Ռուսաստանում էլեկտրոնիկա վաճառողները հրաժարվել են ապրանքների տարաժամկետ վաճառքից, ոմանք փակել են նաեւ դրանց ապառիկ վաճառքը, գրել է «Известия»-ն՝ հղում կատարելով աղբյուրների տվյալներին։
Մասնավորապես, այլեւս ապառիկ կամ տարաժամկետ չի վաճառելու մոնոբրենդային Apple re:Store ցանցը, տարաժամկետ վաճառքից հրաժարվել են նաեւ «М. Видео — Эльдорадо»-ում։
Թանկարժեք կենցաղային տեխնիկայի եւ էլեկտրոնիկայի վաճառքն այդ եղանակով ոչ ձեռնտու է դարձել ԿԲ-ի տոկոսադրույքի բարձրացման եւ արժույթների փոխարժեքների փոփոխականության պատճառով, նշել են փորձագետները եւ շուկայի մասնակիցները, չէ՞ որ տարաժամկետ վաճառքը զեղչերի ձեւ է, որոնք անհնար է անել գաջեթների թանկացման ֆոնին, պարզաբանել են նրանք։ Վաճառողը ապրանքը ապառիկ կամ տարաժամկետ վաճառելու պարտավորություն չունի, նշել են «Ռոսպոտրեբնադզոր»-ում։ Վենդորների կարծիքով՝ այդ մեխանիզմը կարող է նորից վերադառնալ էլեկտրոնիկայի խանութներ այն դեպքում, եթե փոխառվող փողերի արժեքը նվազի։