Ուլնեցի փողոց 58/10 և Ուլնեցի փողոց 58/20 հասցեներում գտնվող «Երևանն ափերիդ մեջ» նորակառույց բազմաբնակարան համալիրը հանձնվել է շահագործման:
Բնակելի համալիրի կառուցապատողը 2016-ից շուկայում բազմաթիվ կարևոր նախագծեր իրականացրած և իրականցնող «Բեյսիք ինվեսթմենթ ընդ դիվելոփմենթ» ընկերությունն է:
5 շենքերից բաղկացած բնակելի համալիրը տեղակայված է Հաղթանակ զբոսայգու վերևի հատվածում, և բոլոր շենքերից բացվում է Երևան քաղաքի ամենագեղեցիկ համայնապատկերը:
Բնակարաններից յուրաքանչյուրն ունի առանձին բաց պատշգամբ, ապահովված է անհրաժեշտ բնական լուսավորությամբ և ունի հիասքանչ տեսարան:
Շենքերն առանձնանում են իրենց ճարտարապետական ոճով և բարձր սեյսմակայունությամբ: Համալիրն ունի երկու մակարդակի վրա տեղակայված ավտոկայանատեղի, որը վերահսկվում է 24/7 ռեժիմով։ Տարածքում լինելու է սուպերմարկետ, դեղատուն, ֆիթնես ակումբ և գեղեցկության սրահ:
JavaScript seems to be disabled in your browser. You must have JavaScript enabled in your browser to utilize the functionality of this website.