոփոխություններն ամրապնդել են ներդրողների վստահությունը: 

3. Կորպորատիվ գանձարաններում բիթքոյնի ավելացում. MicroStrategy-ի՝ բիթքոյնի արագ ձեռքբերումները ընդգծում են թվային ակտիվների կորպորատիվ գանձարաններ ներգրավման աճող միտումը։ Ընկերությունն այժմ տիրապետում է բիթքոյնի ընդհանուր ծավալի 1.5%-ին։ Այլ ընկերություններ, ինչպես Marathon Digital-ը և հնարավոր է՝ Microsoft-ը, հետևում են այս օրինակին, ինչը վկայում է բիթքոյնը որպես ռազմավարական ակտիվ ընդունելու ավելի լայն միտման մասին։

4. Բիթքոյն ETF-ներ և տարբերակներ. Բիթքոյն ETF-ների և վերջերս բիթքոյն ETF-ների տարբերակների ի հայտ գալը ինստիտուցիոնալ ներդրողների համար հեշտացրել է եկամուտ ստանալու և ռիսկերը կառավարելու գործընթացը, ինչը զգալիորեն նպաստել է վերջին աճին։ Այս ETF-ներում միջոցների զգալի ներհոսքի շնորհիվ բիթքոյնը պատրաստ է ավելի խորը ինտեգրման հիմնական ֆինանսական շուկաներում։

Binance-ի մասին

Binance-ը կրիպտոարժույթի ենթակառուցվածքի աշխարհի առաջատար մատակարարն է՝ ֆինանսական ապրանքների փաթեթով, ներառյալ թվային ակտիվների առևտրի ամենամեծ բորսան ըստ ծավալի: Ամբողջ աշխարհում միլիոնավոր մարդկանց վստահած Binance պլատֆորմը նախագծված է օգտատերերի փողի ազատությունը բարձրացնելու համար և առաջարկում է կրիպտոարժույթի ապրանքների ու առաջարկների անզուգական պորտֆել, ներառյալ առևտուր և ֆինանսներ, կրթություն, տվյալներ և հետազոտություններ, բարեգործություն, ներդրումներ և ինկուբացիա, ապակենտրոնացում  և ավելին։ Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք https://www.binance.com/en